The Guardian-ը հոդված է հրապարակել ԱՄՆ դրամաշնորհից օգտվող «ապատեղեկատվություն տարածող հայկական կայքի վերաբերյալ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

The Guardian-ը հոդված է հրապարակել ԱՄՆ դրամաշնորհից օգտվող «ապատեղեկատվություն տարածող հայկական կայքի վերաբերյալ»

18:53 28.05.2020

Բրիտանական The Guardian պարբերականը հոդված է հրապարակել հայկական կայքերից մեկի մասին հետևյալ վերնագրով՝ «ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի վերաբերյալ»:

Ըստ պարբերականի՝ Medmedia.am հայկական կայքը իր գործունեությունը սկսել է ԱՄՆ պետքարտուղարության դրամաշնորհի օգնությամբ, և դրա նպատակն է եղել խթանել ժողովրդավարությունը, սակայն փոխարենը կայքը կեղծ տեղեկություններ է տարածել կորոնավիրուսի մասին: Այսպիսի եզրակացության է եկել բրիտանական openDemocracy լրատվական կայքը հետաքննություն կատարելուց հետո:

The Guardian-ը նշում է, որ Medmedia-ի ամենահայտնի հոդվածները COVID-19-ն անվանում են «կեղծ համավարակ» և ապատեղեկատվություն են տարածում, թե դիահերձարաններից մեկը մահացած հիվանդի ընտանիքին մի քանի հարյուր դոլար է առաջարկել, եթե ընտանիքը համաձայնի ասել, որ մահը վրա է հասել կորոնավիրուսի պատճառով:

ԱՄՆ պետքարտուղարությունը դրամաշնորհը տվել է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա կոչվող խմբին, որը կայքը ստեղծել է անցյալ տարի, և որը ղեկավարվում է բժիշկ Գևորգ Գրիգորյանի կողմից:

Պարբերականը նաև նշում է, որ Գրիգորյանը մեծապես քննադատել է առողջապահության նախարարությանը և գերատեսչության պատվաստումների ծրագիրը, ինչպես նաև դեմ է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին:

The Guardian-ը կապվել է Գևորգ Գրիգորյանի հետ, որն ասել է, որ կապ չունի որևէ քաղաքական կուսակցության հետ, իսկ իր կայքի նպատակն է եղել հանրության ձայնը լսելի դարձնել, լսելի դարձնել մասնագետների, բժիշկների կարծիքները:

Գրիգորյանը նաև ասել է, որ իր հետ կապ են հաստատել նաև ԱՄՆ դեսպանությունից՝ մտահոգություն հայտնելով կայքում տեղ գտած հոդվածների մասին:

Պարբերականը նշում է, որ openDemocracy-ի կատարած հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Medmedia-ն հրապարակել է որոշ լրատվական հոդվածներ, սակայն կայքում տեղ գտած վերլուծական հոդվածները հիմնականում «ապատեղեկատվություն տարածող ֆեյսբուքյան գրառումների վերահրապարակում են եղել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

10:35 13.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:00 13.07.2025

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

22:20 12.07.2025

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...

BACK_TO_TOP