16:18 12.06.2020
Առողջապահության նախարարության 2019թ. հատկացումները նախորդ տարվա համեմատ ավելացել են շուրջ 22 տոկոսով, գերատեսչությունը պետական բյուջեից օգտագործել է 97.6 մլրդ դրամ: Սա նախարարության ծախսերի ոչ լրիվ պատկերն է, որն այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ֆինանսների նախարարը:
Իսկ Արսեն Թորոսյանն իր զեկույցում անդրադարձել է ոչ միայն դրանց, այլև այս տարվա արտակարգ իրավիճակով պայմանավորված ծախսերին, որոնց վերաբերել են նաև պատգամավորների հարցերը:
Ըստ երեկ երեկոյան ստացված տվյալների՝ կան կորոնավիրուսային հիվանդությամբ 120 պացիենտներ, որոնց մի մասը հիվանդանոցներում, մյուսները տանը սպասում են հոսպիտալացման, տանը գտնվող ծանր հիվանդներ չկան. իրավիճակը ներկայացրեց Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցի:
«Մյուսը՝ բոլոր բուժկենտրոնները չեն զբաղվելու Covid-ի բուժումով, դա սխալ է, Covid-ը վարակիչ հիվանդություն է, ոչ թե պարզ պրոցեդուրա, չեն մտցվելու մի քանի պատճառով՝ հակահամաճարակային, որովհետև ոչ բոլոր հիվանդանոցներն ունեն պայմանները, չեն մտցվելու, որովհետև այդ հիվանդանոցները այլ՝ ավելի կարևոր գործեր ունեն: Չենք կարող միայն այն պատճառով, որ հիվանդանոցն ուզում է քովիդով զբաղվել: Հակառակ մեղադրանքներն էլ էին հնչում մի ամիս առաջ, երբ հիվանդանոցներում բռնկում էր գնում պացիենտից պացիենտ, պացիենտից բժիշկ, դրա պատճառով է, որ տարանջատվում են: Բայց միանշանակ է մի բան, որ չենք կարող ամբողջ առողջապահության համակարգը դնել սրա տակ»,- նշել է նախարարը:
Նա ընդգծել է, որ Երևանում էլ են ավելանում հիվանդանոցները, մարզերում էլ:
«Մենք ունենք հիվանդանոց, որ օրինակ՝ ասում է, որ 20 մահճակալ կարող ենք տրամադրել, բայց դրանք պետք չեն, պետք են մեծ ռեանիմացիոն ներուժով հիվանդանոցներ, չկան նման հիվանդանոցներ, որոնք ներառված չեն: Եթե թեթև պացիենտներ պետք է պառկեն, կարող են տանը պառկել, ու էս թեման արհեստականորեն է ուռճացվել, ժամանակը ցույց կտա, որ ճիշտ էինք»,- ասել է Թորոսյանը:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...