Մեխանիզմներ կային, մենք պետք է խոսեինք քաղաքացիների հետ. Մանե Թանդիլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Մեխանիզմներ կային, մենք պետք է խոսեինք քաղաքացիների հետ. Մանե Թանդիլյան

19:40 12.06.2018

«Ազատություն» ռադիոկայանի կողմից նախապես պլանավորված ասուլիսից րոպեներ առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է ներկայացրել: Պատճառների մասին խոսելիս նա նշել է, որ հրաժարականի հիմք է դարձել իր և կառավարության տեսլականների տարբերությունը կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառման հարցում:

«Կառավարության նիստում, որին բոլորդ հետևում էիք, ըստ էության, այնպիսի որոշում կայացվեց, որը հակասում էր այն նախագծին, որ ես էի ներկայացրել՝ պարտադիր բաղադրիչի ամբողջական կիրառումը հետաձգելու մասին»,- ասել է նա:

Թանդիլյանը նշել է, որ կային հնարավորություններ այս համակարգն առավել գրավիչ, քաղաքացիների ձայնը ավելի լսելի դարձնելու համար:

Նա ընդգծել է՝ պարտադիր բաղադրիչն այս պահին էլ որոշ քաղաքացիների համար գործում է, այն կարելի էր դարձնել ավելի ընդունելի:

«Իմ նախագիծը չարժանացավ կառավարության հավանությանը, արժանացավ մեկ այլ նախագիծ, որով թեպետ տոկոսադրույքները փոխվեցին, բայց պարտադիր բաղադրիչն ամբողջությամբ կկիրառվի հուլիսի 1-ից: Ես կարծում եմ՝ այն չի համապատասխանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ճանապարհին և իմ տեսլականին»,- նշել է Թանդիլյանը:

Նրա խոսքերով՝ այս պայմաններում հնարավոր չէ, որ ինքն աշխատի. լսվել են տեսակետներ, կայացվել է այն որոշումը, որի ականատեսը եղել են բոլորը: Թանդիլյանը կառավարության աշխատանքին հաջողություն մաղթեց: Հարցին՝ ինչ կանի, եթե վարչապետն իր դիմումը չստորագրի, նա պատասխանեց.

«Քաղաքականության մեջ ես մի բան եմ սովորել, որ «եթե»-ներով չեն խոսում, իրողությունը ցույց կտա»:

Լրագրողի ճշտմանը՝ արդյո՞ք վիրավորված է, Թանդիլյանը պատասխանել է, որ դա այն կատեգորիան չէ, որով ինքն առաջ է շարժվում:

«Ես ունեմ պատկերացումներ, որոնք չեն համապատասխանում կառավարության այսօրվա տեսլականին»,- ասել է նա:

Թանդիլյանը ցավով նշել է, որ շատ քաղաքացիներ առհասարակ պատկերացում չունեին՝ ինչի մասին են խոսում, անում էին դատողություններ, սակայն դրանք իր վրա չեն ազդել. «պարտադիր» բաղադրիչի դեմ եղել է պայքար, ինքը համարել է, որ համակարգը պետք է լինի և հիմնվի մարդու կամարտահայտության հիման վրա, լինի այնքան գրավիչ, որ մարդիկ ցանկանան միանալ, որովհետև համակարգը պետք է երկրին:

Այդուհանդերձ, ըստ նախկին նախարարի, ներդրման մեխանիզմները, բովանդակությունը, գրավչությունը, սոցիալական բեռը և բազմաթիվ իրավական խնդիրներ, որ ուներ համակարգը, լուծված չեն: Թանդիլյանն ասել է, որ որոշ դրույթներ փոփոխության են ենթարկվել:

«Երբ մենք սկսել էինք պայքարը, խոսում էինք այն մասին, որ պետք է քաղաքացիների համար սոցիալական բեռ չլինի. չի կարող մարդ մի օր արթնանալ, և իր սոցիալական վիճակը վատանա, սա փոփոխության ենթարկվեց»,- նշել է նա:

Թանդիլյանը ներկայացրել է իրենց առաջարկները. համակարգին միանալուց հետո, եթե տվյալ անձը չաշխատի, պետք է հնարավորություն ստանա այդ գումարից օգտվելու. այս դեպքում մարդիկ կորոշեին՝ այդ ապահովագրությունն իրենք ուզո՞ւմ էին, թե՞ ոչ:

«Այսինքն՝ որոշ կուտակումների դեպքում դու կկարողանաս և՛ ապագայի համար գումար կուտակել, և՛ այդ գումարները հիմա տնօրինել: Մեխանիզմներ կային, մենք պետք է խոսեինք քաղաքացիների հետ, տեսնեինք՝ ինչպես էին պատկերացնում»,- նշեց Թանդիլյանը:

Ֆեյսբուքյան օգտատերերին հետաքրքրում էր՝ ինչու է նա վայր դրել իր լիազորությունները, չի՞ ցանկացել պատասխանատվություն ստանձնել: Թանդիլյանը պատասխանել է, որ պատասխանատվություն ստանձնում են այն դեպքում, երբ համակարծիք են, հակառակ դեպքում պատասխանատվություն չեն ստանձնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP