16:20 08.05.2020
Մայիսի 3-ին Վենեսուելայի իշխանությունները հայտնեցին, որ Կոլումբիայի կողմից մոտորանավակներով երկիր ներխուժելու փորձ անողներից երկուսը ամերիկացիներ են՝ նախկին զինվորականներ՝ 34-ամյա Լյուկ Դենմանը և 41-ամյա Էրին Բերրին, ապա հաղորդվեց, որ Վենեսուելա ներխուժման փորձի համար ձերբակալված ամերիկյան ռազմածովային ուժերի նախկին զինվորական Լյուկ Դենմանը խոստովանել է, որ իր համախոհների հետ մտադիր էր գրավել Կարակասի օդանավակայանը:
Դրանից հետո ամերիկյան ռազմական ինքնաթիռները պետք է վայրէջք կատարեին օդանավակայանում և առևանգեին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:
Երեկ արդեն Վենեսուելայի պետական հեռուստատեսությունը եթեր հեռարձակեց Էրին Բերիի հարցաքննությունից հատվածներ: Հրապարակված երկու տեսանյութերում նա հետևյալ մանրամասներն է հայտնում:
«Թիրախներն էին DGCIM-ը, SEBIN-ը, Miraflores-ը և օդանավակայանի կարգավարական աշտարակը»,- ասել է նախկին զինվորականը:
«Միրաֆլորեսը» Վենեսուելայի նախագահի նստավայրն է, որտեղից պետք է, ըստ հրապարակված խոստովանական ցուցմունքի, բռնեին և տանեին Նիկոլաս Մադուրոյին:
Ի պատասխան հարցման, թե ուր պետք է նա տարվեր, Բերրին պատասխանում է, որ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ: Բայց թե ինչպես, նա հետևյալ պատասխանն է տալիս.
«Ես վստահ չեմ: Ես գիտեմ միայն անհրաժեշտը»:
Էրինը ցույց է տվել նաև այն փաստաթուղթը, որը ստորագրվել է SilverCorp ամերիկյան մասնավոր ընկերության ղեկավարի, Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Այդ փաստաթուղթը հրապարակել է ամերիկյան Washington Post թերթը:
Թերթը նշել է, որ համաձայնագրի պատճենները իրենց տրամադրվել են հենց վենեսուելական ընդդիմադիրների կողմից: Ընդդիմադիրների կողմից փաստաթուղթը ստորագրել է վենեսուելական, այսպես ասած, ընդդիմադիր խորհրդարանի պատգամավոր Սերխիո Վերգարը: Ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոյի ստորագրությունը չկա, սակայն փաստաթղթում, ընդհանուր առմամբ, նրա անձը շոշափվում է:
«Ծառայություն մատուցողների խումբը պետք է խորհուրդներ տա և օգնի գործընկերային խմբին՝ բռնելու (գերեվարելու), հեռացնելու Նիկոլաս Մադուրոյին, վերացնելու գործող ռեժիմը և հաստատելու Վենեսուելայի ճանաչված նախագահ Խուան Գուաիդոյին»,- մեջբերել է Washington Post թերթը:
Այս փաստաթղթի գոյությունը կտրուկ հարվածում է Վենեսուելայի ընդդիմության ղեկավարի հեղինակությանը, քանի որ մինչ այս նա կտրականապես հերքում էր իր առնչությունը «Սիլվերքորփ» ընկերության հետ:
Silvercorp-ը մասնավոր ընկերություն է, որը գործում է Ֆլորիդայում: Այն հիմնադրել է նախկին զինվորական, Իրաքում և Աֆղանստանում ծառայած վետերան Ջորդան Գուդրոն:
Նրա ստեղծած ընկերությունը զբաղվում է անվտանգության ոլորտում տեխնոլոգիական լուծումներ առաջարկելով:
https://www.instagram.com/p/BwR4rdDHEgr/
Բացի դրանից, ընկերությունը ամբողջ երկրում ծառայություններ է մատուցել աերոտիեզերական և միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման բնագավառում:
https://www.youtube.com/watch?v=fvI0YD0wIKA
Վենեսուելայի իշխանությունները պահանջել են ԱՄՆ-ից իրենց արտահանձնել Գուդրոյին:
Վենեսուելայի նախագահը պնդում է նաև, որ դավադրությունը համաձայնեցված է եղել Վաշինգտոնի հետ, սակայն ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը կտրականապես հերքում են իրենց առնչությունը տեղի ունեցածին:
Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ եթե Վենեսուելայում ԱՄՆ քաղաքացիներ են պահվում, ապա իրենք ամեն գործիք կօգտագործեն վերադարձնելու նրանց:
12:05 29.06.2025
«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ11:50 29.06.2025
Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիքՀունիսի 29-ին, ժամը 05։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։17-ին, մարվել՝ 09։55-ին։ Այրվել […] ...
11:30 29.06.2025
Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում է 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար: Գործը քննում է 2 դատավոր: Մբապեն 2024 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: ...
11:15 29.06.2025
Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել էՎլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:00 29.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել ՍերբիանԲելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...