Մոտ օրերս չվերթներ կլինեն նաև Մոսկվայից. Ավետ Ադոնցը մանրամասներ է հայտնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

Մոտ օրերս չվերթներ կլինեն նաև Մոսկվայից. Ավետ Ադոնցը մանրամասներ է հայտնել

13:18 21.04.2020

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացածների խնդրին Հայաստանի արտգործնախարարությունը տեղյակ է առաջին իսկ պահից և պլանավորում է համապատասխան գործողություններ հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:

Նա տեղեկացրել է, որ վերադարձը կազմակերպելու քայլերը կիրականացվեն մոտ օրերս: Նա անդրադարձել է նաև երեկ օդանավակայանից հայերի տարհանմանը:

«Մեր բոլոր հայրենակիցներին, ինչպես նաև Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին կհորդորեմ ենթարկվել բոլոր այն կանոններին, որոնք առաջարկվում են տվյալ երկրների կառավարությունների կողմից, եթե «Դոմոդեդովոն» է, ապա՝ Ռուսաստանի, եթե «Շառլ դը Գոլն» է՝ Ֆրանսիայի …

Եթե սահմանափակումները վերաբերում են, որ երկու հոգուց ավելի հավաք չպետք է լինի, ապա չպետք է լինի, եթե պարտադրում են դիմակներ, ապա պիտի ունենալ, եթե պահպանվեն բոլոր կանոնները և իրականացվեն, որևէ խնդրի առջև չենք կանգնի: Այն, ինչ կատարվեց «Դոմոդեդովոյում», նորից եմ ուզում կրկնել, որ ՌԴ-ում մեր դեսպանությունը ձևավորել է մի մեխանիզմ, որի արդյունքում քաղաքացիներն ունենում են ժամանակավոր կեցավայր, մինչև չկայանա այն թռիչքը, որը կվերադարձնի Հայաստան: «Դոմոդեդովոյում» հավաքվելու անհրաժեշտություն չկա, նորից եմ ուզում հորդորել լսել և համագործակցել դեսպանությունների հետ այս առումով, եթե երեկ և նախորդ օրն ունեցանք վերադարձի չվերթներ Կրասնոդարից, ապա մոտ օրերս կլինեն նաև Մոսկվայից»,- ասել է Ադոնցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP