Էջմիածնի Միաբանական ժողովը հանդես է եկել հայտարարությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+24.09 oC

Էջմիածնի Միաբանական ժողովը հանդես է եկել հայտարարությամբ

08:28 13.06.2018

Հունիսի 12-ին տեղի է ունեցել Միաբանական արտահերթ ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանաները: Ժողովը հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Խոր ցավով և վրդովմունքով անդրադարձանք հունիսի 10-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ բողոքի ակցիա կազմակերպած եկեղեցական ու աշխարհական անձանց անթույլատրելի գործողություններին: Հայտնի գործող անձանց կողմից ոտնձգություն կատարվեց Եկեղեցու սրբության նկատմամբ, որն ուղեկցվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին ուղղված վարկաբեկիչ արտահայտություններով: Նրանց կողմից փորձ արվեց խոչընդոտել Սուրբ Պատարագի թափորի ընթացքը և խաթարել եկեղեցում աղոթական մթնոլորտը: Այս քայլն ուղղված է Մայր Եկեղեցու դեմ՝ վիրավորելով նրա բազմաթիվ հավատացյալների հոգևոր զգացումները: Փառք Աստծո, եկեղեցականների և հավատացյալների միջամտությամբ հնարավոր եղավ խուսափել ընդհարումից:

Խստորեն դատապարտում ենք կատարվածը և արձանագրում, որ Սուրբ Ավետարանի ոգուն և պատգամին հակառակ այդ բոլոր նախաձեռնությունները խրախուսում և ուղղորդում են Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը և մի քանի եկեղեցականներ:

Դժբախտաբար մինչ օրս Հայր Կորյունը և իր կողմնակիցներն անտեսում են ինչպես մեր՝ միաբաններիս, այնպես էլ եպիսկոպոսաց դասի, թեմակալ առաջնորդների, հոգևոր հովիվների և մտահոգ հավատացյալների ջանքերն ու հորդորները:

Միաբանական ժողովը քննարկումների արդյունքում որոշեց նաև դիմել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Կորյուն աբեղա Առաքելյանի հակականոնական և հակաեկեղեցական ընթացքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբում քննության առնելու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

12:02 01.07.2025

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...

SHANTNEWS

12:00 01.07.2025

SHANTNEWS

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներ

11:58 01.07.2025

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներ

Հունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...

Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ

11:56 01.07.2025

Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ

Հնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ աշխատանքային ժամերին, Sigachi Industries ընկերության ստորաբաժանումում, որի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է և գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ՝ զոհերից մեկի որդու բողոքի հիման վրա։ […] ...

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

11:53 01.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել  ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի

11:53 01.07.2025

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...

BACK_TO_TOP