12:25 11.06.2020
Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ԵԿՄ վարչության և ԵԿՄ բոլոր անդամներին զերծ մնալ այնպիսի հրապարակային հայտարարություններից, որոնք չեն արտահայտում ԵԿՄ դիրքորոշումը:
Ներկայացնենք Սասուն Միքայելյանի հայտարարությունը․
«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ երկրապահներ, ազատամարտիկներ,
ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը ստեղծվել է պատերազմի բովում, ստեղծվել է, որպեսզի պաշտպանի մեր երկրի սահմանները, մեր պետականությունը, մեր պետության անդորրը: Գրեթե երեսուն տասնամյակ առաջ ծնունդ առած այս կազմակերպության հիմնական նպատակն ու դիրքորոշումը մեկն է ու այն անքննելի է` Երկրապահը երկիր ստեղծող, երկիր պահող ու շենացնող է:
Ես իմ հայտարարություններում, հարցազրույցներում, և առհասարակ միշտ կրկնում եմ, որ մենք ծառայում ենք մեր հայրենիքին, մենք մեր ժողովրդի, մեր բանակի կողքին ենք: Ժողովրդի ծոցից ծնված ԵՐԿՐԱՊԱՀԸ կարող է լինել միայն ժողովրդի կողքին: Երկրապահը պահել ու պահելու է ժողովրդի ներքին և արտաքին անվտանգությունը:
Նախորդ իշխանությունների օրոք հենց ազգային ժողովի դահլիճում մենք կորցրեցինք մեր առաջնորդին: Նախորդ իշխանության վերադարձի, նախորդ ամեն ինչի մասին խոսելն արդեն իսկ անիմաստ է:
ԵԿՄ հիմնադիր, հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի հայրենասիրությունն անսահման էր, նա հավատում էր, որ 21-րդ դարը մերն է լինելու: Մենք պարզապես պարտավոր ենք շարունակելու նրա գործը՝ պահպանելով այն գաղափարախոսությունը, որ երկրապահը բանակի հիմքն ու հիմնաքարն է՝ եղել է ու կլինի բանակի կողքին, երկրապահը ժողովուրդն է, այն ժողովուրդը, որը իր մեջ ուժ գտավ, վերջապես ծնկի բերեց մեր դարավոր թշնամուն և ազատագրեց Արցախ աշխարհը:
Ես հորդորում և կոչ եմ անում ԵԿՄ վարչության և ԵԿՄ բոլոր անդամներին զերծ մնալ այնպիսի հրապարակային հայտարարություններից, որոնք չեն արտահայտում Երկրապահ կամավորականների միության դիրքորոշումը կամ հակասում են գաղափարախոսությանը: Հարկ եմ համարում շեշտել՝ այսուհետ վարչության հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելուց և/կամ երկրապահի անունն անտեղի շահարկելուց այդ անձանց հարցը կդրվի վարչության նիստում: ԵԿՄ-ն կիսառազմական կառույց է, և մեր բոլոր նախաձեռնությունները կիրականացվեն ըստ ԵԿՄ կանոնադրության:
Համավարակի այս օրերին առավել կարևոր է մեր բոլորի ջանքերի մեկտեղումը: Քաղաքական հաշիվներից բխող յուրաքանչյուր քայլի արդյունքում մենք կունենանք թե՛ ներքին քաղաքական ձախողումներ, թե՛ նաև արտաքին քաղաքական: Իսկ դա արդեն Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է և Հայաստանի շահերի դեմ է, ուստի Երկրապահը չի կարող ներգրավված լինել դրա մեջ։
Եվ ի վերջո չմոռանանք, որ մենք ունենք թշնամի, որն առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ է ոտնձգություն իրականացնել, որ մենք ամեն վայրկյան կարող ենք առերսվել նոր պատերազմի:
Հիմա, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք լինել համախմբված»:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...