14:33 11.06.2018
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը լրագրողնեի հետ զրույցում ասել է, որ ապագայում գյուղատնտեսության ոլորտը հարկվելու է: Արամյանն անդրադարձել է այն թեմային, որ խոշոր սուպերմարկետները որոշ պայմանավորվածությունների արդյունքում հարկեր չեն վճարել: Նրա խոսքերով՝ նախկինում փորձ է եղել մեխանիզմ ներդնել, որը հնարավորություն է տվել միանգամից 100 նապաստակի հետևից չվազել:
«Այն ժամանակ ընտրվել է մի ուղղություն, որի շնորհիվ գյուղատնտեսական ապրանքաշրջանառությունը որևէ կերպ փաստաթղթավորվի: Լավ էր, թե վատ, դա հարցի երկրորդ կողմն է: Սա գալիս է նրանից, որ գյուղատնտեսության ոլորտը ներկայումս շահութահարկով չի հարկվում: Սա ստեղծում էր խեղումներ տնտեսության մեջ: Կարծում եմ, որ ապագայում անխուսափելի է, որ գյուղատնտեսության ոլորտը պետք է բերվի հարկման դաշտ»,- նշել է Վարդան Արամյանը:
Ըստ Արամյանի՝ ՊԵԿ-ը պատասխանատու է հարկերի հավաքագրման համար: Նրա պնդմամբ՝ եթե կա այնպիսի դրույթ օրենքում, որը պետք է վերանայվի, ապա դա պետք է Ֆինանսների նախարարության հետ համատեղ քննարկվի, հասկանան՝ արդյոք ժամանա՞կն է, որ գյուղատնտեսության ոլորտի հարկման սկզբունքները վերանայվեն:
Նա նշել է, որ հարկային քաղաքականությունը ևս մեկ անգամ վերանայել է պետք: Նրա կարծիքով՝ եկամտային հարկի, շահութահարկի և այլ հարկատեսակների դրույթների քաղաքականությունը ձեռք տալուց առաջ մեծ աշխատանք պետք է տարվի:
«Եկամտային հարկը նվազեցնելով հնարավոր է առաջանան ծախսեր, և տարբերություն չկա՝ եկամուտ ես վերցնում, թե ծախս ես առաջացնում: Որպեսզի վերաիմաստավորվի Հարկային օրենսգիրքը, առնվազն երեք-չորս ամսվա աշխատանք է պետք կատարել, որպեսզի սխալված չլինենք: Հարկային գործիքը ոչ միայն կարճաժամկետ էֆեկտ է ունենում, այլև միջնաժամկետ ու երկարաժամկետ»,- նշել է նա:
Նշենք, որ այսօր նախատեսված է կառավարության արտահերթ նիստ, որի ընթացքում անդրադարձ կկատարվի այս հարցին:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...