Բաքվի և Ադրբեջանի մի քանի քաղաքների բնակիչները 2 օրով լիովին կմեկուսանան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+22.09 oC

Բաքվի և Ադրբեջանի մի քանի քաղաքների բնակիչները 2 օրով լիովին կմեկուսանան

11:52 06.06.2020

Ադրբեջանի մայրաքաղաքում և մի շարք խոշոր քաղաքներում բնակիչներին արգելել են տնից դուրս գալ, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը։ Նման միջոցառումներ են ձեռնարկվել կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով։

Հունիսի 6-ի կեսգիշերից մինչև հունիսի 8-ը` առավոտյան ժամը 6-ը, Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Լենկորանում և Ապշերոնսկի շրջանում, որոնք վտանգի նարնջագույն գոտում են գտնվում, խիստ կարանտինային ռեժիմ է սահմանվել։ Ադրբեջանի իշխանություններն այս միջոցառումն անհրաժեշտ են համարել վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով։

Երկօրյա մեկուսացման ընթացքում լիովին արգելվելու է տնից դուրս գալը։ Մարդիկ կարող են դուրս գալ միայն անհետաձգելի բուժօգնություն ստանալու և մոտ հարազատի թաղմանը մասնակցելու համար։ Իսկ թույլտվություն ստանալու համար հարկավոր է դիմել ոստիկանության բաժամունքներ։

Շաբաթ և կիրակի օրերին փակ կլինեն առևտրի բոլոր կենտրոնները, այդ թվում՝ սննդամթերքի խանութները, դեղատները, ռեստորանները, սրճարանները, բանկերը, փոստային բաժանմունքները, սպասարկման ոլորտի ձեռնարկությունները, չի աշխատի հասարակական տրանսպորտը։ Չի կարելի օգտվել նաև անձնական մեքենաներից։

Աշխատանքը կշարունակեն միայն հիվանդանոցները և շտապօգնության կայանները, իրավապահ մարմինները, կոմունալ և վթարային ծառայությունները, չընդհատվող արտադրություն ունեցող ձեռնարկությունները։ Անհրաժեշտ աշխատողների անունները հարկավոր է գրանցել էլեկտրոնային թույլտվությունների պորտալում։

Իսկ որպեսզի մարդիկ կարողանան գնել անհրաժեշտ մթերքները և դեղորայքը, ուրբաթ օրն Ադրբեջանի իշխանությունները կարճ աշխատանքային օր էին հայտարարել։ Խանութներում օրվա երկրորդ կեսին մեծ հերթեր էին գոյացել։ Շատերը մեկնել են ամառանոցներ։

Երկօրյա կարանտինի պահանջները խախտողներին սպառնում է տուգանք կամ մինչև 1 ամսվա ազատազրկում։

Գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանում սահմանափակումների փուլային մեղմացումից հետո վարակվածների թիվը սկսել է աճել։ Անցյալ շաբաթ առաջին անգամ 1 օրում վարակվածների թիվը գերազանցել է 200-ը, այս շաբաթ՝ 300-ը, այն դեպքում, երբ մինչև մայիսի կեսերը վարակվածների օրական թիվը կազմում էր 30-60։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

23:00 18.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

22:57 18.08.2025

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

22:55 18.08.2025

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

22:48 18.08.2025

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

22:44 18.08.2025

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...

Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

22:38 18.08.2025

Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

Oգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...

BACK_TO_TOP