07:15 12.06.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն այսօր առավոտյան Սինգապուրում հանդիպել են երկու երկրների՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովում: Այն անցկացվում է Սենտոսա առողջարանային կղզու «Կապելլա» հյուրանոցում:
Հանդիպման սկզբում նրանք ժպտալով միմյանց ձեռք են սեղմել տեսախցիկների առջև:
«Սա պատիվ է ինձ համար: Մենք հիանալի հարաբերություններ կունենանք, ես ոչ մի կասկած չունեմ»,- ասել է Թրամփը: Նախագահը նաև հույս է հայտնել, որ բանակցությունները «չափազանց հաջող» կլինեն:
Իր հերթին Կիմ Չեն Ինը հույս է հայտնել, որ Փհենյանն ու Վաշինգտոնը կհաղթահարեն իրենց հարաբերություններում առկա խնդիրները: «Մենք ժամանել ենք այստեղ՝ ամեն բան հաղթահարելով, չնայած անցյալը կաթվածահար է արել մեր ոտքերը և խանգարել լսել ու տեսնել»,- նշել է հյուսիսկորեացի առաջնորդը:
«Ճիշտ է»,- հաստատել է Թրամփը:
«1+1» ձևաչափով հանդիպումը շարունակվել է մոտ 45 րոպե: Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ իր հարաբերությունները Թրամփը գնահատել է «հիանալի»: Կիմ Չեն Ինն, ինչպես գրում է Straits Times-ը, հայտարարել է, որ հետաքրրքված է Թրամփի հետ սերտ համագործակցությամբ: Սակայն լրագրողների կողմից երեք անգամ հնչեցված՝ միջուկային զենքից հրաժարվելու հնարավորության մասին հարցին Կիմ Չեն Ինը պատասխան չի տվել:
Հանդիպումից հետո սկսվել է ընդլայնված կազմով գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Գագաթնաժողովի ժամանակ ծրագրվում է քննարկել Կորեական թերակղզու լիարժեք միջուկազերծումն ու խաղաղության երաշխիքներն, ԱՄՆ-Հյուսիսային Կորեա հարաբերությունների նորմալացումը:
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...