21:12 12.06.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարվելով՝ Մանե Թանդիլյանը հայտարարեց նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իր անդամակցումը դադարեցնելու մասին: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով օգտատերերի հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված կուսակցությունից դուրս գալու որոշումը, նա նշեց.
«Այս պաշտոնը ինձ տրվել է որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամի, հետևաբար իմ որոշման հիմքում ընկած են իմ անձնական պատկերացումները: Սա կուսակցական որոշում չէ, ուստի համարում եմ, որ ճիշտ չէ շարունակել անդամակցել մի կուսակցության, որ նաև մաս է «Ելք» դաշինքի և կառավարության»:
Հարցին՝ արդյոք կուսակցության ներսում իր այս որոշումը չի քննարկվել, Թանդիլյանը պատասխանեց, որ եղել են մոտեցումներ, տարբեր կարծիքներ, և ինքը կայացրել է իր որոշումը:
Օգտատերերին հետաքրքրում էր՝ հնարավո՞ր է արդյոք պայքար մղել կուտակային համակարգի դեմ ու հասնել հաջողության: Ի պատասխան՝ Թանդիլյանը նշեց.
«Անհնարին ոչինչ չկա»:
Հարցին՝ նախարարի պաշտոնից հրաժարվելով՝ կարո՞ղ է դառնալ ընդդիմադիր, եթե այո՝ ո՞ր ուժին կմիանա, նախկին նախարարը պատասխանեց.
«Պարզ է, չէ՞, որ նման հարց այս պահին չի քննարկվում»:
Արձագանքելով տեսակետին, թե այս քայլով չի՞ նեղացնում վարչապետին, նա նշեց, որ մեծ քաղաքականության մեջ նեղացնելու, վիրավորելու կատեգորիաներ չկան:
«Մենք բոլորս քաղաքացիներն ենք մեր պետության, ուզում ենք, որ մեր պետությունը լինի արժանապատիվ, սկզբունքային, վճռական, աշխարհի քարտեզում իր տեղը գտնի լավագույնների մեջ, և ամեն մեկս մեր տեղում պետք է անենք այն, որ մեր պետությունը լինի լավագույնը, այս հարցում մենք համախոհներ ենք»,- ասաց Թանդիլյանը:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...