12:26 29.04.2020
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ վարակազերծման հարցով աջակցում է բոլոր համայնքներին
«Հանրապետության ամբողջ տարածքում ԱԻՆ-ը շարունակում է բնականոն դարձած վարակազերծման գործընթացը։ Անհրաժեշտության դեպքում ներգրավվում են նաև ԱԻՆ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագետները։ Վարակազերծման հարցով ԱԻՆ-ին դիմած բոլոր համայնքներին աջակցություն է ցուցաբերվում։
Ապրիլի 21-28-ը փրկարարներն 3055 անգամ ախտահանում են իրականացրել. 487-ը՝ Երևանում, 2568-ը՝ մարզերում։Բժշկական հաստատություններում, շուկաներում ու սուպերմարկետներում, բանկային ու վարկային կազմակերպություններում օրվա ընթացքում մի քանի անգամ է վարակազերծում արվում»,- ասված է հայտարարության մեջ:
23:40 13.05.2025
Իտալական թիմի Ֆուտբոլիստուհին խաղաշապիկին տպել է իր ռեզյումենՖուտբոլի կանանց Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ալիա Գուանին իր հրաժեշտի խաղին դուրս է եկել հատուկ խաղաշապիկով, որի վրա տպված է եղել նրա ռեզյումեն, հաղորդում է The Guardian-ը: Այսպիսով իտալուհին փորձել է ուշադրություն հրավիրել այն խնդրին, որ ֆուտբոլիստուհիները կարիերայի ավարտից հետո դժվարությամբ են աշխատանք գտնում: «Կոմոյի» 37-ամյա խաղացողը և նրա թիմակիցները հույս են հայտնել, որ ակումբները […] ...
23:34 13.05.2025
Եմենի հութիները հրթիռային հարձակում են գործել Բեն Գուրիոնի օդանավակայանի վրաԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։ Այս մասին հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան: «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում հիպերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարվածել են Իսրայելում Բեն Գուրիոն կոչվող Լոդ օդանավակայանին, որը գտնվում է Ջաֆայի օկուպացված շրջանում (խմբ. Թել Ավիվ)», […] ...
23:23 13.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպումներ կունենա Երևանում երիտասարդների հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Դե ինչ, հարգելի հայրենակիցներ: Հաշվի առնելով, որ ասելիքը գնալով շատանում է և երիտասարդների հետ շփման բավականին լավ փորձ կա, որոշել եմ, մարզեր այցելելուց զատ, հանդիպումների շարք սկսել Երևանի բոլոր վարչական շրջանների երիտասարդների հետ: Սկսենք Էրեբունի վարչական շրջանից: Հանդիպումը տեղի կունենա ԱԺ-ում, կլինի անկեղծ զրույց և […] ...
23:11 13.05.2025
40-ամյա վարորդը Աշտարակի կամրջի հարևանությամբ կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ փակել երթևեկելի գոտինՄայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում, Աշտարակի կամրջի հարևանությամբ Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և մասամբ փակել երթևեկելի գոտին։ Ինչպես հայտնում է shasmhyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի […] ...
22:52 13.05.2025
«Բայերը» փոխարինող է գտել ԱլոնսոյինԼևերկուզենի «Բայերը» ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել «Մոնակոն» գլխավորող 55-ամյա Ադի Հյուտերին, գրում է L’Equipe-ը: Ավստրիացին «Մոնակոյի» հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականը, այդ պատճառով գերմանական ակումբը մտադիր է վճարել նրա հրաժարագինը: Նախկինում Հյուտերը Բունդեսլիգայում գլխավորել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» և Մյունխենգլադբախի «Բորուսիան»: Նա երկու անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն մարզիչ: «Բայերի» ներկայիս գլխավոր մարզիչ […] ...
22:45 13.05.2025
Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարների հանդիպումըՄայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ և արտաքին առևտրի նախարար Տիմչո Մուցունսկիի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Երկկողմ օրակարգի հարստացման համատեքստում նախարարները կարևորել են իրավապայմանագրային բազայի ընդլայնումը, երկու նախարարությունների միջև […] ...