17:49 03.05.2020
«Սահմանափակումները հանվում են տնտեսական գործունեություն իրականացնող ընկրությունների մեծամասնության վրայից և, մասնավորապես, ամբողջությամբ բացվում է մշակող արդյունաբերության ոլորտը, բացվում է մանրամեծածախ առևտրի որոշակի հատված բացի խոշոր առևտրային կենտրոններից՝ մոլերից և խոշոր շուկաներից»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպամն ընթացքում նշեց ՀՀ փոխվարչապետ և ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:
Նա ասաց, որ բացվում են տարատեսակ տնտեսական գործունեության տեսակներ, և հիմա, փաստացի, ցանկում մնացել են բացառություններ՝ գործունեության սահմանափակ լինելու առումով: Նա հայտնեց, որ դրանք մոտավորապես 10-12-ն են:
«Շարունակում է սահմանափակ մնալ կրթական ոլորտի գործունեությունը. միայն հեռավար կերպով է կազմակերպվում կրթությունը, շարունակում է փակ մնալ ամենացավալի հատվածը՝ տրանսպորտի ոլորտը, որը վարակի տարածման տեսանկյունից ամենավտանգավոր ոլորտներից մեկն է»,-նշեց փոխվարչապետը՝ հայտնելով, որ, այնուամենայնիվ, որոշակի կանոնների մշակումից և ադապտացումից հետո հնարավորություն կլինի բացելու տրանսպորտը:
Ավինյանը նաև նշեց, որ շարունակում են փակ մնալ մոլերը, որոնք մեծ թվով մարդկանց հավաքատելի կարող են դառնալ, որպեսզի կրկին վարակի տարածման հավանականությունը նվազեցվի:
Անդրադառնալով այն հարցին, թե ընդհանուր առմամբ ինչ օգուտ է տվել սահմանափակումների շրջանը՝ ասաց.
«Ի՞նչ տվեք սահմանափակումների շրջանը, ինչո՞ւ գնացինք այդ շրջանին: Կարծում եմ, որ պետք է ակնառու լինի այն երկրների փորձը, որոնք չգնացին սահմանափակումների. նրանք արձանագրեցին առողջապահական համակարգի փաստացի կոլլապս, որը մեզ մոտ տեղի չունեցավ: Առողջապահական համակարգը մենք հասցրեցինք կարողությունների առումով զարգացնել, ադապտացնել և թեստերի քանակի, և համապատասխան շնչառական սարքերի ավելացման և նոր մասնագետների վերապատրաստման առումով: Մենք համոզված ենք, որ նվազագույնը ակտիվ դեպքերի որոշակի քանակի՝ մի քանի հազար հիվանդի, մենք կարող ենք սպասարկել: Սա շատ կարևոր արձանագրում է: Ինչ վերաբերում է արդեն վարակի հետագա զարգացման որոշակի ենթադրություններին, որոնք մենք ունեինք և մասնավորապես կապված ամառվա սեզոնի հետ, կրկին շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ բարձր ջերմաստիճանի դեպքում վարակը շարունակում է տարածվել, և նման փորձ ունեն տարբեր արաբական երկրները, որտեղ արդեն ջերմաստիճանը 35-40 աստիճան է, բայց օր օրի աճում է վարակակիրների թիվը»:
Ավինյանի կարծիքով՝ հետագա վիճակը մեծապես կախված է ՀՀ յուրանաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունից և գիտակցությունից:
«Իրականում, սա մեզ համար թեստ է լինելու, որքանով կկարողանանք պահպանել հիվանդության տարածումը կանխող որոշակի կանոններ, և տնտեսական գործունեություն իրականացնողները որքանով կկարողանան պատասխանատվությամբ մոտենալ:
Իհարկե, մենք ունենք պատժիչ գործողություններ՝ կանոնները չպահպանելու համար նախատեսված:
Բայց, այնուամենայնիվ, պոստ ֆակտում այդ պատիժը իրականացվելու դեպքում այն ռիսկը, որ բռնկումներ չեն լինի, չի նվազի»,-ընդգծեց նա:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...