Վանաձորի երկու բնակչի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

Վանաձորի երկու բնակչի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

13:54 18.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 2020թ. փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում նույն քաղաքի երկու բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված հրազենով կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Լոռու մարզի չորս բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի: Հրազենային  մարմնական վնասվածքներ ստացած նշված անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոն, որոնցից երկուսը՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ ծնված 1990թ., ճանապարհին մահացել են:

Տեղեկացրել էինք նաև, 2020թ. մարտի 7-ին Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակիչը Լոռու մարզի բուսաբանական ինստիտուտի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով  վիճաբանել, ապա հարվածներ է հասցրել իր համաքաղաքացուն: Այնուհետև՝ ընկերոջ հետ միասին, իր «Տոյոտա Լենդ Քրուզեր Պրադո» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել և Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցում գետնին է գցել նրան, ձեռքերով, ոտքերով, այնուհետև նաև դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս: Քրեական գործով կատարված խուզարկության արդյունքում  նրանցից մեկի բնակարանում հայտնաբերվել էր ատրճանակ, 9 փամփուշտ, 2 նռնակ, ինչպես նաև՝ ա­պօ­րի­նի պահ­վող խո­շոր չա­փե­րով՝ 60,74 գրամ մա­րի­խո­ւա­նա տե­սա­կի թմրա­մի­ջոց:

Քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 2 բնակիչների սպանությունը նույնպես կատարվել է վերը նշված 40-ամյա տղամարդու կողմից:

Նկատի ունենալով, որ նշված հանցագործությունները առերևույթ կատարվել են նուն անձի կողմից՝ որոշում է կայացվել՝ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի 64-ամյա բնակիչը նույն քաղաքի 30-ամյա բնակչին և նրա ընկերներին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 2019թ. նոյեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, 28-ամյա երիտասարդին տրամադրելով ապօրինի կերպով ձեռք բերված և պահած «ԱԿ-74» ինքնաձիգ և փամփուշտներ, հանձնարարել է փնտրել նրանց: Իսկ նրա 40-ամյա որդին, Վանաձորի 30-ամյա բնակչի և նրա ընկերների հետ նախկինում  տեղի ունեցած վիճաբանության պատճառով վերջինիս հետ գտնվելով լարված, անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ, օժանդակել է հորը և 2019թ. դեկտեմբերին 28-ամյա երիտասարդին և Վանաձորի 19-ամյա բնակչին իր ԳԱԶել մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել Վանաձոր քաղաքի ռեստորաններից մեկի հարակից տարածք, որպեսզի վերջինիս օժանդակությամբ 28-ամյա երիտասարդն իրականացնի նշված անձանց սպանությունը: Սակայն հոր և որդու կամքից անկախ հանգամանքներով նշված անձանց սպանությանն ուղղված գործողություններն ավարտին չեն հասցվել, քանի որ 28-ամյա երիտասարդը, չկատարելով հիշյալ հանցագործությունը, ինքնաձիգն ու փամփուշտները վերադարձրել է 40-ամյա տղամարդու հորը:

Այնուհետև 40-ամյա տղամարդը նույն շարժառիթով վրեժխնդիր լինելու դիտավորությամբ, կրելով իր ու հոր տիրապետության տակ գտնվող «ԱԿ-74» նույն ինքնաձիգը՝ փամփուշտներով, 2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Վանաձորի բնակիչներ՝ 56-ամյա տղամարդու և 19-ամյա երիտասարդի հետ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոց, որտեղ  շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու առերևույթ դիտավորությամբ,  նշված ինքնաձիգից կրակոցներ է արձակել 30-ամյա տղամարդու և նրա երեք ընկերների ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից նրանցից երկուսը՝ Վանաձոր քաղաքի բնակիչները՝ ծնված 1990թ., հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեա­կան օ­րենսգր­քի 35-38-104-րդ հոդ­վա­ծի (սպանության օժանդակելը, նախապատրաստելը) 2-րդ մա­սի 1-ին, 8-րդ կե­տե­րով, 104-րդ հոդ­վա­ծի (սպանություն) 2-րդ մա­սի 1-ին, 6-րդ կե­տե­րով, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, 112-րդ հոդ­վա­ծի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մա­սի 6-րդ և 9-րդ կե­տե­րով: Նրա հորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 35-38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 1-ին մասով: 56-ամյա տղամարդուն` ՀՀ Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, իսկ 19-ամյա երիտասարդին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զգուշավոր լավատեսություն․ Սերգեյ Մինասյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

21:00 10.07.2025

Զգուշավոր լավատեսություն․ Սերգեյ Մինասյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան, քաղաքագետ Սերգեյ Մինասյանին։ Անդրադարձ է եղել Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Միայն երեկ է պասշտոնապես հայտարարվել այս հանդիպման մասին, բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ հանդիպումը բավականին երկար մշակված, նախապատրաստված, հասունացած էր։ Որքա՞ն կարևոր նշանակություն ունի հանդիպման վայրը, ինչի մասին էր Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունը և առհասարակ […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

20:50 10.07.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 10:00-16:00 Դավթաշեն 3-րդ թաղ․ 14, 15, 16, 17, 18 շենքեր, Արմավիրի մարզ՝ 11:00-15:00 Ակնալիճ գյուղն ամբողջությանբ, 11:00-17:00 Գայ գյուղ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Փարպի, Ղազարավան և Բազմաղբյուր գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 […] ...

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահին

20:40 10.07.2025

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը: «Լա լիգան միշտ նույնն է: Նման մեկնաբանություններ լսել նախագահի՞ց։ Ես չեմ տեսել, որ Անգլիայի կամ Իտալիայի առաջնությունների ղեկավարներն իրենց այսպես պահեն: Մենք խաղացինք աշխարհի ակումբային առաջնությունում, որը հիանալի մրցաշար է: Ոչ ոք խնդիր չունի շատ մրցաշարերի մասնակցելու հետ […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները շարունակվում են համաձայնեցված ժամանակացույցի համաձայն

20:30 10.07.2025

Ռուբիո. ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները շարունակվում են համաձայնեցված ժամանակացույցի համաձայն

Ամերիկյան զենքի մատակարարումները Ուկրաինա, ընդհանուր առմամբ, շարունակվում են Վաշինգտոնի վարչակազմի և ԱՄՆ Կոնգրեսի միջև համաձայնեցված ժամանակացույցի համաձայն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ «Ընդհանուր առմամբ, Ուկրաինային օգնությունը շարունակվում է Կոնգրեսի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն», – ասել է նա՝ մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից Կիևին ռազմական մատակարարումների վերջերս դադարեցումը։ […] ...

Անիսիմովան հաղթեց առաջին ռակետ Սաբալենկային և կարիերայում առաջին անգամ «Ուիմբլդոնի» եզրափակչում է

20:07 10.07.2025

Անիսիմովան հաղթեց առաջին ռակետ Սաբալենկային և կարիերայում առաջին անգամ «Ուիմբլդոնի» եզրափակչում է

ԱՄՆ-ը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ամանդա Անիսիմովան կարիերայում առաջին անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչի ուղեգիր: Աշխարհի 12-րդ ռակետն «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի կիսաեզրափակչում 6-4, 4-6, 6-4 հաշվով հաղթեց առաջին ռակետ Արինա Սաբալենկային: Մյուս կիսաեզրափակչում կմրցեն Բելինդա Բենչիչն ու Իգա Շվյոնտեկը: ...

SHANTNEWS

20:00 10.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP