12:20 06.05.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ խնդրելով դիրքորոշում հայտնել ԼՂ խնդրի վերաբերյալ: Պատգամավորը հիշեցրեց՝ եղել են հայտարարություններ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից:
«Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան մանրամասն ԼՂ հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, որքան ես եմ հայտնել, ոչ մի ղեկավար այդքան հաճախ դիրքորոշում չի հայտնել, որքան ես եմ հայտնել: ՀՀ ոչ մի ղեկավար ԼՂ հարցի կապակցությամբ այնքան հրապարակային և թափանցիկ չի եղել, որքան ես, այդ թվում՝ այս ամբիոնից: Իմ դիրքորոշումները, ՀՀ կառավարության դիրքորոշումներն իրենք գոյություն ունեն այնքանով, որքանով մեր դիրքորոշումներն են, այսինքն՝ մեր դիրքորոշումը գոյություն ունի՝ անկախ նրանից, թե աշխարհում էլ ուրիշ ի՞նչ դիրքորոշումներ գոյություն ունեն:
Աշխարհում բազմաթիվ դիրքորոշումներ գոյություն ունեն՝ անկախ մեր դիրքորոշումից, այս ողջ կարգավորման պրոցեսը նրա համար է, որ փորձենք պատասխանել մի հարցի՝ կարո՞ղ ենք մոտեցնել դիրքորոշումներն իրար, կարո՞ղ ենք ձևակերպել ընդհանուր դիրքորոշում, և այս ամենի մեջ ես ևս երկու կարևոր կոմպոնենտ եմ մտցրել՝ ԼՂ հարցի որևէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե դա ընդունելի չէ ՀՀ ժողովրդի, ԼՂ ժողովրդի համար, այդ թվում՝ ԱԺ համար»,- ասաց նա:
Վարչապետը շեշտեց՝ դա ոչ թե իր բարի ցանկությունից է այդպես, այդպես է ի բնե:
«Չի կարող լինել լուծում՝ առանց ձեզ, եթե լուծումը կամ հնարավոր լուծման տարբերակ լինի այս խորհրդարանի գործունեության ընթացքում: Ո՞նց եք պատկերացնում, դա հնարավոր չէ: Բայց ես ավելի հեռուն եմ գնացել՝ ասել եմ, որ չի կարող լինել լուծում, որը կարող է տեսականորեն իրագործվել: Դա այն լուծումն է, որ ընդունելի է Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովրդի համար: Քանի դեռ այսպիսի լուծում չի ձևակերպվել, սկզբում՝ ՀՀ անվտանգության խորհրդին, հետո ԱԺ-ին, զուգահեռ նաև Արցախի անվտանգության խորհրդին, կառավարությանը, իշխանությանը և ԱԺ-ին քանի դեռ չենք եկել, ասել՝ ժողովո՛ւրդ ջան, կարծում ենք՝ այսպիսի լուծում կա, եկեք, դռնփակ նիստ անենք, առաջարկենք՝ գնա՞նք, թե՞ չգնանք, մենք այսպիսի առաջարկով կգանք միայն այն պարագայում, երբ տեսնենք՝ տարբերակ կա, որը սկզբունքորեն կարող է քննարկելի, ընդունելի լինել, քանի դեռ չենք եկել, մնացածը դիրքորոշումներ են»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց՝ ինքն իր դիրքորոշումը հայտնել է՝ սկսած 2018թ. մայիսի 8-ից, մինչ օրս ոչ մի բան, նույնիսկ մի ստորակետ ո՛չ պակասացնելու, ո՛չ ավելացնելու անհրաժեշտություն չի տեսնում:
19:10 29.06.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրանի կողմից միջուկային զենքի մշակման որևէ նշան չեն տեսելԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները որևէ նշան չեն տեսել, որ Իրանի միջուկային ծրագիրը նպատակաուղղված է միջուկային զենք ստեղծելուն, սակայն դրա մասին լիարժեք տեղեկատվություն չկա, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Մենք չտեսանք դրան ուղղված ծրագիրը, բայց, միևնույն ժամանակ, իրանական իշխանությունները չէին պատասխանում որոշ շատ կարևոր հարցերի», – ասել […] ...
18:50 29.06.2025
Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոնՖուտբոլի Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը: Սլովակիայում կայացած եզրափակչում անգլիացիները 3-2 հաշվով հաղթել են Գերմանիայի Մ21 հավաքականին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում` 92-րդ րոպեին, անգլիացիներից հաղթական գոլ է խփել ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Ջոնաթան Ռոուն: ...
18:40 29.06.2025
Իսրայելը Գազայում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում արմատական ՀԱՄԱՍ շարժման հիմնադիրներից մեկի՝ կազմակերպության ռազմական թևի շտաբի պետի վերացման մասին։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել և սպանել է ահաբեկիչ Հահամ Մոհամմեդ Իսա ալ-Իսային, որը ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկն է: Նա ահաբեկչական կազմակերպության ռազմական թևի շտաբի պետն էր», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունը […] ...
18:20 29.06.2025
Արևմտյան ափին գաղութաբնակները հարձակվել են իսրայելցի զինվորների վրաՀրեա գաղութաբնակների մի խումբ հարձակվել է իսրայելցի զինվորների վրա Արևմտյան ափին, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Այդ հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը՝ պաղեստինյան Քաֆր Մալիկ գյուղի մոտակայքում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի խումբ վերաբնակիչներ՝ իսրայելցի քաղաքացիներ, շարժվել են դեպի տարածքի փակ ռազմական գոտի, որի կապակցությամբ դեպքի վայր են ուղարկվել զինվորականներ։ […] ...
17:58 29.06.2025
Միխալ Չեշլյակը WBC-ի ծանր քաշային կարգի գոտու համար մենամարտում հաղթել է 42-ամյա Ժան ՊասկալինԿանադայում կայացած WBC-ի ծանր քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար մենամարտում լեհ բռնցքամարտիկ Միխալ Չեշլյակը հաղթել է 42-ամյա կանադացի Ժան Պասկալին (37-8-1, 21 նոկաուտ): Չեշլյակը նոկաուտի է ենթարկել վետերան մրցակցին չորրորդ ռաունդում: Սա լեհ բռնցքամարտիկի 28-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում, 22-ը` նոկաուտով, նա նաև երկու պարտություն ունի: Չեշլյակը ժամանակավոր գոտու համար պետք է մենամարտեր Յամիլ […] ...
17:38 29.06.2025
Կուրիլյան կղզիների հարավում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿիրակի օրը Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Հունիսի 29-ին, ժամը 14:46-ին (Մոսկվայի ժամանակով 6:46) Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Իտուրուպ կղզու Ռեյդովո գյուղից 223 կիլոմետր արևելք, օջախը՝ 52 կիլոմետր խորության վրա», – ասել […] ...