Աֆրիկայում կորոնավիրուսով վարակված 1 հոգի վարակել է գործարանի ավելի քան 500 աշխատակցի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+20.09 oC

Աֆրիկայում կորոնավիրուսով վարակված 1 հոգի վարակել է գործարանի ավելի քան 500 աշխատակցի

10:45 11.05.2020

Գանայի Թեմա քաղաքում ձկնամշակման գործարանի աշխատակիցը վարակել է իր 533 գործընկերներին: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Գանայի նախագահ Նանա Ակուֆո-Ադդոն:

Երկրի նախագահը չի մանրամասնել, թե ինչպես է հիվանդությունը տարածվել գործարանում, և արդյո՞ք այնտեղ պահպանվել են անվտանգության կանոնները:

Այս գործարանում հիվանդացածները կազմում են Գանայի ընդհանուր վարակվածների 11.3 տոկոսը: Վարակվածների այս թիվը հաշվի առնելով՝ Գանայում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցում է 4700-ը: Հիվանդներից 22-ը մահացել են, 494-ը՝ ապաքինվել:

Գանայում կատարվել է 160 հազարից ավելի թեստավորում: Ակուֆո-Ադդոն հայտարարել է, որ Գանայում յուրաքանչյուր 1 մլն բնակչի թվով ավելի շատ թեստավորում է կատարվել, քան Աֆրիկայի որևէ այլ երկրում:

Նախագահը նաև հայտարարել է, որ հավաքների արգելքը կերկարաձգվի մինչև մայիսի վերջ, դպրոցները և համալսարանները փակ կմնան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

23:00 18.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

22:57 18.08.2025

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

22:55 18.08.2025

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

22:48 18.08.2025

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

22:44 18.08.2025

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...

Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

22:38 18.08.2025

Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

Oգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...

BACK_TO_TOP