Մատուցող-ռոբոտը, Բրազիլիայի «օրինազանց» նախագահը, լողափ շտապող ամերիկացիները. կորոնավիրուսն աշխարհում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+22.09 oC

Մատուցող-ռոբոտը, Բրազիլիայի «օրինազանց» նախագահը, լողափ շտապող ամերիկացիները. կորոնավիրուսն աշխարհում

18:00 25.05.2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն գերազանցել է 5,5 միլիոնը, սակայն այս թվի աճին զուգընթաց, երկրները փորձում են մեղմացնել կարանտինային ռեժիմը:

Իսպանիա

Կորոնավիրուսից ամենաշատը տուժած եվրոպական երկրի՝ Իսպանիայի մի շարք հատվածներ անցել են մեղմացումների երկրորդ փուլին, այնինչ որոշ շրջաններում, օրինակ՝ Կատալոնիայում, Մադրիդում, Վալենսիայում, մեղմացումների առաջին փուլը դեռ նոր է սկսվում. բացվել են զբոսայգիները, բարերը, մարդիկ կարող են հանդիպել առավելագույնը 10 հոգանոց խմբերով:

The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ Իսպանիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ արտասահմանցիները կարող են Իսպանիայում իրենց արձակուրդն ամրագրել հուլիսից, քանի որ մինչ այդ երկիր մուտք գործողների համար պարտադիր 14-օրյա կարանտինը, ամենայն հավանականությամբ, կհանվի:

Ջոն Հոփկինսի համալսարանի տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ Իսպանիայում մինչև օրս արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 282.852 դեպք, որոնցից 28.752 մահացել է, 196.958-ը՝ բուժվել:

Հնդկաստան

Հնդկաստանում այսօր վերսկսվել են ներքին թռիչքները երկու ամսվա ընդմիջումից հետո: Միևնույն ժամանակ, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, երկրում արձանագրվել է կորոնավիրուսի գրեթե 7000 նոր դեպք, ինչը վիրուսի տարածումից ի վեր Հնդկաստանում 24 ժամում գրանցված ամենամեծ թիվն է:

Ջոն Հոփկինսի համալսարանի տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ Հնդկաստանում մինչև օրս արձանագրվել է կորոնավիրուսի 139.339 դեպք, որոնցից 4041-ը մահացել է, 58.174-ը՝ բուժվել:

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն այսօր տոնում է Հիշատակի օրը, որին նախորդող շաբաթ և կիրակի օրերին, օգտվելով սահմանափակումների մեղմացումից, բազմաթիվ ամերիկացիներ այցելել են լողափեր և զբոսայգիներ, հաղորդում է CNN-ը: Ընդ որում, երկիրը շարունակում է գտնվել առաջին հորիզոնականում՝ կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցում է 1 մլն 600 հազարը, իսկ մահացածների թիվը մոտենում է 100 հազարի: Վարակաբանները նախազգուշացնում են, որ մարդկանց ազատ տեղաշարժի պատճառով վիրուսի նոր դեպքերի թիվը կավելանա:

Կորոնավիրուսի է՛լ ավելի տարածումը կանխելու նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է բոլոր այն օտարերկրացիների մուտքը երկիր, ովքեր վերջին 14 օրվա ընթացքում եղել են Բրազիլիայում:

Բրազիլիա

Բրազիլիան կորոնավիրուսի դեպքերի քանակով արդեն հայտնվել է աշխարհում երկրորդ հորիզոնականում: Այնտեղ մինչև օրս արձանագրվել է 365.213 դեպք: Սա ամենևին չի խանգարել, որպեսզի Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն անտեսի երկրում գործող սահմանափակումները և հերթական անգամ միանա կարանտինային ռեժիմի դեմ բողոքող ցուցարարներին: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բոլսոնարուն կոչ է արել վերջ դնել սահմանափակումներին և վերսկսել տնտեսական գործունեությունը:

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ոչ միայն մայրաքաղաք Բրազիլիայում, այլև Սան Պաուլոյում:

Իսկ մահմեդական աշխարհը տոնում է Ուրազա Բայրամը, որը նշվում է Ռամադան ամսվա ավարտի առթիվ:

Եգիպտոս

Տոնակատարությունների ֆոնին կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Եգիպտոսի իշխանություններն ավելի են խստացրել տեղաշարժման սահմանափակումները: Երկրում արդեն իսկ փակ էին զբոսայգիները, ռեստորանները, զվարճանքի վայրերը և ոչ պարենային խանութները: Իշխանությունները, այդ սահմանափակումներից զատ, 5 օրով պարետային ժամ են սահմանել՝ երեկոյան ժամը 17։00-ից մինչև առավոտյան ժամը 06։00-ն, հաղորդում է Ruptly լրատվական գործակալությունը:

Սիրիա

Սիրիայի իշխանությունները նույնպես արգելել են զանգվածային աղոթքները, մարդկանց կոչ են արել տոնը նշել տանը: Դամասկոսում մզկիթները գրեթե դատարկ են եղել՝ չնայած այս օրերին դրանք սովորաբար բազմամարդ են լինում:

Նույնը չի կարելի ասել Սիրիայի Իդլիբ նահանգի մասին, որտեղ բնակիչները նշել են Ուրազա Բայրամը՝ առանց դիմակների՝ չպահպանելով սոցիալական հեռավորության կանոնները:

Նիգերիա

Նույն իրավիճակն է դիտվել նաև Նիգերիայում, որտեղ կողք-կողքի աղոթել են հարյուրավոր հավատացյալներ: Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նիգերիայի մեծ մասում դեռ գործում է հավաքների արգելքը, սակայն իշխանությունները մեղմացրել էին այս սահմանափակումը երկրի հյուսիսային շրջանների համար, որտեղ բնակիչների գերակշռող մասը մուսուլման է:

Իհարկե, կրոնական հավաքները թույլատրվել էին միայն սոցիալական հեռավորությունը պահպանելու և դիմակ կրելու պայմանով, որին, սակայն, քչերն են հետևել:

Իրան

Իրանում նույնպես երեք ամսվա արգելքից հետո մարդկանց թույլատրել են միասին աղոթել: Թեհրանի հրապարակներից մեկում Ռամադանի ավարտի տոնակատարությունը միասին նշել են հազարավոր հավատացյալներ:

Ռուսական պատվաստանյութ

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը, այժմ էլ ռուսաստանցի բժիշկներն են հայտարարել հաջող փորձարկումների մասին: Ինչպես հաղորդում է TASS լրատվական գործակալությունը, Ն.Ֆ. Գամալեյայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ազգային կենտրոնի աշխատակիցներն իրենց վրա կամավոր կերպով փորձարկել են իրենց իսկ մշակած պատվաստանյութը:

Կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է, որ բոլոր պատվաստված աշխատակիցների մոտ հայտնաբերվել են հակամարմիններ: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանում նոր կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները կարող են սկսվել արդեն 2020թ. աշնանը:

Հարավային Կորեա

Իսկ մինչև պատվաստանյութի ստեղծումը մարդկանց միջև շփումը նվազեցնելու համար Հարավային Կորեայի այս սրճարանում հաճախորդներին սպասարկում են ռոբոտները: Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ սուրճ պատրաստող ռոբոտը կարող է եփել 60 տեսակի սուրճ, իսկ մատուցող-ռոբոտը պատվերը տանում է սեղանների մոտ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

23:00 18.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

22:57 18.08.2025

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

22:55 18.08.2025

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

22:48 18.08.2025

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

22:44 18.08.2025

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...

Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

22:38 18.08.2025

Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

Oգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...

BACK_TO_TOP