21:01 22.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների տնտեսական բլոկը ներկայացնող պատգամավորների հետ:
Իր խոսքում վարչապետը նախ անդրադարձել է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ընթացքին:
«Ինչպես գիտեք, կառավարությունն այս պահի դրությամբ ընդունել է 13 հակաճգնաժամային ծրագիր: Կառավարության վաղվա նիստում մենք ունենք առնվազն ևս մեկ ծրագիր, որը կապված է ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման հետ: Պլանավորում ենք նաև որոշ փոփոխություններ իրականացնել միջոցառումների մեջ, որոնցով կկարգավորենք այս ընթացքում ստացած ահազանգերը, ազդակները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրել է, որ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու և որոշ դեպքերում սննդի ներկրումներ, սարքավորումկներ ձեռք բերելու համար, արդեն իսկ բավարարվել է 259 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 18 մլրդ դրամ:
2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը՝ բավականին լայն օրակարգով, այս պահի դրությամբ բավարարվել է 3 հազար 419 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 4 մլրդ 827 մլն դրամ:
«Նաև մենք որոշում կայացրեցինք 4 մլրդ դրամի չափով վերաֆինանսավորում իրականացնել, որից 2 մլրդ դրամը կծախսվի միկրովարկերի, իսկ ևս 2 մլրդը՝ 3-12 մլն դրամի գյուղատնտեսական ծրագրային և ոչ միայն ծրագրային վարկերի վրա: Ընդ որում, այսօրվա քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ այս խմբի վարկերի սահմանափաչափերը կավելացնենք և կդարձնենք 3-ից 30 մլն դրամ՝ մի շարք ծրագրային ուղղություններով»,- ասել է վարչապետը:
3-րդ ծրագրով, որ վերաբերվում է տուժած փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությանը և այն ընկերություններին, որոնք ունեն բարվոք և բարվոքին մոտ հարկային ու վարկային պատմություն, բավարարվել է 371 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 4,1 մլրդ դրամ:
4-րդ միջոցառումը, որը սոցիալական է, վերաբերվում էր այն աշխատողներին, ովքեր որոշակի ժամանակահատվածում կորցրել են աշխատանքը և որոնց ընտանիքներում կա մինչև 14 տարեկան երեխա: Պարզվել է, որ այս ծրագրով շահառուների թիվը 1955 է, ֆինանսավորվել 195 մլն դրամ: Ծրագիրն արդեն ավարտված է:
Խոսելով 5-րդ ծրագրի մասին, որը նույնպես տնտեսական բնույթի և դրամաշնորհային, վարչապետն ասել է.
«Դրամաշնորհ ենք հատկացնում այն ընկերություններին, որոնք պահպանել են նախաճգնաժամային ժամանակաշրջանի աշխատատեղերը և աշխատավարձի ֆոնդը: Խոսքը 2-50 աշխատող ունեցող ընկերությունների մասին է և յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձը դրամաշնորհի կարգով վճարում է կառավարությունը: Այս պահի դրությամբ դրամաշնորհ ենք տրամադրել 9 հազար 901 տնտեսվարողի, դրամաշնորհի ծավալը կազմել է 1 մլրդ 600 մլն դրամ»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Սոցիալական բնույթի 6-րդ միջոցառումը վերաբերվում էր ճգնաժամի շրջանում՝ մարտի 13-ից 25-ը, աշխատանքը կորցրած քաղաքացիներին: Այս ծրագիրը նույնպես ավարտվել է: Այդ չափանիշին համապատասխանել է 6 հազար 723 շահառու, նրանց վճարվել է ընդհանուր 457 մլն դրամ:
7-րդ միջոցառումն աջակցում էր այն ընտանիքներին, որտեղ կա հղի կին և ամուսինն աշխատանքը կորցրել է ճգնաժամի շրջանում: Այս միջոցառումը նույնպես ավարտված է: Ծրագրից օգտվել է 8 հազար 753 շահառու, վճարվել է ընդհանուր 875 մլն դրամ:
8-րդ միջոցառումը, որը վերաբերվում էր տուժած ոլորտների անհատ ձեռնարկատերերին և ոլորտների աշխատողներին աջակցելուն, այս պահի դրությամբ բավարարվել է 83 հազար 406 հայտ և վճարվել է 5 մլրդ 777 մլն դրամ:
