17:22 18.04.2020
Ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանն այսօր SHANTNEWS-ի եթերում պատմել է կորոնավիրուսի դեմ իր ստեղծած պատվաստանյութի փորձարկումների ու հնարավոր ազդեցության մասին: Հայտնի է, որ այն արդեն 50 մարդու վրա փորձարկվում է:
«Մի քանի շաբաթ հետևելու ենք արդյունքները, թերևս մի քանի շաբաթեն առաջին քայլերը բացահայտ կըլլան»:
Աֆեյանը խոսել է նաև այն մասին, թե ինչ պատվաստանյութեր են պատրաստվում այլ ընկերությունների կողմից և ինչպիսին է այս առումով փոխվստահությունը դրանց միջև:
Հարցին, թե տարբեր երկրներ տարբեր առիթներով պատվաստանյութի մասին են խոսում, և յուրաքանչյուրն ասում է, որ ինքը պետք է պատրաստի պատվաստանյութը, ինչպե՞ս է վերաբերում դրան, Աֆեյանը պատասխանել է.
«Ես կհուսամ՝ զանազան պատվաստներ կպատրաստվին, կհաջողին, որովհետև մի քանի միլիարդ մարդ, որ ունինք աշխարհում, որևէ մեկ տարբերակ չի բավարարի, այսինքն՝ մենք չենք զգար մրցումին գաղափարը, որ մենք պիտի հաջողինք, մեկ ուրիշը՝ ոչ, որքան շատ, այնքան շատ պատվաստ կհասնի ժողովրդին: Մենք մեր փորձառությունըը ունինք, մեր մոտեցումը ամենանոր տեխնոլոգիան է, այս մոտեցումը հատուկ ստեղծեցինք 9 տարի առաջ, որ կարենանք շատ արագ տեմպով աշխատիլ և բնական ձևով քայլել:
Մեր պատվաստը, որ կպատրաստենք, նման է ինչպես բնության մեր մարմինը կհակադրե վիրուսին: Հույս ունինք, որ մեր մոտեցումը կհաջողի, բայց կհրավիրենք, որ մյուսներն էլ հաջողին, շատ մեծ ընկերություններ կան, որոնք ուրախ չեն, որ մեր նման փոքր ընկերությունը կրնա ավելի արագ քայլել: Չինաստանի մեջ կան ընկերություններ, որոնք առանց փորձառության կընեն, կան նաև մեծ ընկերություններ, որ ավելի շատ մեծ փորձառություն ունին և տարիների մեջ ուրիշ պատվաստներ պատվաստած են: Իրենք կուզեն ըլլալ դոմինանտ ուժեր, կհասկնամ՝ ինչու կընեն, բայց մեր մոտեցումը պարզ է. ԱՄՆ-ում աջակցություն ստացանք կառավարությունից, կես մլն դոլարով օգնություն է տալու, որ մեր աշխատանքը շատ արագ գնա»,- ասել է Աֆեյանը:
12:58 12.05.2025
Եղանակը՝ առաջիկա օրերին12:58 12.05.2025
Եղանակը՝ առաջիկա օրերինՄայիսի 13-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 12-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ […] ...
12:49 12.05.2025
Փախուստի ընթացքում նետել էր ատրճանակն ու լիցքավորված պահեստատուփը. պարեկների բացահայտումըՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության գնդի 1-ին գումարտակի պարեկները մայիսի 8-ի գիշերը՝ ժամը 3.40-ին, Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում փորձել են կանգնեցնել անկանոն ընթացող «Նիսան» մակնիշի մեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել «կանգ առ» ազդանշանին: Երվանդ Քոչարի փողոցում մեքենան կանգնել է, և ուղևորն իջնելով մեքենայից՝ դիմել է փախուստի՝ այդ ընթացքում նետելով «ՏՏ» ատրճանակի նմանվող առարկա […] ...
12:38 12.05.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելԵրկուշաբթի գիշերը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին աստիճանի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում: «Մայիսի 12-ին 4079 արևային բծերի խմբում (N08W89) գրանցվեց M1.9 ուժգնությամբ 11 րոպե տևողությամբ բռնկում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Երկրի իոնոլորտի վրա արեգակնային ռենտգենյան պայթյունների ազդեցության մակարդակը հասել է R1-ի (թույլ), իսկ Երկրի […] ...
12:28 12.05.2025
Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի «Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
12:21 12.05.2025
Թմրամիջոց տեղադրող երիտասարդներ են ձերբակալվել․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական տեղեկությունն իրացրին մայիսի 6-ին: Մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում նրանք հայտնաբերեցին ու ձերբակալեցին 19-ամյա երկու երիտասարդի, մեկը Նոր Հաճնի, մյուսը` Երևանի բնակիչ: Երկուսի խուզարկությամբ էլ հայտնաբերվեցին զիպ փականով փաթեթներ, որոնք իրենց հերթին լցված էին կպչուն ժապավենի փաթեթներով: Ձերբակալվածների մոտ եղած 21 փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված էր: Հետագա […] ...
12:15 12.05.2025
29-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՄայիսի 8-ին, ժամը 22-ի սահմաններում, «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում բախվել է տներից մեկի դարպասին։ Վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը՝ 29-ամյա Միտուշ Հ․-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...