12:11 12.05.2020
GiveMeSport կայքը կազմել է Չեմպիոնների լիգաում անցկացրած խաղերի և խփած գոլերի հարաբերակցությամբ լավագույն հարձակվողների վարկանիշային աղյուսակը: Ցուցակը գլխավորում է Լիոնել Մեսսին: «Բարսելոնայի» ավագը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 141 հանդիպում և խփել 114 գոլ, միջինը մեկ խաղում 0,81 գոլ:
Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը: Լավագույն եռյակը եզրափակում է «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:
Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուների տասնյակը`
1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 114 գնդակ/141 խաղ – 0,81 գոլ մեկ խաղում,
2. Ռուդ վան Նիստելրոյ («Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ) – 56/73 – 0,77,
3. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») – 128/169 – 0,76,
4. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») – 64/86 – 0,74,
5. Նեյմար (ՊՍԺ) – 35/57 – 0,61,
6. Ֆիլիպո Ինձագին («Յուվենտուսի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ) – 46/81 – 0,57,
7. Էդինսոն Կավանի (ՊՍԺ) – 35/62 – 0,56,
8. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի») – 39/71 – 0,55,
9. Կարիմ Բենզեման («Ռեալ») – 64/119 – 0,54,
10. Ռաուլ («Ռեալի» նախկին ֆուտբոլիստ) – 71/142 – 0,50:
21:14 06.08.2025
Թրամփ. Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը շատ արդյունավետ էրՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը եղել է շատ արդյունավետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում: «Իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հենց նոր շատ արդյունավետ հանդիպում ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մեծ առաջընթաց է գրանցվել։ Ես մեր եվրոպացի դաշնակիցներին տեղեկացրել եմ […] ...
21:05 06.08.2025
ԱՄՆ-ի լավագույն թենիսիստները կմրցեն Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակչումՏորոնտոյում կայացել է «Մասթերս 1000» կարգի մրցաշարի քառորդ եզրափակչի երկու հանդիպում: ԱՄՆ-ի առաջին ռակետ Թեյլոր Ֆրիցը 6:3, 7:6 հաշվով հաղթել է աշխարհի 11-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովին: Կիսաեզրափակիչում Թեյլորը մրցելու է ԱՄՆ-ի երկրորդ ռակետ Բեն Շելթոնի հետ: 22-ամյա թենիսիստը վստահ հաղթանակի է հասել Ալեքս Դե Մինորի հետ պայքարում: Գրանցվել է 6:3, 6:4 հաշիվը: Մինչև այդ խաղն […] ...
20:54 06.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Կայք բնակավայրի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
20:42 06.08.2025
Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...
20:33 06.08.2025
DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնենՀարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը այս տարվա նոյեմբերին Աֆրիկայի ափերի մոտ կանցկացնեն համատեղ ծովային զորավարժություններ՝ «Mosi 3» («Ծուխ 3») կոդային անվամբ։ Այս մասին հայտնել է տեղական DefenceWeb լրատվական պորտալը։ Զորավարժությունները կանցկացվեն Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կընդունի զորավարժությունները, իսկ Չինաստանը կղեկավարի դրանք։ Ինչպիսի նավեր կմասնակցեն զորավարժություններին, առայժմ հայտնի չէ: Հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում […] ...
20:20 06.08.2025
Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...