08:45 14.06.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը քննատատել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորական ուղերձ հղելու համար: Հայտարարությունը զետեղվել է կուսակցության պաշտոնական կայքում:
«2018 թվականի հունիսի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությունը հաստատեց բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) բելառուսա-ադրբեջանական գործարքը:
Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն կանխել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) վաճառելը:
Ավելին. 2018 թվականի հունիսի 11-ին, նույն օրը, երբ Իլհամ Ալիևը ցուցադրաբար նկարահանվում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրթիռային զորամասում բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) տեսադաշտում, Արմեն Սարգսյանը, ի պաշտոնե չունենալով լիազորություն, շնորհավորական Ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ: Այդ Ուղեձում նա համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում Երևանի և Մինսկի առավել սերտ համագործակցությունը, ինչպես նաև գործակցությունը բազմակողմ միջազգային հարթակներում հետագայում կարևոր դեր կունենան երկու երկրների գործընկերության ողջ համալիրի դինամիկ զարգացման գործում:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներից Բելառուսը երկրորդն է Ռուսաստանի Դաշնությունից հետո, որը մատակարարում է Ադրբեջանին ժամանակակից հարձակողական համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ):
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղում այն պետության ղեկավարին, ով, անտեսելով Հայաստանի Հանրապետության հետ միասին ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ լինելը, նաև համարվելով «դաշնակից» պետություն, Ադրբեջանին վաճառում է հարձակողական նշանակություն ունեցող զենք, որը արդի հայկական պետականության ցանկացած բնակավայր կարող է ոչնչացնել:
«Պոլոնեզ» համակարգը նախատեսված է բարձր ճշգրտության ոչնչացման թիրախի համար, բաց տեղանքի և քողարկված կենդանի ուժի, զրահապատ և ոչ զրահապատ ռազմական տեխնիկայի, և այլ օբյեկտների համար: Այս համակարգը ունակ է հասնել ոչնչացման կետին 50-280 կմ հեռավորության վրա:
Այս կայանները համարվում են հեռահար և իրենց՝ մինչև 280 կիլոմետր հեռահարությամբ թիրախը ոչնչացնելու հնարավորությամբ, ուղիղ համազարկային կրակի լուրջ սպառնալիք են ստեղծում ներկայիս հայկական պետականության 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ, մասնավորապես, Ստեփանակերտը՝ Ադրբեջանից և Երևանը՝ Նախիջևանից, խոցելու համար:
Այս փաստը ցույց է տալիս, որ Ադրբեջանը հաջորդ պատերազմը նախատեսում է ոչ միայն Արցախի ռազմաճակատով, այլ նաև Նախիջևանի և Տաուշի ռազմաճակատներով:
2016 թվականի ապրիյան պատերազմի ամոթալի զինադադարի կնքումը և հետագա երկու տարիների վատնումը հանգեցրել են նոր ռազմա-քաղաքական իրողության: Հայաստանի՝ իբրև զսպման միջոց, ունեցած «Իսքանդեր» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (ՀԿՌՀ), Ադրբեջանի՝ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ձեռքբերմամբ, գրեթե չեզոքացել են:
Ադրբեջանին կապիտուլյացիայի, նրան՝ որպես ագրեսոր պետություն, ռազմական սահմանափակումների ենթարկելու փոխարեն նրան «պարտադրվում» են դավադիր զինադադարի պայմանագրեր 1994 և 2016 թվականներին, ինչը, ըստ էության, վկայություն են Հայաստանի իշխանությունների շարունակական դավաճանության:
2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական միջոցները բավարար չէին արդի հայկական պետականության ամբողջ տարածքը խոցելի դարձնելու համար:
2016 թվականի ապրիլյան պատերազմը աշխարհաքաղաքական հնրավորություն էր ընձեռել հայ ազգին՝ վերականգնելու իր առավելությունը թշնամիների նկատմամբ, սակայն, դավաճան իշխանավորները, ովքեր պայմանավորվել էին հանձնել արցախապատկան հողերը, կրկին կասեցրին ազգային ազատագրական պայքարը:
Այսօր կրկին օրակարգում է արցախապատկան տարածքների հանձնումը թշնամուն: Կրկին այս գործին են լծվել Հայաստանի իշխանությունների անունից հանդես եկող անձինք:
Այս անձանց ցանկը համալրվել է ներկայիս Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ապօրինի զբաղեցնող Արմեն Սարգսյանով, ով, ի պաշտոնե, իրավունք չունի հանդես գալու ուղերձներով՝ ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների ոլորտին:
Արմեն Սարգսյանի կողմից նման ուղերձով հանդես գալը վկայություն է, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն բանեցրել դիվանագիտություն, ոչ միայն չեն իրացրել ազգային շահից բխող քաղաքականություն, այլ շարունակում են նախորդների դավաճան գործողությունները:
Արմեն Սարգսյանը նշված ուղերձով կատարել է գործողություն, որը վերապահված է մեկ այլ պաշտոնատար անձի: Տվյալ դեպքում այդ պաշտոնատար անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության անդամը:
Զարհուրելի և խիստ մտահոգության առարկա է հանդիսանում այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան իշխանության ներկայացուցիչը դրսևորել է անգործություն` Բելառուսի Հանրապետությանը բողոք հայտնելու փոխարեն, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին թույլ է տվել կատարել գործողություն, որի համար նա Սահմանադրությամբ և օրենքով լիազորված չէ, և դեռ ավելին, այդպիսի գործողությունով նա թույլ է տվել դավաճանություն, որը սպառնալիք է ազգային անվտանգությանը:
Արմեն Սարգսյանի կողմից երեխաների հետ պաղպաղակ ուտելը, տիկնոջ հետ թատրոններ հաճախելը, բարեգործական ճաշկերույթներին կոտլետ պատրաստելը ու զանազան միջոցառումներին մասնակցելը դրական երևույթ է, բայց, դա չի կարող քողարկել նրա կողմից կատարած ապօրինությունները:
Հարգելի Հայաստանի Հանրապետության կառավարության անդամնե՛ր, դուք պարտավոր եք կատարել ստանձնած պարտականությունները: Ձեր լիազորությունների շրջանակը չի կարող օգտագործվել այլ անձանց կողմից:
Հիշեցնենք նաև, որ մեր երկիրը կանգնած է օրհասական պահի առջև և քաղաքական հարթակում, այսպես կոչված «դաշնակիցների» նկատմամբ, պետք է ցուցաբերել սուր քննադատությամբ հանդես եկող հստակ դիրքորոշում։
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է Արմեն Սարգսյանի կողմից կառավարության լիազորությունների յուրացումը և կառավարությանն էլ դատապարտում է անգործության դրսևորման համար»,- ասված է հայտարարությունում:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...