22:45 28.05.2020
Այս տարի Հայաստանի բնակիչները ամառային հանգիստը կկազմակերպեն հիմնականում ներքին զբոսաշրջության հաշվին: Տուրիստական ընկերությունների այս կանխատեսումները պայմանավորված են համավարակով ու արտակարգ դրությամբ, երբ օդային ու ցամաքային հաղորդակցության ուղիները փակ են, իսկ զբոսաշրջության միակ տարբերակը երկրի տարբեր տեսարժան վայրեր այցելությունն է:
Մինչ Գյումրին կընդունի հյուրերի հարևան մարզերից ու մայրաքաղաքից, հյուրանոցներն ու հյուրատները հաշվարկում են վնասները, որոնք կրել են մարտ, ապրիլ, մայիս ամիսներին ամրագրումների չեղարկումների համար: Օտարերկրացի զբոսաշրջիկները, որոնք ամիսներ առաջ էին համարներ ամրագրել իրենց ամառային հանգիստը Գյումրիում անցկացնելու համար, հրաժարվել են ամրագրումներից:
Պարապուրդի ընթացքում հյուրատների ու հյուրանոցների աշխատակիցները պետական աջակցության ծրագրերից են օգտվել: Որպես բիզնես ուղղություն՝ հյուրանոցներին ու հյուրատներին վարկեր են նաև առաջարկվում, բայց դրանցից օգտվել չեն շտապում, քանի դեռ անորոշ է, թե երբ ու ինչքան զբոսաշրջիկներ կկարողանան ընդունել:
«Մեր աշխատողները փոխհատուցում են ստացել 8-րդ ծրագրի շրջանակներում՝ 68 հազար դրամ: 3 ամիս պարապուրդում ենք եղել և 3 ամսվա համար փոխհատուցումը կազմել է 68 հազար դրամ: Մեր պարագայում միակ ծրագիրը, որին համապատասխանում ենք, վարկային միջոցներն են 2 տարի արտոնյալ պայմաններում, երրորդ տարին՝ տոկոսով: Դա տալիս են հարկեր վճարելու, աշխատավարձ վճարելու, կոմունալ վճարների համար: Սովորաբար, տուրիստական ընկերությունների հետ աշխատելիս ամրագրումները արվում են 1 տարի առաջ, այսինքն՝ 2019թ. մենք գիտեինք, թե 2020-ին ինչքան տուրիստներ ենք հյուրընկալելու: Իսկ ամրագրումների չեղարկումները հիմնականում տեղի ունեցան վերջին մի քանի ամիսներին, և ամենավատն այն է, որ կա անորոշություն: Տուրիստական ընկերությունները չգիտեն, թե մինչև երբ չեղարկեն ամրագրումները»,- SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի հյուրանոցային համալիրներից մեկի տնօրեն Վարդան Սրտաշյանը:
Համավարակը նպաստելու է ներքին տուրիզմի զարգացմանը: Սա տուրիստական ընկերությունների ու էքսկուրսավարների կանխատեսումն է: Ըստ այդմ էլ, տուր ուղղությունները մշակում են ներքին տուրիզմի համար: Անհատ էքսկուրսավար Հովհաննես Ֆրանգուլյանը քաղաքի պատմական ու տեսարժան վայրերից օնլայն տուրեր է կազմակերպում, որոնք նախատեսված են և Հայաստանի և արտերկրի զբոսաշրջիկների համար:
Փոքր ակտիվությունը ներքին տուրիզմով հետաքրքրվածների հաշվին է: Գյումրին շարունակում է հետաքրքիր ու պահանջված մնալ: Պատմական ժառանգությունը, փողոցները և մարդիկ զբոսաշրջային պոտենցիալն են, որի զարգացումը սկսվեց անցած տարի ու իր հետ բերեց զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում Գյումրիում:
«Սահմանափակումների մեղմացումից հետո արդեն նկատվում է ակտիվություն: Այդ ակտիվության ցուցանիշները մեծ չեն, բայց լավատեսական երանգով ասենք, որ սայլը տեղից շարժվել է: Բոլոր տուրիստական ընկերությունները 2020 թվականը սկսում են զրոյից: Ճգնաժամը հաղթահարելուց հետո շարունակելու ենք գնալ դեպի թրենդային ուղղություն: Ամեն ինչ արվում է, որ Շիրակը ներկայացվի որպես թրենդային ուղղություններից մեկը: Ամենալավ կողմն այն է, որ քիչ բացահայտված է: Մարդիկ հոգնել են ավանդական ուղղություններից և ուզում են գալ նոր Շիրակ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է տուրիստական ընկերության ղեկավար Լիզա Գասպարյանը:
Գյումրիի հյուրատներում ու հյուրանոցներում պատրաստ են ընդունել հյուրերի Հայաստանի այլ մարզերից ու մայրաքաղաքից: Նշում են՝ հիմա առավել մեծ ուշադրություն են դարձնում զբոսաշրջային սպասարկման որակին:
Փոքր-ինչ ավելի բարդ է այս ոլորտում ներդրումների շարունակականությունը, բայց առանձին դեպքերում ու մասնավորապես հյուրատնային բիզնեսում ներդրում կատարելու մտքից չհրաժարվածներ կան:
15:19 13.07.2025
Վարչապետը ներկա է գտնվել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը: Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Ընդհանուր առմամբ դպրոցից կարող […] ...
15:12 13.07.2025
Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանովԵրևանում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ Մարզերում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...
14:15 13.07.2025
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: «Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում: ...
13:59 13.07.2025
Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. ՄակրոնՖրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Նոր Կալեդոնիա պետությունը՝ հանրապետության կազմում, վստահության գրավական է»,-գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։ ...
12:26 13.07.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...
10:35 13.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...