«Նորքի տուն-ինտերնատի» տարեցներից 3-ի վիճակը ծանր է. Аrmtimes.com – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

«Նորքի տուն-ինտերնատի» տարեցներից 3-ի վիճակը ծանր է. Аrmtimes.com

16:03 18.05.2020

Հայաստանում COVID-19-ի նոր՝ վտանգավոր օջախներից մեկում՝ Երևանի «Նորքի տուն-ինտերնատում» վարակվածների թվում են թե՛ այնտեղ բնակվող տարեցները, և թե՛ հաստատության աշխատակիցները: Թեստավորվել է 70 քաղաքացի։Այս պահի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 45 դեպք։ Նրանցից 28-ն աշխատակիցներ են, որոնք մեկուսացվել են հյուրանոցներում, քանի որ չունեն սիմպտոմներ։ Վարակվածներից 17-ը տարեցներ են, որոնցից 3-ն այժմ մեկուսացված են ինտերնատի տարածքում։ Մնացած 14-ը հոսպիտալացվել են տարբեր բժշկական հաստատություններում։ Այս պահի դրությամբ՝ 14-ից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ինչպես Armtimes.com-ին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարտիրոսյանը, ցուցակներով հերթով կատարվում է վարակվածների տեղափոխումը բժշկական հաստատություններ։ 5 քաղաքացի այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Այլ քաղաքացիներ, որոնց առողջական վիճակը լավ է, մեկուսացված են ինտերնատի տարածքում։ Վարակվածների մեջ կան քաղաքացիներ, որոնք ինտերնատում անկողնային բաժնում են գտնվում, այսինքն՝ հիմնականում պառկած են լինում, և նրանց առողջական վիճակը, անկախ վիրուսի առկայությունից, ծանր է։
Ե՞րբ և ինչպե՞ս է հաստատություն ներթափանցել վարակը, ըստ Սոնա Մարտիրոսյանի, հանելուկ է։ Փետրվարի 27-ից այն փակ է եղել, ելք ու մուտք չի եղել, նույնիսկ տնօրինությունն ու աշխատակիցները գիշերել են այնտեղ։

Հաշվի առնելով՝ այն հանգամանքը, որ տուն-ինտերնատը COVID-19-ի դեմ պայքարի առաջնագծից՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից 20 մետր հեռավորության վրա է գտնվում, հատկապես ուշադիր են եղել, անգամ դարպասներից դուրս չեն եկել։

Սոնա Մարտիրոսյանի խոսքերով՝ ընթացքում կառույցից դուրս գալու ընդամենը մեկ բացառություն է եղել։ Անկողնային բաժնում գտնվող մի տատիկի տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, քանի որ առողջական վիճակը վատացել է։ Դուրս գրելուց անմիջապես հետո՝ թեստավորել են, պատասխանը բացասական է եղել։

Այժմ կասկածում են՝ հնարավոր է վիրուսը գաղտնի եղել է օրգանիզմում։

Արդյո՞ք հաստատությունը մի որոշ ժամանակով կփակվի և այնտեղ ախտահանիչ միջոցառումներ կիրականցվեն, այս պահին չեն կարող ասել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը

21:25 10.07.2025

Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ ՔիրՍթարմերի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ընդունված որոշումների համաձայն՝ մենք չենք բացառում մեր զսպող ուժերի համակարգումը։ Սա ազդանշան է թե՛ մեր գործընկերների, թե՛ մեր հակառակորդների համար», – ասել է Մակրոնը։ […] ...

BACK_TO_TOP