Հիմքում ոչ թե ճգնաժամ է, այլ դաշնակցային բանակցություն հայ-ռուսական համագործակցության, որը որևէ կերպ խարխլված չէ. Մնացականյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Հիմքում ոչ թե ճգնաժամ է, այլ դաշնակցային բանակցություն հայ-ռուսական համագործակցության, որը որևէ կերպ խարխլված չէ. Մնացականյան

14:13 11.06.2020

Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին է պատասխանել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես նրան հարց է ուղղվել այն մասին, թե ինչպիսին են ՌԴ-ի հետ հարաբերությունները Լավրովի վերջին հայտարարությունից հետո, արդյոք հստակեցումների կարիք չի եղել:

«Ունեցել ենք երեք հեռախոսազրույց, որը հրապարակվել է, միայն այդ հեռախոսազրույցներով չի իրականացվում հայ-ռուսական երկխոսությունը, հեռախոսազրույցը եղել է այս շրջանում, երբ հեռախոսային դիվանագիտությունը հիմնական գործիքն է, մեր օրակարգն այնքան լայն է, և այնքան բան ունենք խոսելու նախարարների ու գերատեսչությունների մակարդակով, և մենք ԱԳՆ-ների մակարդակով ունենք մեծ ծավալ, որը վերաբերում է բոլոր ուղղություններին։ Կառավարության մյուս գործընկերները ևս ունեն հատված, ունենք համագործակցության ծավալ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում, վիդեոհեռակապի միջոցով անցկացնում էինք նախարարական հանդիպումներ, այնքան հարց ունենք քննարկելու, որ այդ ընկալումը, որ եղել է մի զարգացում, որը հասարակության ուշադրությունն է գրավել, և մեր զրույցը միայն դրա մասին է, դա սխալ ընկալում է»,- մեկնաբանել է նախարարը:

Նա շեշտադրել է, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում չկա որևէ ճգնաժամային կամ խորքային խնդիր, թե այլ խնդիրները բազմաթիվ են, որոնք չեն խոչընդոտում համագործակցությանը:

«Խորքային հարցեր չունենք, մենք ունենք բազմաթիվ բանակցային գործընթացներ, որոնց փորձում ենք գտնել լուծումներ, բայց հիմքում ոչ թե ճգնաժամ է, այլ դաշնակցային բանակցություն հայ-ռուսական համագործակցության, որը որևէ կերպ խարխլված չէ, և մեր կառավարությունը եղել է հետևողական, որ ամրագրի, որ դրանք հիմքերն են մեր հարաբերությունների»,- ասել է նա:

Մնացականյանն ասել է, որ շատ խնդիրների մասին բաց ու թափանցիկ են խոսում ոչ միայն միմյանց, այլև հասարակության հետ: Լրագրողները հարցրել են նաև հեռախոսային օպերատորի հետ կապված իրավիճակի մասին, նախարարը պատասխանել է.

«Դա մեր կոնտեքստում է դիտարկվում, ներքին իրավական կոնտեքստում, որտեղ կոնկրետ օպերատորներն ունեն կապը Ռուսաստանի հետ, բայց իրենք միակը չեն։ Մենք գիտենք, որ կան Հայաստանում գործող այլ օպերատորներ, որոնք կարող են ունենալ առնչություններ այլ երկրների հետ, որոնց հետ ևս առնչվելու են հարցեր, բայց դրանք մեզ համար իրավական բնույթի են»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP