09:44 28.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ․
«Սիրելի ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:
1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո՝ մայիսի 21-ին, թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գյուղ, և թվում էր՝ նրանք անխուսափելիորեն մուտք են գործելու Էջմիածին ու Երևան, և հայության մնացած հատվածն էլ դատապարտվելու է ոչնչացման:
Դրությունն օրհասական էր: Սակայն պետք էր ոտքի կանգնել՝ ուժերի գերլարումով դիմակայելու մահաբեր գրոհին: Եվ հենց Արամ Մանուկյանը դարձավ հայության ոգու, կամքի ու ուժի մարմնավորումը. միշտ արդարադատ ու վճռական Արամը հուսահատության այդ օրերին ասում էր. «Դեպի գործ և աշխատանք, ու հաղթողը մենք ենք լինելու»:
Հուսահատությունը շուտով փոխվեց ոգևորության: Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում հայ ժողովուրդը մեկընդմիշտ ամրագրեց իր տեղն աշխարհի քարտեզի վրա. մայիսյան հաղթանակների շնորհիվ է, որ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը:
Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսները դարձան Հայաստանի անկախության կերտողները: Հավերժ փառք Արամ Մանուկյանին, Թովմաս Նազարբեկյանին, Մովսես Սիլիկյանին, Դրոյին, Նժդեհին, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյաններին, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղային, ողջ հայկական բանակին ու աշխարհազորայիններին, զենքը ձեռքին կռվող հոգևորականներին:
1918 թվականի այսօրվա Եռաբլուրի տարածքում Արամ Մանուկյանի նախաձեռնությամբ աշխատում էին շուրջ 1500 կին ու տղամարդ, նրանք ամրացնում էին դիրքերը. Եռաբլուրը Երևան քաղաքի պաշտպանական վերջնագիծն էր: Սարդարապատի հաղթական ճակատամարտը զերծ պահեց Երևանը գրավվելուց, իսկ Եռաբլուրը տարիներ անց դարձավ յուրատեսակ ուխտատեղի՝ ոգեկոչելու Արցախի ազատության համար կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը:
Այսօր մենք հավատարիմ ենք Սարդարապատի և Արցախի հաղթական ավանդներին ու պատգամներին, հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնությունից զերծ, առաջխաղացման ու փոփոխության ձգտող ստեղծագործ հասարակությամբ, ուժեղ տնտեսությամբ ու էլ ավելի ուժեղ ու արդիական բանակով:
Սիրելի հայրենակիցներ,
Արամ Մանուկյանը ասում էր. «…դուք պիտի իմանաք, որ ես անուժ եմ առանց ձեզ: Հերոսը ինքը ժողովուրդն է, և եթե ժողովուրդը պատրաստակամություն ունի… աշխատել ու փրկել հայությունը վերահաս կործանումից, ապա իմ ու ինձ նման շատերի աշխատանքը ապարդիւն չի անցնի»:
Ուստի միասին դեպի գործ և աշխատանք, դեպի մեր երազանքների Հայաստան:
Համոզված եմ, Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի կորուստ, հավատի և լավատեսության կորուստ:
Հայաստանի Հանրապետությունը Երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը:
Եվ ուրեմն՝ կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները,
Կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը,
Եւ կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»։
16:55 09.05.2025
Հրդեհ առևտրաժամանցային կենտրոնի տանիքում16:40 09.05.2025
Հրդեհ բեռնատարի բեռնախցիկում16:55 09.05.2025
Հրդեհ առևտրաժամանցային կենտրոնի տանիքումՄայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...
16:48 09.05.2025
Վարչապետը հանդիպել է վետերաններին և շնորհավորել տոնական օրվա առիթովՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է վետերաններ Խաչիկ Հովակիմյանին և Վոլոդյա Գսպոյանին: Նրանք այստեղ են ժամանել Երևանից և ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առիթով, զրուցել նրանց հետ և մաղթել քաջառողջություն: ...
16:40 09.05.2025
Հրդեհ բեռնատարի բեռնախցիկումՄայիսի 9-ին, ժամը 12:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 21 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Renault» մակնիշի բեռնատարի բեռնախցիկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։13-ին, մարվել՝ 13։25-ին։ Բեռնախցիկում մասամբ այրվել է խոհանոցային պարագաներով մոտ 100 արկղ։ ...
16:23 09.05.2025
Ռյուտե. ՆԱՏՕ-ն Կիևին անդամակցություն չի խոստացել որպես խաղաղության պայմանագրի մասՆԱՏՕ-ն Ուկրաինային դաշինքին անդամակցություն չի խոստացել որպես Ռուսաստանի հետ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համաձայնագրի մաս։ Սա երկարաժամկետ խնդիր է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «ՆԱՏՕ-ն Ուկրաինային խոստացել է անդառնալի ուղի դեպի ՆԱՏՕ, բայց մենք երբեք չենք խոստացել, որ սա կլինի խաղաղության համաձայնագրի մաս։ […] ...
16:10 09.05.2025
«Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Խաբի Ալոնսոյի հետԼևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Marca-ն: Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 43-ամյա մասնագետի հետ: «Բայերը» փոխհատուցում կստանա, քանի որ Ալոնսոն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը: «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտոնից կհեռանա Լա լիգայի վերջին տուրից հետո, իսկ մոտակա […] ...
15:53 09.05.2025
Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՀայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը մտադրություն ունի հրահրելու նոր ռազմական սրացում՝ հաշվի առնելով սահմանային կրակոցների պարբերական բնույթը, Սաֆարյանը պատասխանել է, որ […] ...