16:26 12.05.2020
Գյումրիի քաղաքապետարանը բողոք կներկայացնի ԲԴԽ-ին։ Այս մասին որոշումն այսօր ընդունվել է Գյումրիի ավագանու հերթական նիստում։ Բարձրագույն դատական խորհրդին բողոք հայտնելու մասին նախագիծը ներկայացրել է ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։ Ըստ նրա` բողոքի համար հիմք են հանդիսացել 3 դատական գործեր, որոնց քննության արդյունքում կայացված վճիռներով խախտվում է քաղաքապետարանի գույքային իրավունքը։
«Գյումրիի ավագանին, դիմելով Բարձրագույն դատական խորհրդին, իր բողոքն է հայտնում Գյումրի համայնքի շահերի պաշտպանության համար թվով 3 դատական գործերով իրականացված դատական քննությունների ընթացքի և կայացված, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ՝ խնդրելով կարգապահական վարույթ հարուցել տվյալ գործերը քննած դատավորների նկատմամբ, քննել գործերը և պատասխանատվության ենթարկել նրանց։
ԲԴԽ-ի քննությանն ենք ներկայացնում 3 դատական գործեր, որոնց արդյունքում կայացված, համայնքի շահերից չբխող, անհամաչափ և ոչ օբյեկտիվ իրավական ակտերի իրականացման դեպքում համայնքը կկրի ոչ մի կերպ չարդարացված ֆինանսական կորուստներ։ Ըստ էության, անհատ մարդկանց քմահաճույքները և նյութապաշտական նկրտումները վեր են դասվել համայնքի շահերից։ 3 գործերի դատավորները խախտել են դատավորների ընդհանուր ժողովի 2016թ. փետրվարի 19-ի թիվ 12 որոշմամբ հաստատված դատավորի վարքագծի կանոնների որոշ դրույքներ։
Առաջին դատական գործը վերաբերում է կենտրոնական գրադարանի տարածքի մի մասի զբաղեցմանը։ Գույքը համայնքապատկան է, բայց մի մասը տարիներ շարունակ անհատ է զբաղեցնում։ Ձեռագրի անընթեռնելի լինելու պատճառով հնարավոր չէ գույքն ազատել։ Ծաղրի նման է հնչում։ Երկրորդ գործը քաղաքապետարանի նախկին աշխատակցի՝ Յաշա Պողոսյանի հայցին է վերաբերում։ Նրա հաստիքը լուծարվել է, բայց դատարանի որոշմամբ քաղաքապետարանը պետք է նրան աշխատավարձ վճարի։
Իսկ երրորդ գործը Տիգրան Մեծ փողոցում տեղադրված կրպակին է վերաբերում, որը չի հեռացվել տարածքից և, ըստ էության, ձախողվել է ՎԶԵԲ-ով իրականացվող ծրագրում համայնքապետարանի պարտականությունների կատարումը, այն է, ասֆալտապատումը»,- ասել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։
Գյումրիի ավագանին այսօր նաև որոշում է ընդունել կառավարությանը ուղերձ հղելու մասին։ Առաջարկում են բոլոր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնաժողով կազմել, ուսումնասիրել ապառքների գոյացման պատճառները և արտոնություններ սահմանելու հնարավորությունները։
12:36 07.05.2025
Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել էԺամանակակից տեխնոլոգիական զարգացման արդյունքում մարդիկ շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում կամ օնլայն խաղերում: Հաճախ այս ամենն այնքան է խորանում, որ մարդկանց մոտ խաթարվում են իրական սոցիալական շփումներն ու ամենօրյա գործունեությունը: Այս մասին հրապարակում է արվել ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է՝ հասնելով […] ...
12:28 07.05.2025
Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է անում արագացնել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ինԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը և Կիևի հետ սկսի էական բանակցություններ արդեն 2025 թվականին։ «Մենք պետք է արագացնենք Ուկրաինայի՝ մեր միությանը անդամակցելու ուղին։ Սա միայն Ուկրաինայի ձգտումը չէ։ Այն կարող է լինել անվտանգության ամենահուսալի երաշխիքը։ Մենք ջանասիրաբար աշխատում ենք Ուկրաինայի հետ՝ անդամակցության բանակցությունների […] ...
12:22 07.05.2025
Արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման նպատակով օրենքի նախագիծ է մշակվելՀՀ կառավարությունը հանդես է եկել կարեւոր օրենսդրական նախաձեռնությոմբ, որը նոր էջ է բացում արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման, ներգրավված բոլոր շահառուների շահերի պաշտպանության, արվեստի դաշտում շուկայական նոր հարաբերությունների ձեւավորման տեսանկյունից: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ Ազգային ժողովի՝ մայիսի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագիծը՝ կից […] ...
12:15 07.05.2025
Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարարՀայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Ազգային ժողովի նիստում արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որով վերջինս քննադատել էր զինծառայողներին վճարվող ցածր աշխատավարձերը՝ նշելով օրական 1700 դրամի չափը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արման Սարգսյանը հերքեց այս տվյալը։ «Օրական 1700 դրամ աշխատավարձ առհասարակ չունենք։Մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողները ստանում են օրական առնվազն 4 հազար դրամ, իսկ դա […] ...
12:07 07.05.2025
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթովՄայիսի 7-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է […] ...