17:27 20.04.2020
24 ոստիկան ինքնամեկուսացված է, 30-ը՝ մեկուսացված, 20 բացասական արդյունքով թեստավորում է արվել, 10 ոստիկանի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, որից 5-ն արդեն բուժվել է: Այս մասին այսօր`ապրիլի 20-ին, կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:
Խոսելով արտակարգ դրության ռեժիմի պայմաններում ոստիկանության գործողությունների մասին՝ Հայկ Մհրյանը նշեց, որ այս ընթացքում հսկողություն է սահմանվել 1606 հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում՝ 20-ից ավելի անձանց ներկայությունը բացառելու համար, սահմանվել է հսկողություն 348 ինքնամեկուսացված քաղաքացիների նկատմամբ:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար կազմվել է 10 370 վարչական արձանագրություն, որից 82-ը՝ ֆինանսական, տնտեսական գործունեության սահմանափակման կանոնները խախտելու համար, 10 269-ը՝ ազատ տեղաշարժի կանոնները խախտելու, 26-ը՝ ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու համար: 6706-ի դեպքով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում, 35 դեպքով վարույթը կարճվել է, 3636 դեպքով վարույթները գտնվում են ընթացքի մեջ»,- ասաց Հայկ Մհրյանը:
ԻԻՀ-ից Հայաստան մուտք գործած բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների քանակը 1271 է եղել, որն իրականացվել է 1197 կարգախմբերի կողմից: ՃՈ կարգախմբերի կողմից համավարակի կանխարգելման շրջանակում իրականացվել են ուղեկցումներ ՀՀ տարածքում 106 տրանսպորտային միջոցների՝ 136 կարգախմբերի միջոցով:
«Զվարթնոց» օդանավակայանում սահմանափակվել է տրանսպորտային միջոցների տեղաշարժը և իրականացվել են ուղեկցումներ դեպի Վրաստան և մեկուսացման վայրեր: Դեպի Արցախ թույլատրվել կամ արգելվել է տրանսպորտային միջոցների մեկնումը՝ տրվել է 2946 թույլտվություն և եղել է 603 արգելք:
«Տնտեսական գործունեություն ծավալող օբյեկտներից 2195-ի դեպքում բաժանվել են իրազեկումներ, 2065-ի գործունեությունը դադարեցվել է, 82 տնտեսական սուբյեկտների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»,- տեղեկացրեց Մհրյանը:
Փոխոստիկանապետ նաև պատասխանեց առցանց ուղղված հարցերին: Դրանցից մեկը վերաբերում էր փողոցներում ակտիվացած շարժին և բանկերի մոտ իրականացվող հսկողության խստացմանը:
Մանրամասները` տեսանյութում:
17:36 12.05.2025
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել մայիսի 11-ին Երևանում դիտված փոշու վերաբերյալՇրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ մայիսի 11-ին Երևանում դիտված ուժեղ քամին, որի առավելագույն արագությունը հասել է 20մ/վ, պայմանավորված է եղել ամպրոպային գործունեությամբ, այն առաջացել է ամպրոպային ամպում, այսինքն ձևավորվել է հենց Երևանի տարածքում։ Նմանատիպ քամիները կոչվում են փոթորկանք և ձևավորվում են ամպրոպային ամպի առաջնային և թիկունքային մասում առաջացած օդի ջերմաստիճանի […] ...
17:30 12.05.2025
Հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի ետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1508 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +131 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 90.2 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
17:24 12.05.2025
Ալոնսոն և «Ռեալը» երեք տարվա պայմանագիր են համաձայնեցրելՄադրիդի «Ռեալն» ու իսպանացի մարզիչ Խաբի Ալոնսոն երեք տարվա պայմանագիր են համաձայնեցրել, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Ռեալն» այս շաբաթ հրաժեշտի արարողություն կկազմակերպի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի համար: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Ռեալը» կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը, որը կկայանա հունիսի 15-ից հուլիսի 13-ը Միացյալ Նահանգներում: Մայիսի 9-ին «Բայերի» մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ թիմի գլխավոր […] ...
17:16 12.05.2025
Գառնի գյուղում ճակատ ճակատի բախվել են «Suzuki»-ն ու «Opel»-ը. կան տուժածներԱյսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Գառնի գյուղի սկզբնամասում ճակատ ճակատի բախվել են «Suzuki» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...
17:11 12.05.2025
«Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումները Կապանում և ՔաջարանումԿրթվելը նորաձև Է. Կապան և Քաջարան քաղաքներում կայացել են Շարժման հերթական հանդիպումները: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:06 12.05.2025
Հայկ Սարգսյանը ներկայացրել է պարտադիր զինվորական ծառայության համակարգի բարեփոխումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունըՇրջանառության մեջ է դրվել մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն միտված օրենքների նախագծերի փաթեթ, որի հիմնական նպատակներն են զորակոչվողների թվի ավելացումը, զինծառայության գրավչության բարձրացումը, արտագաղթի կանխարգելումը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատումը, զորակոչից խուսափելու դեմ կանխարգելիչ մեխանիզմների ներդրումը, ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերի քրեականացումը. այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության […] ...