Ցեղասպանության չճանաչելն արդարացում չունի. հնարավոր է՝ ԱՄՆ-ում նոր սերունդներն այլ կերպ վարվեն. Փաուեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+25.09 oC

Ցեղասպանության չճանաչելն արդարացում չունի. հնարավոր է՝ ԱՄՆ-ում նոր սերունդներն այլ կերպ վարվեն. Փաուեր

23:12 08.06.2018

Հայոց ցեղասպանությունը չճանաչելու քաղաքականությունն իրականության մեջ արդարացում չունի: Այս մասին հունիսի 8-ին` Երեւանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը, փոխանցում է News.am-ը:

Նրա խոսքով՝ Սպիտակ տանը հայտնվելով, Օբաման հասկացրեց, որ իր տեսակետը չի փոխվել: Սակայն, այնուհետեւ համարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարեւոր եւ փխրուն փուլում է: Հետո եղավ 100-ամյա տարելիցը, բայց հենց այդ ժամանակ, Թուրքիան բազային հասանելիություն տվեց ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: «Սակայն այս ամենն արդարացում չէ»,- շեշտեց նա՝ հավելելով, որ մշտապես գոյություն կունենան մի շարք հանգամանքներ, որ դա չարվի:
Խոսելով պատճառների մասին, թե ինչու ԱՄՆ-ը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Փաուերը նշեց, որ Թուրքիան մեծ եւ հզոր դաշնակից է, ու Էրդողանի սպառնալիքները կարող էին լուրջ ընկալվել:
Սակայն ընդամենը 20 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ Հռոմի Պապը կամ Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչած շատ երկրներ, որոնց թվում նաև Գերմանիան է`կճանաչեն Ցեղասպանությունը, ուստի, հնարավոր է, որ ԱՄՆ-ում նոր սերունդներն այլ կերպ կվարվեն:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ

17:47 02.07.2025

Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ: Ստանձնելով հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Սարգիս Խանդանյանը նշել է. «Այս բարդ ժամանակներում մեր հանձնաժողովի առաքելությունն ավելի հրատապ է, քան երբեւէ: ԵԱՀԿ տարածաշրջանը բախվում է […] ...

Բոլորդ պատրաստվե՛ք. ես անկառավարելի եմ լինելու․ Յամալ

17:41 02.07.2025

Բոլորդ պատրաստվե՛ք. ես անկառավարելի եմ լինելու․ Յամալ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները, որոնք մասնակցել են թիմի նոր մարզաշապիկի ներկայացմանը, պատասխանել են լրագրողների հարցերին: Թիմի երիտասարդ աստղ Լամին Յամալն էլ հանդես է եկել հետաքրքիր հայտարարություններով: «5 տարի հետո ես ընդամենը 22 տարեկան եմ լինելու: Բոլորդ պատրաստվե՛ք. ես անկառավարելի եմ լինելու», – Յամալի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» կայքը: Ըստ իսպանական մամուլի՝ Յամալը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու […] ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին

17:36 02.07.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 2-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում որեւէ բովանդակային փոփոխություն չի կատարվել: Օրենսդրական նախաձեռնությամբ կհստակեցվեն […] ...

Ո՞ր մարզերում է սպասվում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

17:30 02.07.2025

Ո՞ր մարզերում է սպասվում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հիդրոմետ ծառայությունը հայտարարություն է տարածել, որ Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. այս և այլ մարզերում ի՞նչ հնարավոր ռիսկեր կան: Թեմայի վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Ավելին՝ տեսանյութում: ...

Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի․ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ

17:25 02.07.2025

Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի․ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ քննարկելու ուսումնական տարվա ամփոփման և առաջիկա ընդունելությանը վերաբերող հարցերը: «Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի, որակավորման քննությունների շրջանն ամփոփման փուլում է, և առջևում ընդունելության փուլն է։ Նախորդ տարվա ցուցանիշներով հիմնական դպրոցի շրջանավարտների յուրաքանչյուր երրորդը դիմել էր ՄԿՈՒ […] ...

40-ամյա տղամարդն ապօրինի հրազենը հանձնել է ոստիկանություն

17:20 02.07.2025

40-ամյա տղամարդն ապօրինի հրազենը հանձնել է ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը բաժին է ներկայացրել «ՄՌ-155» տիպի որսորդական հրազեն: ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

BACK_TO_TOP