Կորոնավիրուսով պայմանավորված՝ ինչ իրավիճակ է Արցախում և ինչ միջոցառումներ են իրականացվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ինչ իրավիճակ է Արցախում և ինչ միջոցառումներ են իրականացվում

19:04 01.05.2020

Արցախի Հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8 դեպք, որոնցից 6-ն արդեն առողջացել և դուրս է գրվել, 2 քաղաքացի շարունակում է բուժումը: Ընդհանուր արվել է 287 թեստավորում: Այս մասին մայիսի 1-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը:

«Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որ մեզ մոտ վիճակագրությունը, վիրուսով պայմանավորված, չվատթարանա: Մեր աշխատակիցները նաև հերթապահություն են իրականացնում հսկիչ-անցագրային կետերում: Այս պահին գործում է 3 սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ` «Նոր Խարխափուտ», «Աղավնո» և «Խնձորեսկ»: Բոլոր աշխատակիցները ապահովված են անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով: Այն աշխատակիցները, որ շուրջօրյա հերթապահում են, աշխատավարձից բացի, լրացուցիչ ֆինանսավորվում են»,- տեղեկացրեց Օֆելյա Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ եթե մինչ սահմանափակումները ամեն օր այդ անցակետերով անցնում էր մոտ 1500 մարդ, ապա հիմա այդ թիվը նվազել է` հասնելով 500-ի: Արցախի Հանրապետություն մուտք գործելիս բոլորի ջերմությունը չափվում է, բոլոր կետերն ապահովված են ջերմաչափերով: Եթե ջերմաստիճանը նորմայի սահմաններում է, տվյալ քաղաքացուն առաջարկվում է ժամանելուն պես ինքնամեկուսանալ 14 օրով, իսկ եթե ջերմությունը նորմայից բարձր է, քաղաքացին անհապաղ մեկուսացվում է, որտեղ հետևում են նրա առողջական վիճակին և թեստավորում են:

ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ջիվան Ղահրամանյանն էլ տեղեկացրեց, որ Բակո Սահակյանի հանձնարարականով մարտի 13-ից ոստիկանությունը հսկողություն է սահմանել օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա, անցակետերում ուժեղացվել են վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքները:

«Անցակետերում կանգնեցվում են տրանսպորտային միջոցները, ստուգվում է սահմանը հատող անձանց փաստաթղթերը, բեռնափոխադրման փաստաթղթերը, Հայաստան մեկնող անձանց և ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար սահմանված տեղեկություն պարունակող թղթի առկայությունը և անհրաժեշտության դեպքում ծանոթացնում ենք նաև պարետի որոշումներին»,- ասաց Ղահրամանյանը:

Անձնագրային և վիզաների վարչության պետը նաև տեղեկացրեց, որ վարակման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում հաստատված վարակով անձանց հետ հնարավոր շփում ունեցած ԱՀ «Աղավնո» հսկիչ անցագրային ծառայության կետում հսկողություն իրականացրած 4 աշխատակիցները ևս ինքնամեկուսացվել էին, թեպետ այդ պահին եղել են ձեռնոցներով և դիմակով: Ներկայումս նրանց ինքնազգացողությունը լավ է և արդեն անցել են ծառայության:

ԱՀ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Մեխակ Արզումանյանն էլ տեղեկացրեց, որ ախտահանվում են նաև հանրապետություն մուտք գործող տրանսպորտային միջոցները: Մասնավորապես, մայիսի 1-ին՝ ժամը 08։00-ի դրությամբ անցակետերում ախտահանվել է 6095, իսկ շրջիկ հենակետերում` 1958 տրանսպորտային միջոց:

Դիտարկմանը, թե Հայաստանում սահմանափակումների մեղմացում կա, արդյո՞ք Արցախում ևս սպասվում են մեղմացումներ, բանախոսները նշեցին, որ առայժմ նման որոշում չկա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP