16:10 02.06.2020
Արմավիր-Գյումրին այլընտրանքային է Գյումրի-Երևան միջպետական ճանապարհին: Մի քիչ երկար է, բայց շահագործվում է, երբ ձմռանը Երևան-Գյումրի ճանապարհի Լանջիկ-Մարալիկ հատվածն անվտանգ չէ։
Այլընտրանքային ճանապարհով հիմնական երթևեկողները ծանրաքարշ բեռնատարներն են: Ամբողջ ճանապարհը 30 կմ է, բայց քարուքանդ ու խորը փոսերով անանցանելի հատվածը Բագրավան-Սարակապն է մոտ՝ 8 կմ: Հենց այսքանն էլ հիմնանորոգման ծրագրում է։
Ճանապարհաշինության տեխնոլոգիան, որը հիմա կիրառում են, նորություն չէ. առաջինը Գյումրիի փողոցներում փորձարկվեց: Այն կոչվում է ռեսայքլինգ՝ վերամշակման մեթոդ: Արմավիր-Գյումրի ճանապարհի նորոգման համար դրա կիրառումը երաշխիք է ճանապարհի հիմքի ամրակայման:
«Միջինը 15 սմ հաստության նախկին ասֆալտաշերտը հեռացրել ենք, հատուկ տեխնիկայի միջոցով տեղում ստացել են 10 սմ հաստության ավազակոպճային շերտ, հարթեցումից հետո տեղադրելու ենք 11 սմ խիճ, գործարանային արտադրության բիտումի շերտ, 6 սմ հաստության խոշոր և 4 սմ մանրահատիկ ասֆալտահատիկով շերտ։ Աշխատանքները նախատեսում ենք արագ ավարտել, բայց դա որակի հաշվին չի լինի, ներգրավել ենք չափից շատ տեխնիկա, մոտ 30 միավոր և աշխատուժ։ Գործն արվում է որակով, և նախատեսված ժամկետից ուզում ենք շուտ ավարտել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» շինընկերության տեղամասի պետ Տիգրան Հովհաննիսյանը։
Ճանապարհի հին ասֆալտաշերտը մինչև վերամշակումը լաբորատոր ստուգման է գնում: Եթե համապատասխանեց որակով, հին ու աղացած ասֆալտաշերտը դառնում է հիմնային խառնուրդ: Ճանապարհի ընդհանուր երկայնքով շեղումները գեոդեզավորման սարքով են որոշում: Մասնագետը շրջում է, չափումներ կատարում, սարքի հայտնաբերած թերություններն էլ տեղում արագ շտկում են շինարարները:
«Փողոցի նախագծային քարտեզը տեղադրված է սարքում, այն հնարավորություն է տալիս լայնությունները, երկարությունները, այն, ինչ կա, ճշգրիտ մոտեցմամբ աշխատել ու ճանապարհը ըստ նախագծի ստանալ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է գեոդեզիստ Էդգար Ֆրանգուլյանը։
Հանրապետական նշանակության ճանապարհի քայքայված 8 կմ հատվածը հիմնանորոգելով շինարարները ոչ միայն անվտանգ երթևեկությունն են ապահովում, նաև տեղումներից ասֆալտաշերտի վնասումը հասցնում են նվազագույնի։
Ճանապարհի երկու կողմերում անձրևաջրերի կուտակման համար կառուցում են եզրաբետոնե առուներ։
Հանրապետական նշանակության ճանապարհի այս հատվածում այլ փոփոխություններ չեն կատարվելու: Արտակարգ դրության սահմանափակումները մի քանի օրով են հետաձգել աշխատանքի մեկնարկը:
Միջպետական ու հանրապետական նշանակության մայրուղիներում հիմնային և ընթացիկ նորոգումները հատվածային են, որոնք կառուցվող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Շիրակի մարզն ընդգրկող ճանապարհներն են։ Մարզում «Հյուսիս-հարավի» շինարարության մեկնարկի ժամկետները դեռ հստակ չեն, ըստ այդմ՝ մայրուղիների քանդված հատվածներում պետական միջոցներով կապիտալ նորոգումները կշարունակվեն: Մոտ չորսուկես կմ երկարության՝ Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհից բացի, կասֆալտապատվի նաև Քեթիի հատվածը։
Նշենք, որ Շիրակի մարզի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման այս տարվա բյուջեն կազմում է շուրջ 23 մլրդ դրամ: Ամենամեծ ծրագիրը այս տարի էլ մնում է Գյումրիի փողոցաշինությունը, որի ֆինանսավորումը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկինն է։
Ընդհանուր հիմնանորոգման ենթակա է մոտ 24 կմ երկարության ճանապարհ։ Պետական բյուջեի միջոցներով Գյումրի-Արմավիր, Գյումրի-Բավրա, Գյումրի-Երևան մայրուղիների որոշ հատվածներ կհիմնանորգվեն։
11:02 05.08.2025
Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 55-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ ոստիկանների տեղեկությունը ստուգվեց հուլիսի 29-ին: Զննությամբ 55-ամյա տղամարդու բակում հայտնաբերվեց կանեփի 211 ցողուն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
10:55 05.08.2025
ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ․ PoliticoԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ՝ Ուկրաինայի հակամարտությանը ենթադրաբար աջակցելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի։ «Բրյուսելը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ ՝ Ուկրաինայում հակամարտությանն աջակցելու նրա դերի համար», – ասվում է հրապարակման մեջ։ ԵՄ դիվանագետը հրատարակությանը հայտնել է, որ Բրյուսելը կփորձի պատժամիջոցներ կիրառել օգոստոսից հետո։ ...
10:50 05.08.2025
Ինչպես դիմակայել շոգին․ ԱՆ խորհուրդներըԱյս օրերին օդի բարձր ջերմային ֆոնին, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությանը դիմակայելու, օրգանիզմի գերտաքացումը մեղմելու, կանխելու նպատակով Առողջապահության նախարարությունհը խորհուրդ է տալիս հետևել մի քանի պարզ կանոնի: Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 11:00-17:00-ի ժամակահատվածում: Կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ: Օգտագործել SPF 50 և […] ...
10:43 05.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը պատժամիջոցները համարում է ուկրաինական հակամարտության կարգավորման «ակնհայտ քայլ»ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը կարծիք է հայտնել, որ ռուսական նավթի գնորդների նկատմամբ երկրորդական պատժամիջոցները «ակնհայտ քայլ» են ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար։ «Իհարկե, խնդրի համար մարտադաշտային լուծում չի կարող լինել. դիվանագիտությունը միակ լուծումն է։ Եվ նախագահ Թրամփը ստեղծում է պայմաններ, որպեսզի Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում։ […] ...
10:35 05.08.2025
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը․ գողոնը հայտնաբերվել էՕգոստոսի 1-ին Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնեց բնակարանից կատարված գողության մասին: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մեկնեցին Գյումրիի Տերյան փողոց: Պարզվեց, որ այդ օրը, ժամը 8-ին մոտ, մի տղամարդ, օգտվելով խոհանոցի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մտել է տուն և կնոջ պայուսակից գողացել 100 հազար ռուբլի և 475 հազար դրամ: Ձեռնարկված […] ...
10:27 05.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...