Ջուլիա Ռոբերտսն ամուսնալուծվում է. ԶԼՄ-ներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC

Ջուլիա Ռոբերտսն ամուսնալուծվում է. ԶԼՄ-ներ

18:20 23.04.2020

Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը պատրաստվում է բաժանվել ամուսնուց՝ Դենիել Մոդերից: Զույգը կամուսնալուծվի, երբ կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինը կդադարեցվի: Զույգի հարաբերություններն արդեն վաղուց իդեալական չեն, իսկ ինքնամեկուսացումը, որի ժամանակ նրանք ապրում են միևնույն տանը, միայն խորացրել է իրավիճակը, գրում է ТСН-ն:

Հայտնի աստղը պատրաստվում է բաժանվել իր երկրորդ կեսից 18 տարվա ամուսնությունից հետո: Ռոբերտն ու Մոդերն ամուսնացել են 2002-ին, ունեն 3 երեխա: Զույգին մոտ աղբյուրները հաստատում են, որ ամուսինները մշտապես վիճում են:

Նշվում է, որ Ռոբերտսը շատ խանդոտ է և մշտապես փորձում է վերահսկել ամուսնուն:

Իսկ վերջինս բացարձակապես չի աջակցում իրեն: Նույնիսկ այն ժամանակ, երբ դերասանուհու մայրը մահացել է, Մոդերին տեսել են Մալիբուի լողափերում:

1993-ին Ջուլիա Ռոբերտսն ամուսնացել է քանթրի երգիչ Լայել Լովետտի հետ, երկու տարի անց նրանք բաժանվել են: 2002-ին նա ամուսնացել է կինոօպերատոր Դենիել Մոդերի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը

22:10 27.07.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը

Իսրայելը կհասնի իր բոլոր ռազմական նպատակներին, կհասնի լիակատար հաղթանակի և կոչնչացնի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը, հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձում։ «Մենք կշարունակենք պայքարել, մենք կշարունակենք գործել մինչև մեր բոլոր ռազմական նպատակներին հասնենք, մինչև լիակատար հաղթանակի հասնենք, ոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը», – ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ «ցանկացած ճանապարհով (ռազմական գործողություններ և բանակցություններ) Իսրայելը Գազայի […] ...

Թուրքիայի կառավարությունը կքննարկի անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը․ Sabah

21:50 27.07.2025

Թուրքիայի կառավարությունը կքննարկի անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը․ Sabah

Թուրքիայի մի քանի նահանգներ ընդգրկած անտառային հրդեհները կլինեն երկուշաբթի օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կաբինետի նիստի հիմնական թեմաներից մեկը, հաղորդում է Sabah թերթը։ «Կառավարության նիստում նախատեսվում է գնահատել այս շաբաթ երկրի բազմաթիվ շրջաններում բռնկված անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը, և լուսաբանել դրանք մարելու ջանքերը», – գրում է հրատարակությունը։ Նախատեսվում է նաև քննարկել Գազայի հատվածում […] ...

Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատված

21:28 27.07.2025

Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատված

Հորդանանը, ԱՄԷ-ի հետ, 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված, ասվում է Հորդանանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել էին, որ վերսկսվել է մարդասիրական օգնությունը Գազայի բնակիչներին։ IDF-ն հայտնել էր, որ օդից ալյուր, շաքար և պահածոներ են նետվել։ Հայտարարության մեջ նշվում է, որ կիրակի օրը Հորդանանի զինված ուժերը մարդասիրական […] ...

Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռը

21:08 27.07.2025

Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռը

Ղազախստանի ՀՕՊ ուժերի անհետացած EC-145 ուղղաթիռի որոնումները շարունակվում են արդեն երրորդ օրը՝ շուրջօրյա, Ալմաթիի մարզի հյուսիս-արևմուտքում գտնվող Սորբուլակի ջրամբարի տարածքում, կիրակի օրը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հուլիսի 25-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ուղղաթիռը, որում անձնակազմի երեք անդամ կար, անհետացել է ռադարներից։ Ուղղաթիռը անհետացել է տարածաշրջանում պլանային թռիչքի ժամանակ։ Նույն օրը սկսվել […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն

20:55 27.07.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն

Հուլիսի 27-ին, ժամը 17:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […] ...

Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով

20:50 27.07.2025

Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով

Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով, սակայն զգուշանում է չինական ներդրումներից, գրում է Washington Post-ը՝ հղում անելով Գրենլանդիայի բիզնեսի, առևտրի, հանքային պաշարների, արդարադատության և գենդերային հավասարության նախարար Նաայա Նաթանիելսենին։ Հունվարին Նաթանիելսենն ասել էր, որ Գրենլանդիայում ամերիկացի ներդրողների համար լայն հնարավորություններ կան։ Նա ասել է, որ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտը կարող է օգտակար լինել ԱՄՆ մատակարարման […] ...

BACK_TO_TOP