Մոսկվան ցանկանում է մատչում ունենալ Հայաստանում գործող ամերիկյան լաբորատորիաներին. «Կոմերսանտ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Մոսկվան ցանկանում է մատչում ունենալ Հայաստանում գործող ամերիկյան լաբորատորիաներին. «Կոմերսանտ»

20:41 11.06.2018

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» (ՀԱՊԿ) անդամ երկրների միջև բազմաթիվ խնդրահարույց հարցեր կան: «Կոմերսանտ» պարբերականի փոխանցմամբ՝ Մոսկվան դժգոհ է անդամ երկրների տարածքում ամերիկյան լաբորատորիաների տեղակայումից, ինչպես նաև այն հեռանկարից, որ Աստանայի և Վաշինգտոնի միջև դեպի Աֆղանստան բեռների տարանցման վերաբերյալ համաձայնության արդյունքում Կասպից ծովի նավահանգիստներում կարող են ԱՄՆ լոգիստիկ ենթակառուցվածքներ առաջանալ:

 

Մոսկվայի համար այդ զգայուն հարցերը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բարձրացրել է այսօր` Ալմաթիում ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը:

Պարբերականի փոխանցմամբ՝ խնդրահարույց հարցերից մեկը Հայաստանի և Ղազախստանի տարածքում ռեֆերենս-լաբորատորիաների գոյությունն է, որոնք բացվել են ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ և անհանգստացնում են Ռուսաստանին: Նման լաբորատորիաներ են գործում նաև Ուկրաինայում և Վրաստանում:

«Մեր հատուկ ծառայություններն ու գիտնականները մտահոգված են այդ լաբորատորիաների ի հայտ գալով: Չի բացառվում, որ դա ինչ-որ կերպ կարող է հետագայում օգտագործվել մեր դեմ: Չէ՞ որ նրանք այդ լաբորատորիաները չեն տեղակայում Արևմտյան Եվրոպայում»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է ռուսաստանյան պատվիրակության անդամներից մեկը՝ հավելելով, որ Մոսկվան ցանկանում է այդ լաբորատորիաներ մուտքի իրավունք ստանալ:

Պարբերականի տեղեկություններով՝ Երևանի հետ անգամ քննարկվում է կենսաբանական հետազոտությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ առանձին փաստաթղթի ստորագրման հնարավորությունը: Ռուսական կողմի նպատակն այն է, որ ռուս մասնագետներն այդ փաստաթղթի միջոցով մուտք ունենան դեպի Հայաստանի տարածքում գործող լաբորատորիաներ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

BACK_TO_TOP