18:45 27.12.2017
Մարզային ծրագրերի ամփոփման վիճակագրությունը ցույց է տալիս, որ 100 ծրագրից 24-ն արդեն իրագործվել է, ևս 19-ը քննարկման փուլում է:
«Զուտ վիճակագրության առումով դա, կարող է, լավ թիվ չէ, բայց մարզային օղակների մեջ տնտեսական բաղադրիչը սարսափելի մեծ գործոն է դարձել նրանց աշխատանքներում: Հստակ ձևակերպել են, թե սեփական եկամուտն ինչպես է լինելու, պահպանությունն ինչպես է լինելու, գյուղատնտեսական ծրագրերը, որ սուբսիդավորել ենք, մրցակցություն է լինելու մարզպետների մեջ, թե քանի հոգի են այս ծրագրերին մասնակցում, ինչքան ներդրում են նախատեսում բերել»,- «168 Ժամ» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով ներդրումները Հայաստան բերելու նախկինում արված հայտարարությանը՝ վարչապետը նշել է, որ առաջին խնդիրը, որ մեր առջև դրել ենք, ներքին ներդրողին ոգևորելն է, որ նա աշխատի:
«Այդպիսի երկիր գոյություն չունի, որ, երբ ներքին ներդրողը պասիվ է, արտաքին ներդրողը գալիս է: Ներքին ներդրողին ոգևորելու համար փորձել ենք մաքսիմալ հեշտացնել պայմանները»,- նշել է վարչապետը:
Նա նաև ավելացրել է, որ հիմնական խնդիրը ներքին պոտենցիալ ներդրողին արթնացնելն էր, որ բոլոր համայնքապետերը հասկանան, որ բիզնես ունենալը միայն կառավարության գործը չէ:
«Բազմաթիվ օրինակներ ունեինք, որ համայնքների ղեկավարները բերում էին ծրագիրը, թողնում էին կառավարությունում ու գնում: Մենք չենք ասում՝ մեր պատասխանատվությունը չէ։ Բայց երբ համայնքապետերը հասկանում են, թե իրենց համայնքում բիզնես-միջավայրը լա՞վն է, թե՞ լավը չէ, բիզնեսը զարգանո՞ւմ է, թե՞ ոչ, ինքն ընդառա՞ջ է գնում բիզնեսին, թե՞ ոչ, դրանից բոլորը միայն շահում են։ Ես վստահ եմ, որ հետևողական աշխատանքի դեպքում 2018թ. մարզային ծրագրերը որակապես այլ են լինելու»,- եզրափակել է խոսքը ՀՀ վարչապետը:
17:40 02.05.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետՄայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...
17:24 02.05.2025
Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացունՄայիսի 2-ին՝ ժամը 15:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու […] ...
17:18 02.05.2025
Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է. վարչապետՄ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 3 մլրդ 86 մլն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...
17:10 02.05.2025
Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահինՄայիսի 2-ին Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: Նախագահ Խրիստոդուլիդեսը գոհունակությամբ […] ...
17:00 02.05.2025
38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները մայիսի 1-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մենտամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված և դանակ: 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
16:53 02.05.2025
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներԱրդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում ուսումնասիրելու ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմանները, գնահատելու նախատեսվող շինվերանորոգման աշխատանքների ծավալն ու հնարավորությունները։ «Սևան» քրեակատարողական հիմնարկում Ծովինար Թադևոսյանը և Էդգար Հովսեփյանը մասնակցել են նաև ծառատունկին, հետևել են նոր վերանորոգված դասասենյակներում իրականացվող դասապրոցեսին, ճաշարանում ազատազրկված անձանցից […] ...