13:42 19.05.2020
Փետրվարի 9-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Աղասի Հովհաննիսյանի և Գևորգ Սուքիասյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով։ Սպանվածները Վանաձորի բնակիչներ էին, 30 տարեկան։ Նրանց հետ հիվանդանոց էին տեղափոխվել նաև Լոռու մարզում բնակվող նրանց երեք ընկերները, որոնց ստացած հրազենային վնասվածքները կյանքի հետ համատեղելի էին։ Առանձնապես ծանր հանցագործության փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ տղամարդկանց վրա կրակել են Վանաձորի Համբարձումյան փողոցում։
Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել էին արնանման հետքեր, գնդակներ, կրակոցների հետքեր` պատի ու ավտոմեքենայի վրա։ Վանաձոր մեկնեցին ու բացահայտման աշխատանքին ներգրավվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Ոստիկանության ծառայողները համատեղ օպերատիվ աշխատանքով պարզեցին, որ տղամարդկանց ուղղությամբ կրակոցներն արձակվել էին սպիտակ «Նիվայի» սրահից՝ փետրվարի 9-ին, ժամը 18-ի սահմաններում։
Դեպքից րոպեներ անց ոստիկանության Բազումի բաժնում ևս մեկ ահազանգ հնչեց։ Այս անգամ` «911» ծառայությունից հաղորդեցին, որ Վանաձորի Բարեկամության փողոցում ավտոմեքենա է այրվում։ Հրդեհաշիջման աշխատանքներից հետո սպիտակ «Նիվայի» սրահում հայտնաբերվեց խզակոթն այրված, գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, կրակված 31 պարկուճ` 5-ը` դեֆորմացված, 5 գնդակ, դատարկ փամփշտատուփեր, որոնցից մեկը` այրված։ Վարկած առաջ քաշվեց, որ տղամարդկանց ուղղությամբ կրակոցներն արձակվել են հենց այդ ավտոմեքենայի սրահից, ինչից հետո հանցագործությունը կատարած անձը կամ անձինք դեպքի վայրից մի քանի փողոց այն կողմ մեքենան, հրազենով հանդերձ, այրել են՝ հետքերը վերացնելու նպատակով։ Նշանակվեցին համալիր դատահետքաբանական, դատաձգաբանական ու դատաբժշկական փորձաքննություններ։ Մինչ փորձաքննությունների ավարտը՝ ոստիկանության ծառայողները ձեռնամուխ եղան պարզելու այրված մեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ Շուտով հայտնի դարձավ, որ մեքենայի համարանիշերը գողացված են։
Փաստական տվյալներ ձեռք բերվեցին նաև, որ մեքենան հաշվառված է Լոռու մարզի Օձուն համայնքի 56-ամյա մի բնակչի անվամբ։ Տղամարդը փետրվարի 3-ին մեքենան վաճառել էր անծանոթ մեկին։ Գնորդը հավաստիացրել էր, որ մի քանի օր անց մեքենան կանվանափոխեն ու հեռախոսահամարն անջատել էր։ Գնելու օրը մեքենան Օձուն համայնքից տեղափոխել էին անհայտ ուղղությամբ, իսկ դեպքից ժամեր առաջ մեքենան տարել էին Վանաձորի Լալվարի փողոցի տներից մեկի բակ։ Արդեն փետրվարի 9-ին Լալվարի փողոցից «Նիվայով» շարժվել էին Համբարձումյան փողոց, մեքենայի սրահից կրակոցներ արձակել տղամարդկանց ուղղությամբ, ապա նույն մեքենայով հեռացել դեպքի վայրից ու այրել։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները տեղեկություններ ձեռք բերեցին, որ սպանված տղամարդկանցից Աղասի Հովհաննիսյանն ու Վանաձորի Աբովյան փողոցում բնակվող 40-ամյա մի տղամարդ, որը հանցավոր շրջանակներում հեղինակություն էր, թշնամական հարաբերություններ են ունեցել։
Անդրադառնանք որոշ դրվագների։ Դեռևս 2018 թվականի օգոստոսի 12-ին Վանաձորի «Արհեստական լճեր» սրճարանում 40-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել էր Աղասի Հովհաննիսյանի ընկերոջ ուղղությամբ։ Վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Քրեական հետախույզները հայտնաբերել էին ոչ միայն հանցագործության գործիք «Մավերիկ» տեսակի հրազենը, այլև 40-ամյա տղամարդուն, որին մեղադրանք էր առաջադրվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, սակայն վերաքննիչ դատարանի կողմից խափանման միջոց կալանավորումը վերացվել էր և 40-ամյա տղամարդը բաց էր թողնվել։ Իսկ 2020 թվականի փետրվարի 9-ին Վանաձորում սպանված Աղասի Հովհաննիսյանը 2019 թվականի հունվարի 15-ին Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում հրազենի գործադրմամբ սպանել էր հանցավոր շրջանակներում հեղինակություն համարվող Վանաձորի 40-ամյա բնակչի մտերիմներից մեկին։ Այս դեպքում ևս հանցագործությունը բացահայտվել էր թարմ հետքերով։ Ոստիկանություն բերման ենթարկված կասկածվողին մեղադրանք էր առաջադրվել, խափանման միջոց էլ ընտրվել էր կալանավորումը, սակայն վերաքննիչ դատարանի կողմից խափանման միջոց կալանավորումը փոխարինվել էր գրավով, և Աղասի Հովհաննիսյանը բաց էր թողնվել, իսկ ամիսներ անց` Վանաձորում սպանվել։
Վերադառնանք մեր օրեր։ Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Աղասի Հովհաննիսյանի սպանությունից ամիսներ առաջ՝ 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Վանաձորի Աբովյան փողոցում բնակվող և հանցավոր շրջանակներում հեղինակություն համարվող 40-ամյա տղամարդու հայրը, որը ևս հանցավոր շրջանակներում հեղինակություն է, պատվիրել, ապա կազմակերպել էր Աղասի Հովհաննիսյանին և նրա ընկերներին սպանելու նախապատրաստությանն ուղղված գործողություններ։ Քննությանը հայտնի տվյալներով` 64-ամյա տղամարդը ապօրինի կերպով ինքնաձիգ ու փամփուշտներ էր ձեռք բերել, պահել և Վանաձորի Աբովյան փողոցի իրենց տանը հրազենը տվել էր իր մտերիմներից 28-ամյա մի երիտասարդի, որպեսզի նա սպանի Աղասի Հովհաննիսյանին։ Սակայն նրանք հանցագործությունն ավարտին չէին հասցրել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով։ 64-ամյա տղամարդը բռնվել, բերման էր ենթարկվել ոստիկանություն, ապա ներկայացվել էր նախաքննական մարմնին, նախ` ձերբակալվել, այնուհետև այս տարվա ապրիլին կալանավորվել էր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր հեղինակություն համարվող 40-ամյա տղամարդն է փետրվարի 9-ին իրենց տանը ապօրինի պահվող ինքնաձիգով կրակոցներ արձակել Աղասի Հովհաննիսյանի և նրա ընկերների ուղղությամբ, ինչի հետևանքով Հովհաննիսյանն ու ընկերներից մեկը մահացու հրազենային վիրավորում են ստացել։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում, բացի 40-ամյա տղամարդուց, եղել են նաև նրա 56 և 19-ամյա ընկերները, որոնք հետախուզվել են ծանր հանցագործությունների մեղադրանքով։ Նախքան ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողների կողմից եռյակի և փետրվարի 9-ին Վանաձորի Համբարձումյան փողոցում հնչած կրակոցների առնչության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելն ու հիմնավորելը, նրանք հայտնաբերվել ու կալանավորվել էին այլ՝ մարդու կյանքի և առողջության ու սեփականության դեմ ուղղված հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակներում։
Մարտի 28։ Հատուկ միջոցառում Վանաձորի Աբովյան փողոցում: Հատուկ միջոցառմանը, բացի Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներից, ներգրավված էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակայինները։ Ոստիկանների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում միջոցառումը հաջողությամբ ավարտվեց։
Հանցավոր եռյակը՝ 40, 56 և 19-ամյա տղամարդիկ, հայտնաբերվեցին Վանաձորի բնակիչ, հանցավոր շրջանակներում հեղինակություն համարվող 40-ամյա տղամարդու առանձնատանը կառուցված թաքստոցում։ Տարածքի խուզարկությամբ հայտնաբերվեցին գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, պայթուցիչներով նռնակներ, մարիխուանայի նմանվող ընդհանուր 80 գրամից ավելի քաշով զանգվածներ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվեց։ Հարուցված քրեական գործերի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
09:52 16.05.2025
Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո09:46 16.05.2025
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք Վ․Ն․-ի առողջությանը պատճառել են թեթև վնաս, իսկ Մ․Ն․-ի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի […] ...
09:40 16.05.2025
Ռուբիո. Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ որոշված չենԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկվող հանդիպման ժամանակն ու վայրը դեռ որոշված չեն։ «Հիմնվելով այն ամենի վրա, ինչ մենք սովորել ենք դրա վրա աշխատելու ամիսների ընթացքում, ոչինչ չի պատահի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։Ես […] ...
09:34 16.05.2025
Մեծ համայնքի յուրաքանչյուր անդամի փորձն ու գիտելիքը կարևոր են ԵՊՀ ապագայի տեսլականի ձևավորման գործում. ռեկտորԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵՊՀ հիմնադրման 106-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի՛ համալսարանականներ, բարեկամներ ու գործընկերներ, Այսօր մենք տոնում ենք Երևանի պետական համալսարանի հիմնադրման 106-րդ տարեդարձը: ԵՊՀ հիմնադրումը ոչ միայն համալսարանի, այլև մեր երկրի գիտական ու կրթական պատմության նոր էջի մեկնարկն է։ ԵՊՀ-ն հիմնադրվեց 1919 թվականի մայիսի 16-ին՝ դժվարին ժամանակներում, որպես ազգային դիմադրության […] ...
09:30 16.05.2025
ԱՄԷ ԱԳ նախարար. Պաղեստինի ղեկավարությունը պետք է ղեկավարի Գազան հակամարտությունից հետոՊաղեստինի ինքնավարությունը ստիպված կլինի գրավել Գազայի հատվածը այնտեղ մարտերի ավարտից հետո։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄԷ-ի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահյանը։ Նրան հարցրել են, թե ով պետք է ապահովի պաղեստինյան անկլավի անվտանգությունը Իսրայելի ռազմական գործողությունների ավարտից հետո, և արդյոք Պաղեստինի ինքնավարությունը կարող է ներգրավվել […] ...
09:20 16.05.2025
Ֆլիկը խոսել է «Ռեալի» նկատմամբ այս մրցաշրջանում տարած 4 հաղթանակների մասին«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է կատալոնացիների՝ այս մրցաշրջանում «Ռեալի» նկատմամբ տարած չորս հաղթանակները։ «Ես շատ ուրախ եմ երկրպագուների և ակումբի համար, նաև այն բանի համար, թե ինչպես անցկացրինք այս չորս խաղերը «Ռեալի» հետ, և թե ինչպես կամային հաղթանակ տարանք վերջին խաղում։ Դա հիանալի էր։ Նրանք մեր կիսադաշտում գնդակին չդիպչեցին 24 րոպե, և դա […] ...
09:14 16.05.2025
FT. Ուկրաինայի իշխանությունները հարյուր միլիոնավոր դոլարներ են կորցրել զենք գնելովՈւկրաինայի իշխանությունները հարյուր միլիոնավոր դոլարներ են կորցրել՝ զենք պատվիրելով անվստահելի մատակարարներից։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times (FT) պարբերականը։ Հրատարակությունը հրապարակել է իր հետաքննության արդյունքները, որոնք հիմնված են եղել Ուկրաինայի կառավարության փաստաթղթերի արտահոսքի և «գնումների ոլորտի պաշտոնյաների, զենքի վաճառողների և հետախույզների հետ տասնյակ հարցազրույցների վրա»։ Ինչպես նշվում է հոդվածում, երրորդ անձանց միջոցով և կասկածելի […] ...