20:45 21.05.2020
Մայիսի 16-ին շուրջ երկամսյա դադարից հետո վերսկսվեց գերմանական Բունդեսլիգան, իսկ մայիսի 23-ին իր ծննդյան 27-րդ տարեդարձն է նշելու Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը: ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Ադամյանի հետ այս թեմաների մասին և ոչ միայն:
-Սարգիս, ամբողջությամբ վերականգնվե՞լ ես վնասվածքից: Ե՞րբ քեզ կտեսնենք խաղադաշտում:
-Արդեն ավելի լավ եմ զգում: Գրեթե ապաքինվել եմ վնասվածքից, բայց դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու, թե երբ կկարողանամ թիմակիցներիս օգնել խաղադաշտում:
–Գերմանական Բունդեսլիգան եվրոպական առաջին թոփ–առաջնությունն էր, որը երկամսյա դադարից հետո վերսկսվեց: Որքանո՞վ էր ճիշտ այդ որոշումը:
–Կարծում եմ՝ ֆուտբոլի վերադարձը ճիշտ որոշում էր։ Գերմանիան ֆուտբոլային երկիր է, մարդիկ ապրում են ֆուտբոլով։ Յուրաքանչյուր հանգստյան օր վերածվում է տոնի: Պետք է փոքր քայլերով վերադառնանք մեր բնականոն կյանքին: Այս տեսանկյունից ևս Բունդեսլիգայի վերադարձը համարում եմ արդարացված։
-Ինչո՞վ է տարբերվում ֆուտբոլը կորոնավիրուսից առաջ և հետո:
-Կան բազմաթիվ տարբերություններ։ Ամենամեծ տարբերությունը և դժվարությունը երկրպագուների բացակայությունն է։ Խաղերը նմանվում են ընկերական հանդիպումների, սակայն, միևնույն է, ունեն շատ մեծ նշանակություն։ Շատ բարդ է առանց երկրպագուների խաղալը, սակայն այս ամենն արվում է բոլորիս առողջությունն ապահովելու համար: Այս պահին դա ամենակարևորն է։
-Մրցաշրջանի մեծ մասն արդեն անցյալում է: Գո՞հ ես քո մրցելույթներից:
-Անցնող մրցաշրջանն ինձ համար գնահատում եմ դրական, քանի որ բազմաթիվ հանդիպումների եմ մասնակցել, գոլերի հեղինակ եմ դարձել թոփ ակումբների դեմ խաղում, գոլային փոխանցումներ եմ կատարել։ Ցավոք սրտի, մրցաշրջանի երկրորդ հատվածում ստացած վնասվածքս մի փոքր խանգարեց, բայց, ընդհանուր առմամբ, գոհ եմ արդյունքներից։
-Չնայած վերջին շրջանում անհաջող մրցելույթներին՝ ձեր ակումբի առջև դրվա՞ծ է Եվրոպա Լիգայի ուղեգիր ձեռք բերելու խնդիր:
–Անպայման ուզում ենք հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Եվրոպա Լիգայում։ Գիտենք, որ հեշտ չի լինելու, սակայն պետք է փորձենք հաղթել մնացած խաղերում, որպեսզի զբաղեցնենք Եվրոպա Լիգայի ուղեգիր պարգևող 6-րդ կամ 7-րդ հորիզոնականը։
-Այս դադարի ընթացքում շփվե՞լ ես Հայաստանի ազգային հավաքականում թիմակիցներիդ հետ:
-Այո, խոսել եմ Վարազդատ Հարոյանի հետ։ Նա վնասվածք էր ստացել, փորձում էի օգնել նրան, որպեսզի կարողանա գա և վերականգնվի Գերմանիայում, սակայն, ինչպես արդեն գիտեք, կորոնավիրուսն այդ ամենին խանգարեց։
-Մայիսի 23-ին լրանում է քո 27-ամյակը: Ո՞ր տարեդարձն է եղել քո համար ամենահիշարժանը:
-Շատ է տպավորվել 25-ամյակս։ Նշեցինք ռեստորանում՝ ընտանիքիս և ընկերներիս հետ։
-Ինչպե՞ս ես պատրաստվում նշել ծննդյանդ տարեդարձն այս անգամ:
-Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ շատ բան անել չեմ կարող։ Եթե հնարավորություն լինի՝ միգուցե ընտանիքս ինձ միանա, իսկ եթե ոչ, կնշեմ ընկերուհուս հետ՝ տանը։
16:14 05.08.2025
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ16:00 05.08.2025
Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերել է գյուղերից մեկըԵրեքշաբթի օրը Հնդկաստանի հյուսիսային Ուտտարախանդ նահանգում տեղի ունեցած ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ամբողջությամբ ավերել է մի գյուղ: Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն չորս մարդ, 12-ը անհետ կորած են համարվում: «The Times of India»-ն հաղորդում է, որ Ուտարկաշի շրջանում ուժեղ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել: Դհարալի գյուղը, որտեղ գտնվում էին զբոսաշրջային հյուրանոցներ և ծերանոցներ, անցել […] ...
15:55 05.08.2025
Հանրային քննարկման է ներկայացվել մշակութային կազմակերպություններին կարգավիճակների շնորհման կարգի նախագիծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ-ում գործող մշակութային կազմակերպություններին hամապետական, տարածքային կամ տեղային կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին համապետական կարգավիճակ շնորհում, այն փոփոխում կամ դադարեցնում է ՀՀ կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ: Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին տարածքային կամ տեղային […] ...
15:50 05.08.2025
Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ բնույթի գործողություններ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անծանոթ տղամարդը առևանգելով անչափահասին՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, իսկ մեկ այլ անչափահասի նկատմամբ փորձել է կատարել վերոգրյալ գործողությունները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չի իրագործվել, քանի որ նրա գործողությունները կանխվել են […] ...
15:43 05.08.2025
Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումըՕգոստոսի 3-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 25 և 28-ամյա երիտասարդների։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 28-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ հետքերով ապակյա գլանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով փայլաթիթեղի […] ...
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...