Թրամփը հրամանագիր կստորագրի՝ ուղղված սոցցանցերի գործունեությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+17.5 oC

Թրամփը հրամանագիր կստորագրի՝ ուղղված սոցցանցերի գործունեությանը

13:21 28.05.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հրամանագիր կստորագրի՝ ուղղված սոցիալական ցանցերի գործունեությանը: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄաքԷնենին:

Վերջինս չի մանրամասնել, թե ինչ կետեր է ներառելու հրամանագիրը: Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ կարող է միջոցներ ձեռնարկել սոցիալական ցանցերի գործունեության կարգավորման համար կամ ընդհանրապես կարող է փակել դրանք:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ սոցցանցերը փորձում են խանգարել հանրապետականներին արտահայտել իրենց տեսակետը: Թրամփի զայրույթի պատճառ էր դարձել այն, որ թվիթերյան իր գրառման տակ սոցցանցը նախազգուշացում էր դրել գրառման հավաստիությունը ստուգելու անհրաժեշտության մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիա

12:50 16.05.2025

ԿԳՄՍ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիա

Շարունակվում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Պատվիրակությունն այցելել է Եթովպիայի ազգային արխիվի և գրադարանի գործակալություն և Ազգային թանգարան։ Նշյալ կառույցների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները՝ համատեղ նախաձեռնություններ և հետազոտական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Նշվել է, որ հայաստանյան համապատասխան կառույցների հետ համագործակցության շրջանակում կիրականացվեն փորձի […] ...

«Վեստ Արմենիան» հեռացվել է Պրեմիեր լիգայից

12:41 16.05.2025

«Վեստ Արմենիան» հեռացվել է Պրեմիեր լիգայից

«Վեստ Արմենիան» հեռացվել է Fatsex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանից, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստում որոշվել է նաև «Վեստ Արմենիային» 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցել «Արարատ-Արմենիայի» դեմ 30-րդ տուրի հանդիպմանը չներկայանալու համար։ Ակումբը նաև տուգանվել է 2 միլիոն դրամով։ Հաջորդ մրցաշրջանում թիմը իրավունք կունենա մասնակցելու միայն Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը։ ...

Քննարկվել են ներառական կրթության կազմակերպման խնդիրները

12:30 16.05.2025

Քննարկվել են ներառական կրթության կազմակերպման խնդիրները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել աշխատանքային կլոր սեղան-հանդիպում ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների և ՀՄԿ անձնակազմի հետ։ Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է կրթության ոլորտում իրականացվող գործընթացները և մարտահրավերները։ Այս համատեքստում նա անդրադարձել է ՏՄԱԿ-ների գործունեությանը, ներառական կրթության կազմակերպման ընթացքում ի հայտ եկող խնդիրներին ու դրանց լուծումներին։ Նախարարի տեղակալն իր մտահոգությունն է հայտնել […] ...

Երկրի վրա հնարավոր են մագնիսական փոթորիկներ

12:20 16.05.2025

Երկրի վրա հնարավոր են մագնիսական փոթորիկներ

Այս շաբաթավերջին Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են սպասվում՝ Արեգակի վրա առաջացած մեծ պսակային անցքի պատճառով։ Այս մասին ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Շաբաթ և կիրակի օրերին գեոմագնիսական միջավայրում զգալի փոփոխություններ են սպասվում՝ արևային քամու արագության ուժեղ աճի պատճառով։ Պատճառը կլինի պսակային […] ...

«Ալ Իթիհադը» դարձավ չեմպիոն առաջնության ավարտից երկու տուր առաջ

12:12 16.05.2025

«Ալ Իթիհադը» դարձավ չեմպիոն առաջնության ավարտից երկու տուր առաջ

«Ալ Իթիհադը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 32-րդ տուրում հյուրընկալվել էր «Ալ Ռաեդին» և հաղթել 3-1 հաշվով։ Այսպիսով ակումբը վաղաժամ ապահովել է չեմպիոնությունը: Լորան Բլանի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 77 միավորով անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող «Ալ Հիլալի» համար: «Ալ Իթիհադը» 10-րդ անգամ դարձավ Սաուդյան Արաբիայի չեմպիոն: Նախորդ անգամ ակումբը տիտղոսը նվաճել էր […] ...

Reuters-ը հայտնել է, թե ով կներկայացնի ԱՄՆ-ն Ստամբուլի բանակցություններում

11:50 16.05.2025

Reuters-ը հայտնել է, թե ով կներկայացնի ԱՄՆ-ն Ստամբուլի բանակցություններում

ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Մայքլ Էնթոնը կներկայացնի Միացյալ Նահանգները Ստամբուլում ռուսական պատվիրակության հետ բանակցություններում, հաղորդում է Reuters-ը։ «Քաղաքականության պլանավորման հարցերով տնօրեն Մայքլ Էնթոնը ուրբաթ օրը Ստամբուլում կներկայացնի Միացյալ Նահանգները՝ ռուսական պատվիրակության հետ բանակցություններ վարելիս», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...

BACK_TO_TOP