22:41 20.04.2020
Հնդկական Մյադուրայ քաղաքում ավելի քան 200 մարդ է մասնակցել սրբազան ցլի հոգեհանգստի արարողությանը, հաղորդում է NDTV-ն:
Մուլի անունով ցլին պահում էին տաճարում և սրբի նման աստվածացնում: Նրան սիրում էին, քանի որ մասնակցել էր Ջալիկատու փառատոնին: Ցլին բաց էին թողնում մարդկանց մեջ, մարդիկ փորձում էին որքան հնարավոր է երկար կախված մնալ նրա վզից, իսկ ցուլը վազում էր դեսուդեն և փորձում մարդկանց դեն նետել իր վրայից: Մուլին 20 տարեկան էր, այսինքն՝ նա ապրել էր մինչև խոր ծերություն:
«Կանայք արտասվել են Մուլիի մահվան մասին լուրը լսելուց հետո: Գյուղում բոլորը շատ տխուր էին»,- պատմել է տեղաբնակներից մեկը: Կենդանու դին բնակիչները զարդարել են ծաղիկներով և վերջին հրաժեշտի համար տեղադրել տաճարի բակում: Մարդիկ ժապավեններ, ծաղիկներ ու գումար էին բերում, ցլի վերջին հրաժեշտն ուղեկցվել է հրավառությամբ: Բնակիչները կարծում են, որ եթե կարանտինային ռեժիմ սահմանված չլիներ, ապա ավելի շատ մարդ կմասնակցեր հոգեհանգստի արարողությանը, իսկ թաղումը կարող էր վերածվել հսկայական կառնավալի:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հնդկաստանում ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանված: Ավելի քան 5 մարդկանց հավաքներն արգելված են։ Ոստիկանությունը բողոքներ է ստացել այն մասին, որ ցլին հրաժեշտ տալու համար 7 մարդ անտեսել է իշխանության պահանջները և խախտել ինքնամեկուսացման ռեժիմը:
20:39 09.05.2025
Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։ «ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը կսկսվի կիրակի օրը։ Օմանցի ընկերները մեզ հարցրին կիրակիի մասին, և մենք մեր համաձայնությունը հայտնեցինք։ Ըստ երևույթին, նրանք խոսել են նաև մյուս կողմի հետ, […] ...
20:16 09.05.2025
ՆԳ նախարարը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբՄայիսի 9-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը, ինչի ընթացքում հանդես է եկել ելույթով: Ելույթն ամբողջությամբ ստորև՝ «Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել այս կարևոր և հիշարժան օրվա` Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և համագործակցությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացն արտացոլում է Հայաստանի կառավարության՝ Եվրոպական Միության […] ...
19:53 09.05.2025
«Ինտերը» «Բարսելոնայի» դեմ խաղում ռեկորդային եկամուտ է ունեցելՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի տոմսերի վաճառքից Միլանի «Ինտերը» վաստակել է 14.7 միլիոն եվրո, հաղորդում է Corriere dello Sport-ը։ Խաղին ներկա է եղել 75,504 երկրպագու։ Սա Իտալիայում կայացած ֆուտբոլային խաղերի համար նոր ռեկորդ է։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023 թվականին` կրկին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Այդ խաղում «Սան Սիրո» ստադիոնում «Ինտերը» հաղթել է «Միլանին» (1-0), իսկ […] ...
19:35 09.05.2025
Թրամփն ու Պուտինը միմյանց շնորհավորել են Հաղթանակի օրվա առթիվԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխադարձ շնորհավորանքներ են փոխանցել մայիսի 9-ի Հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ռուսաստանյան «Առաջին ալիք»-ի եթերում։ Ուշակովը պարզաբանել է, որ շնորհավորանքները փոխանցվել են նախագահների օգնականների միջոցով։ «Դրանք ջերմ խոսքեր էին, փոխադարձ շնորհավորանքներ՝ մեր ընդհանուր մեծ տոնի կապակցությամբ»,-նշել է Պուտինի […] ...
19:22 09.05.2025
Իրանը համաձայնել է Օմանում բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. ԶԼՄ-ներԻրանը համաձայնել է Օմանում անցկացնել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների ավելի վաղ հետաձգված չորրորդ փուլը, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակցային թիմի անանուն անդամին: «Իրանական բանակցային թիմի անդամը Tasnim-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Օմանում իրանա-ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլն անցկացնելու մասին որոշումը կայացվել է»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել […] ...