18:24 11.06.2018
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը կրկին դժգոհության առիթ է դարձել: Ակտիվիստ, «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը, որը կառավարություն էր եկել՝ իր դժգոհությունը հայտնելու, լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղյակ է՝ սոցապնախարար Մանե Թանդիլյանը հանդես էր եկել պարտադիր բաղադրիչը 1 տարով հետաձգելու նախաձեռնությամբ, իսկ թե ինչու այն ընթացք չստացավ, չգիտի:
SHANTNEWS.AM-ի այն դիտարկմանը, թե գուցե քննարկումների արդյունքում իրենք միանշանակ դեմ հանդես չգան կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչին, նա տվեց հետևյալ պատասխանը.
«Ես չգիտեմ՝ ինչ առաջարկ կանեն, խնդիրն այն է, որ մենք պետք է քննարկումներ անենք, որ հասկանանք՝ ինչ են բերում, ինչ է սպասվում: Այս օրենքը եկել է հին իշխանություններից, իրենք են ընդունել այն, մենք օրենքի դեմ ենք դուրս գալիս, վարչապետի դեմ չենք դուրս եկել, ուզում ենք հասկանալ, քննարկենք, հասկանանք՝ ինչու են պաշտպանում այն»:
Նրա խոսքերով՝ իրենք միշտ դուրս են եկել օրենքի դեմ, այլ ոչ թե կուսակցությունների:
«Իսկ օրենքը եկել է հին իշխանություններից: Թող բացատրեն: Եթե քաղաքացին համարում է, որ բյուջեն իրենը չէ, այդ քաղաքացու համար դա գուցե ձեռնտու լինի, բայց ես համարում եմ, որ բյուջեն բոլորինս է ու այդ 7.5 տոկոսը բոլորիցս է: Ես առհասարակ կողմ կլինեի, որ պետությունը այդ գումարը տար ծերերին՝ որպես կենսաթոշակ»,- նշեց Լևոն Հարությունյանը:
Նրա խոսքերով՝ ինքը հուսով է՝ իրենց ձայնը նոր կառավարությունը կլսի, քանի որ «իրողություններ են փոխվել»:
09:45 15.05.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը մայիսի 26-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ մինչև մայիսի 17-ը։ Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Ազգային ժողովի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով, […] ...
09:40 15.05.2025
Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքովԳազայի հատվածի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Հինգշաբթի գիշերը իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Խան Յունիս քաղաքի բնակելի թաղամասերին, որոնք գտնվում են պաղեստինյան անկլավի հարավում։ Արդյունքում, զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը […] ...
09:31 15.05.2025
Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել ՏրիպոլիումՏրիպոլիում Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած Ազգային համաձայնության կառավարության (GNA) դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Լիբիայի մայրաքաղաքի թաղամասերում։ Այս մասին հայտնում է Libya Press գործակալությունը։ Տրիպոլիի ամենամեծ շրջաններից մեկում՝ Սուք ալ-Ջումաայում, տեղի է ունեցել խոշոր ցույց, որին մասնակցել են չորեքշաբթի գիշերը բռնկված զինված բախումները։ Տասնյակ ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Դբեյբայի կառավարության հրաժարականը։ Հերթական […] ...
09:26 15.05.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերումԳագարին ԳԲԿ-ն սնող DN100 տրամագծով կողմնատար-գազատարի 0,562 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 16-ը ժամը 21։00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի, Չկալովկա, Լճաշեն, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-ապ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեդամի» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում […] ...
09:16 15.05.2025
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԻրանՄայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից եւ հայտնում, որ այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ: ...
09:10 15.05.2025
Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդԱռնվազն 21 մարդ է զոհվել Մեքսիկայում Կուակնոպալան-Օախակա մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հայտնել է Պուեբլա նահանգի ներքին գործերի նախարար Սամուել Ագիլար Պալան։ «Ըստ առաջին տվյալների՝ վթարի է ենթարկվել երեք մեքենա։ Նախնական արդյունքն այն է, որ 18 մարդ տեղում մահացել է, ևս երեքը՝ հիվանդանոցում։ Մի քանի հոգի վիրավորվել են և գտնվում են բժշկական […] ...