16:00 18.05.2020
Պարետատան որոշմամբ՝ այսօրվանից վերսկսվել է հանրային տրանսպորտի աշխատանքը: Միկրոավտոբուսներն ու ավտոբուսներն աշխատում են անվտանգության որոշակի կանոններ պահպանելու պահանջով: Սա վերաբերում է և՛ վարորդներին, և՛ ուղևորներին: Վարորդները դիմակներով ու ձեռնոցներով են, ինչը պահանջվում է նաև ուղևորներից: Վարորդները նաև վերահսկելու են, որ տրանսպորտային միջոց առանց պաշտպանիչ միջոցների ուղևորներ չբարձրանան: Ավտոբուսներն ու միկրոավտոբուսները օրական երկու անգամ ախտահանվելու են: Կանգառներում հանրային տրանսպորտի աշխատանքը վերահսկում են ոստիկանական կարգախմբերը:
Գյումրիի կենտրոնական փողոցների կանգառներում ավտոբուսների ու միկրոավտոբուսների ծանրաբեռնվածությունը, վարորդների ու ուղևորների կողմից պաշտպանիչ միջոցների պարտադիր կիրառությունը ստուգում են ոստիկանական կարգախմբերը: Տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորներ չպետք է լինեն ու բոլորը՝ վարորդ և ուղևոր պետք է կրեն դիմակներ ու ձեռնոցներ:
Հանրային տրանսպորտի վերագործարկման մասին պարետի որոշումից հետո Գյումրիի ավտոբուսային ու միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող ընկերությունները տրանսպորտային միջոցներում ապահովել են արտակարգ դրության պայմաններում աշխատելու պարագաները:
«Բոլոր երթուղիներում աշխատող ավտոբուսներում ու միկրոավտոբուսներում տեղադրված են ախտահանիչ միջոցներ, վարորդները կրում են դիմակներ ու ձեռնոցներ: Բայց նաև ահազանգեր ունենք, որ ուղևորները չեն կրում դիմակ: Վարորդներին ասել ենք, որ չվերցնեն նման ուղևորների: Պետք է նրանց հետ ոչ թե վիճել, այլ պետք է բացատրեն, որ դիմակն ու ձեռնոցները պարտադիր են: Առանց դրանց չի կարելի տրանսպորտ նստել: Շարժակազմը լրիվությամբ դուրս չի եկել այսօրվանից աշխատանքի, քանի որ մոտ մեկուկես ամիս չի աշխատել տրանսպորտը, և առաջիկա երկու-երեք օրվա ուղևորահոսքից պարզ կլինի, թե որ երթուղում քանի մեքենա է պետք, որպեսզի կարողանանք ռացիոնալ օգտագործել մեքենաների քանակը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը:
Դիմակներ ու ձեռնոցներ վարորդը պարտավոր է կրել, միևնույն ժամանակ վերահսկել, որ միկրոավտոբուս ու ավտոբուս բարձրացող ուղևորը ևս պաշտպանիչ միջոցներով լինի: Վարորդներն են նշում՝ վերահսկելը հեշտ չէ, հնարավոր է՝ չնկատեն նման ուղևորի բարձրանալը: Դիմակ չունենալու որևէ պատճառաբանություն չի արդարացնում կարգի խախտումը: Ինքնաշեն դիմակն էլ այս դեպքում թույլատրելի է:
Հանրային տրանսպորտում թղթադրամների ու մետաղադրամների հետ շփումը ևս հնարավորինս նվազագույնի է հասցվում: Ուղևորը գումարը ոչ թե վարորդին է տալիս, այլ դնում է հատուկ արկղի մեջ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ուղևորը տրանսպորտ նստի 100 դրամանոցը ձեռքին:
Առայժմ Գյումրիի հանրային տրանսպորտն աշխատում է ոչ ամբողջական շարժակազմով: Վերագործարկումից հետո Գյումրիի հանրային տրանսպորտի երթուղիներում նաև փոփոխություններ են եղել: 14 համարի միկրոավտոբուսային երթուղին էլ չի աշխատում, փոխարենը նոր ուղղություն է շահագործվում:
Երթուղիների ու շարժակազմի քանակը կախված է ուղևորահոսքից: Տրանսպորտի վերագործարկման առաջին օրը Գյումրիում ուղևորները շատ չէին: Մարդիկ դեռ պահպանում են մեկուսացման ռեժիմը ու տնից դուրս են գալիս անհրաժեշտության դեպքում:
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...
21:25 10.07.2025
Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումըՖրանսիան և Մեծ Բրիտանիան չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ ՔիրՍթարմերի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ընդունված որոշումների համաձայն՝ մենք չենք բացառում մեր զսպող ուժերի համակարգումը։ Սա ազդանշան է թե՛ մեր գործընկերների, թե՛ մեր հակառակորդների համար», – ասել է Մակրոնը։ […] ...