Ապօրինություններ ոստիկանության Գուգարքի և Բազումի բաժիններում․ ոստիկանության ծառայող է ձերբակալվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+19.09 oC

Ապօրինություններ ոստիկանության Գուգարքի և Բազումի բաժիններում․ ոստիկանության ծառայող է ձերբակալվել

20:00 23.04.2020

ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի և Բազումի բաժինների ծառայողների ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, հունվարի 30-ին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչն ու տեսուչը Վանաձոր-Ալավերդի ճանապարհին փայտանյութով բեռնված տրանսպորտային միջոց են կանգնեցրել, որի վարորդը փայտանյութի ձեռք բերման օրինականությունը չստուգելու, մեքենան բաժնի հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու և սահմանված կարգով նյութեր չնախապատրաստելու համար ոստիկանության ծառայողներին առաջարկել և որպես կաշառք տվել է 30 հազար դրամ։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նախորդ տարվա նոյեմբերի 29-ին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, իր մտերիմներից մեկի միջնորդությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել և նախապատրաստվող նյութերում ապօրինի հատված ծառատեսակների, դրանց քանակի և ծավալի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել, ինչի հետևանքով քաղաքացին խուսափել է հնարավոր քրեական պատասխանատվությունից և ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Այնուհետև նույն քաղաքացին նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին համայնքային ոստիկանության տեսուչին որպես կաշառք տվել է 20 հազար դրամ։

Պարզվել է նաև, որ նախորդ տարվա հոկտեմբերին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, նույն բաժնի պետի ծառայության գծով տեղակալի դրդմամբ, առանց փաստաթղթերի փայտանյութ տեղափոխելու վերաբերյալ նախապատրաստված նյութերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել՝ ապօրինի հատված ծառատեսակների ծավալի և հատման վայրերի վերաբերյալ, ինչի հետևանքով խախտվել են պետության օրինական շահերը և անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու պրոֆիլակտիկայի ավագ տեսուչը թաքցրել են նախորդ տարվա հոկտեմբերի 14-ին ապօրինի հատված փայտանյութ տեղափոխող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի մասնակցությամբ ավտովթարի դեպքը և դրա վերաբերյալ կազմելով ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր՝ ավտովթարը ձևակերպել են որպես դժբախտ պատահար, ինչի հետևանքով չի արձանագրվել ապօրինի ծառահատման դեպքը, խախտվել են պետության օրինական շահերը, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Պարզվել է նաև, որ նախորդ տարվա նոյեմբերի 7-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պարեկային ոստիկանները Վանաձորում կանգնեցրել են ապօրինի հատված ծառերով բեռնված մեքենա, որը բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու, փայտանյութի ձեռք բերման օրինականությունը ստուգելու և սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու փոխարեն, Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի միջնորդությամբ, դեպքը չեն փաստաթղթավորել։ Ապօրինության հետևանքով խախտվել են պետության օրինական շահերը, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործեր են հարուցվել, Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործերը ոստիկանությունից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։
Ինքնամաքրման գործընթացը և արատավոր երևույթների դեմ հետևողական պայքարը ոստիկանության համակարգում շարունակական է լինելու։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP