18:12 27.12.2017
«168 Ժամ» թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը անդրադարձել են այլընտրանքային էներգետիկայի հարցերին: Մասնավորապես Աշոտ Մանուկյանը նշել է. «Այդ տիպի կայանների կողմից արտադրվող էներգիայի ծավալների մեծացմանը զուգահեռ՝ ի հայտ է գալիս այդ էլեկտրաէներգիան կուտակելու անհրաժեշտություն։ Հակառակ դեպքում մենք պետք է արտադրենք ու կորցնենք, քանի որ հնարավորություն չունենք այդ պահին սպառելու: Եվ հենց դրա հետ է կապված ներդրողների ակումբի հաջորդ ծրագիրը, որն այս պահին քննարկվում է TESLA-ի հետ, զուգահեռ՝ նաև այլ արտադրանքի հետ. փորձում ենք նաև կառուցել կուտակիչ կայաններ: Առաջին պիլոտայինը կլինի Դդմաշենում` մինչև 15 մեգավատտ հզորությամբ կուտակիչ կայանի կառուցում: Սրա նախնական արժեքը 15-17 մլն դոլար է: Այս 4 ծրագրերն արդեն ընթացքի մեջ են, նախագծային, նախահաշվարկային փաստաթղթերի մշակման փուլում են»:
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ավելացրել է. «Եթե հաջողվի իրականացնել այս վերջին ծրագիրը, դա սկզբունքորեն կփոխի մեր էներգետիկ անվտանգությունը: Թեպետ էներգետիկ անվտանգության տեսակետից մեր երկիրն առանց այն էլ Եվրոպայի պետությունների մեծամասնությունից շատ ավելի անվտանգ է, այսինքն՝ ֆորսմաժորային պայմաններում գազի մատակարարում, և այլն: Ինչպես պարոն Մանուկյանն ասաց՝ արևային էներգետիկայի զարգացումը կունենար սահման, եթե մենք կուտակիչ ակումուլյատորների խնդիրը չենք լուծում, որովհետև ռեակտիվ հզորության սպառման խնդիր կա»: Տնտեսական մեկնաբանի այն հարցին, թե արդյոք սա չի հակասում «Գազպրոմի» շահերին, վարչապետը պատասխանել է. «Ոչ, շուկա է: Ամեն մեկը պետք է փորձի շուկային արձագանքել: «Գազավիկները» պետք է մտածեն՝ ոնց են իրենց վաղվա օրը կառուցելու»:
17:40 02.05.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետՄայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...
17:24 02.05.2025
Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացունՄայիսի 2-ին՝ ժամը 15:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու […] ...
17:18 02.05.2025
Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է. վարչապետՄ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 3 մլրդ 86 մլն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...
17:10 02.05.2025
Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահինՄայիսի 2-ին Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: Նախագահ Խրիստոդուլիդեսը գոհունակությամբ […] ...
17:00 02.05.2025
38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները մայիսի 1-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մենտամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված և դանակ: 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
16:53 02.05.2025
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներԱրդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում ուսումնասիրելու ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմանները, գնահատելու նախատեսվող շինվերանորոգման աշխատանքների ծավալն ու հնարավորությունները։ «Սևան» քրեակատարողական հիմնարկում Ծովինար Թադևոսյանը և Էդգար Հովսեփյանը մասնակցել են նաև ծառատունկին, հետևել են նոր վերանորոգված դասասենյակներում իրականացվող դասապրոցեսին, ճաշարանում ազատազրկված անձանցից […] ...