18:12 03.06.2020
Սննդի սպասարկման կամ հանրային այլ ծառայություններ իրականացնող օբյեկտ. ՀՀ պարետի սահմանած կանոնները բոլորին է վերաբերում։ Իսկ դրանք շրջանցողները չեն կարող վրիպել տեսչական մարմինների աշխատակիցների տեսադաշտից։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կառույցի ներկայացուցիչները մարզում գործող սննդի օբյեկտներում մինչ այս էին ստուգումներ կատարել, նախազգուշացումներ ու ցուցումներ տվել կիրառել պարետատան սահմանած կանոնները, բայց արձանագրած խախտումները ոչ բոլոր օբյեկտներում էին լիարժեք շտկել։
Անսպասելի այց տեսչական մարմնի ղեկավարները կատարեցին մեկ այլ օբյեկտում։ Այստեղ նախ՝ մուտքի մոտ բոլորին ջերմաչափում կատարեցին, հետո մասնագետներն անցան իրենց գործին։ Ստուգում են, թե նախորդ այցից հետո տնտեսվարողը արդյո՞ք շարունակում է անվտանգության պահպանման կանոնների կիրառումը։ Սրճարանային այս տարածքի հարևանությամբ մեկ այլ օբյեկտում մասնագետների ուշադրությունը գրավեց սեղանների միջև մեկուկես մետր հեռավորությունը չպահպանելը։
Մի քանի տնտեսվարողների մոտ հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները տեսչական մարմինները ներկայացնում են պարետատանը. վերջինիս որոշմանն է մնում՝ նրանց նկատմամբ կիրառե՞լ 24 ժամով կասեցում, թե՞ ոչ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցը մշտադիտարկումներ է կատարել 131 մեծ ու փոքր օբյեկտներում: 33-ի նկատմամբ գործունեության 24-ժամյա կասեցման որոշում է կիրառվել։
Ուսումնասիրություններ կատարել են նաև կենտրոնական շուկայում, որտեղ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները բազմաթիվ են։
Միաժամանակ, ստուգումներ է կատարում Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը: Օրեր առաջ կատարած մշտադիտարկումներից հետո մի քանի տնտեսվարողների մոտ արձանագրվել են խախտումներ, որոնց հիմքով արդեն այսօր մասնագետներն այդ սպասարկման կետերին ներկայացրին կասեցման որոշումները։
Խախտումներ կատարած ոչ բոլոր տնտեսվարողներն են համաձայն գործունեության կասեցման որոշման հետ։
24-ժամյա գործունեության կասեցում է սահմանվում, որի ընթացքում տնտեսվարողները պարտավորվում են ապահովել բոլոր պայմանները անվտանգության կանոնների պահպանման համար։
Տվյալ ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում կրկնակի կասեցում է սպասվում, այդ թվում՝ վարչական խիստ տուգանքների կիրառում։
08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինի10:20 05.08.2025
Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժԻրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ UTC-ի ժամանակով ժամը 5:06-ին՝ Բամ քաղաքից 125 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է 99 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:11 05.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 5-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ կազմել է 21.1 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 05.08.2025
Թուրքմենստանում բացվել է ցամաքով շրջափակված երկրներին նվիրված ՄԱԿ-ի երրորդ համաժողովըԿասպից ծովի ափին գտնվող Թուրքմենբաշի քաղաքի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում օգոստոսի 5-ին բացվում է ՄԱԿ-ի (ՄԱԿ) ցամաքով շրջափակված զարգացող երկրների երրորդ համաժողովը։ Կազմակերպիչների խոսքով՝ դրան կմասնակցեն ավելի քան 30 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ներկայացուցիչներ։ Համաժողովը կսկսվի լիագումար նիստով, որի ժամանակ պետությունների և կառավարությունների ղեկավարները ելույթ կունենան համաժողովում: Նախատեսվում է, որ այն կբացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար […] ...
09:59 05.08.2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձինք կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» […] ...
09:55 05.08.2025
Telegraph. Իրանը ցանկանում է օգտագործել MI6-ի արտահոսքը որպես բանակցային խաղաքարԻրանը խնդրել է «Թալիբան»-ին տրամադրել Մեծ Բրիտանիայի հետ համագործակցած աֆղանցիների ցուցակը, որը արտահոսել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն, հաղորդում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոչ միտումնավոր արտահոսքի արդյունքում վտանգվել են մոտ 25 հազար աֆղանցիների անձնական տվյալները, որոնք սերտորեն համագործակցել են Լոնդոնի հետ մինչև 2021 թվականի օգոստոսին […] ...
09:45 05.08.2025
Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերումԱրաբական ցեղային ուժերը կրակ են բացել Սիրիայի հարավում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնի՝ Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասերի ուղղությամբ՝ խախտելով հուլիսի 19-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ Sham TV-ի փոխանցմամբ՝ Աթիլ արվարձանում բնակելի շենքերի վրա կրակ են բացել ծանր գնդացիրներից և նռնականետերից: Տեղի դրուզ ինքնապաշտպանության ուժերը պատասխանել են՝ հարձակվելով տարածքում գտնվող աշխարհազորայինների դիրքերի վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, […] ...