«9-րդ միջոցառումը վերաբերվում է այն ընտանիքներին, որտեղ ընդհանրապես չկա աշխատող և որտեղ կան երեխաներ և մենք այս միջոցով փորձել ենք գտնել, այսպես ասած չգրանցված աշխատողներին: 7-րդ միջոցառումն էլ այդպիսի նպատակադրում ունի: 9-րդ միջոցառումով այս պահի դրությամբ բացահայտվել է 52 հազար 791 հայտ, վճարված գումարը 1,4 մլրդ դրամ է: Ասեմ, որ 8-րդ և 9-րդ միջոցառումների շրջանակում մենք սպասում ենք, որ կունենանք 100 հազար և ավելի շահառու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով 10-րդ միջոցառմանը՝ վարչապետը նշել է, որ այն վերաբերում է միկրոբիզնեսի սուբյեկտներին: Այս պահի դրությամբ բավարարվել է 1485 հայտ, վճարվել է 83,4 մլն դրամ:
«11-12-րդ միջոցառումները վերաբերվում են շահառուների կոմունալ ծախսերին: 11-րդ միջոցառման պարագայում ունենք 450 հազար 827 շահառու, ընդ որում այս թիվը պետք է համարյա կիսով չափ կրճատել, որովհետև հաշվառված են և գազի, և էլեկտրաէներգիայի շահառուները: Իհարկե ոչ ամբողջությամբ, որովհետև կլինեն շահառուներ, որոնք ունեն էլեկտրաէնեգիա, իսկ գազ չունեն: Այստեղ վճարված է 786 մլն դրամ: Այս ծրագրի շրջանակում գումարը փոխանցվում է շահառուների բաժանորդային հաշվիներին: 12-րդ ծրագիրը նույնպես վերաբերվում էր կոմունալ վարձերին: Այստեղ նույնպես թիվը պետք է մոտավորապես 40 տոկոսով կրճատել, շահառուները 486 հազար 434-ն են, վճարվել է 1,8 մլրդ դրամ»,- ասել է կառավարության ղեկավարը:
13-րդ միջոցառումը, որը վերաբերվում է նպաստառու ընտանիքներին նպաստի գծով աջակցություն ցույց տալուն, ունի 85 հազար 906 շահառու ընտանիք, որոնց կվճարվի 1 մլրդ 252 մլն դրամ: Այս վճարումը կիրականացվի ապրիլ ամսվա նպաստների հետ միասին:
Ամփոփելով՝ վարչապետը նշել է.
«Այս պահի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ և մոտ 639 հազար 592 ընտանիք: Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տեղաբաշխվել է 29 մլրդ 900 մլն դրամ: Մենք նաև հակաճգնաժամային բնույթ կամ դրա հետ առնչություն ունեցող որոշ որոշումներ ենք կայացնում, որոնք չեն հաշվառվում որպես հակաճգնաժամային միջոցառումներ: Այսօր Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունների առաջարկը քննարկվեց, որն, այսպես ասած, միացյալ նախաձեռնություն էր: Շարունակում ենք ամենօրյա ռեժիմով աշխատանքը և իհարկե նաև ձեր օգնությամբ առավելագույնը կանենք, որպեսզի մեր աջակցության ծրագրերը լինեն արդյունավետ և հասցեական»:
Այնուհետև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկատվություն է ներկայացրել կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ իրավիճակը վերահսկելի է և օրական անցկացվող թեստերի քանակը հասցվել է 1000-ի: Պարետը նաև խոսել է թույլատրելի տնտեսական գործունեության ոլորտների ընդլայնման շուրջ հնարավոր որոշումների մասին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հակաճգնաժամային միջոցառումների, ինչպես նաև համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյւալ: Վարչապետը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորներին հուզող հարցերին և ներկայացրել պարզաբանումներ:
14:10 06.07.2025
Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալՀուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […] ...
13:47 06.07.2025
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...
13:25 06.07.2025
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասինՄիլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...