Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+28.09 oC

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

18:47 07.05.2020

Մայիսի 1-ի առավոտյան ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գիշերը գողացել են Մարգարյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված մեքենաների հայելիները:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը՝ ժամը 1-ից մինչև 8-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են բակում կայանված երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաների կողային հայելիները` տուժողներից մեկին պատճառելով 15.000, մյուսին` 30.000 դրամի նյութական վնաս:
Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունները կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց. շուտով տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարել է Անտառային փողոցի 35-ամյա մի բնակիչ:
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, կասկածվողը Էստոնական փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Պալմեյրասը» բրազիլական դիմակայությունում հաղթել է «Բոտաֆոգոյին»․ ԱԱԱ

12:40 29.06.2025

«Պալմեյրասը» բրազիլական դիմակայությունում հաղթել է «Բոտաֆոգոյին»․ ԱԱԱ

ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի բրազիլական դիմակայությունում «Պալմեյրասը» 1-0 հաշվով հաղթել է «Բոտաֆոգոյին»: Խաղի ելքը վճռվել է լրացուցիչ ժամանակում. 100-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո գոլ է խփել Պաուլինյոն: 116-րդ րոպեից «Պալմեյրասը» մնացել է 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ է ստացել թիմի ավագ Գուստավո Գոմեսը: «Պալմեյրասը» կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի «Չելսիի» հետ, որը հաղթել էր «Բենֆիկային»: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

12:30 29.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը․ ՊՆ

12:15 29.06.2025

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը․ ՊՆ

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը՝ անցնելով կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։   ...

«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ

12:05 29.06.2025

«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում է: Էնցո Մարեսկայի թիմը 1/8 եզրափակչում լրացուցիչ ժամանակը ներառյալ 4-1 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Բենֆիկային»: 64-րդ րոպեին հեռվից տուգանային հարվածով հաշիվը բացել է «Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը: Հանդիպումն 86-րդ րոպեին ընդհատվեց՝ Շառլոթում ամպրոպի ու կայծակի վտանգով պայմանավորված: Երկար ընդմիջումից հետո թիմերը վերադարձել են […] ...

Հրդեհ չբնակեցված վագոն տնակներում

12:00 29.06.2025

Հրդեհ չբնակեցված վագոն տնակներում

Հունիսի 28-ին, ժամը 22:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի վերջնամասում այրվում է չբնակեցված վագոն-տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:51-ին, մարվել՝ հունիսի 29-ին ժամը 00:22-ին: […] ...

Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիք

11:50 29.06.2025

Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիք

Հունիսի 29-ին, ժամը 05։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։17-ին, մարվել՝ 09։55-ին։ Այրվել […] ...

BACK_TO_TOP