Խնայողաբար մոտեցեք Սևանա լճի ձկնապաշարներին, հատկապես համավարակի այս օրհասական շրջանում. շրջակա միջավայրի նախարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+23.09 oC

Խնայողաբար մոտեցեք Սևանա լճի ձկնապաշարներին, հատկապես համավարակի այս օրհասական շրջանում. շրջակա միջավայրի նախարարություն

19:03 12.06.2020

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում զերծ մնալ Սևանա լճում մանրաձուկ որսալուց, քանի որ այս պահին ընթանում են համալիր միջոցառումներ՝ Սևանա լճում ձկնապաշարների վերականգնման և կենսապաշարի օգտագործման կանոնակարգման վերաբերյալ։

«Հորդորում ենք ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներին խուսափել դեռևս հասունացման շրջանում գտնվող ձկներ որսալուց, թույլ տալ դրանց զարգանալ, քանի որ տարիքային այդ խմբի ձուկը՝ մանրաձուկը լճի ձկնապաշարների վերականգնման կարևորագույն օղակն է։

Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք չգնել ձկնագողերի կողմից վաճառվող մանրաձուկը՝ միջնորդավորված կերպով չխթանել մանրաձկան որսին։ Ձկան ապօրինի որսը լճից կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։

Տեղեկացնում ենք նաև, որ Սևանա լճում ձկնապաշարների վերականգնման նպատակով 2019 թվականի նոյեմբերի 20-ին Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի՝ 22.5 գրամ միջին զանգվածի և 40 հազար գեղարքունի ենթատեսակի՝ 3.5 գրամ միջին զանգվածի մանրաձուկ:
Այդ աշխատանքները նպատակ ունեն բարելավել Սևանա լճի ավազանի էկոլոգիական վիճակը, ապահովել Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի և ամառային իշխանի բնական վերարտադրությունը։

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում խնայողաբար մոտենալ լճի ձկնապաշարներին, հատկապես համավարակի այս օրհասական շրջանում, երբ առանձնակի կարևոր է երկրի պարենային ռազմավարական պաշար հանդիսացող օբյեկտների՝ տվյալ դեպքում Սևանա լճի ձկնապաշարի խնայողաբար օգտագործումը։

Այս պահին նախարարության կողմից շրջանառվում է օրենսդրական նախագիծ, որի ընդունման դեպքում կսահմանվեն Սևանա լճում ձկան արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը, համաձայն ինչի կկիրառվեն բազմաթիվ սահմանափակումներ ձկնագողության դեպքերը նվազագույնի հասցնելու և լճի կենսաբազմազանությունը վերականգնելու ուղղությամբ։

Այդ նպատակով սահմանվել են.
1. արդյունագործական որսի ենթական տեսակը,
2. օգտագործման ենթակա չափաքանակը,
3. ձկնորսության համար թույլատրելի քաշը միավորի համար (գրամ)
4. ձկնորսական լողամիջոցների մուտքի և ելքի տեղամասերը, թվով 17 տեղամաս,
5. ձկների ձվադրման ժամանակահատվածը,
6. որսը օրվա ցերեկային ժամերին կազմակերպելու պահանջ և այլն։

Պահպանենք Սևանը՝ այն գալիք սերունդներին փոխանցելու գաղափարով, փրկենք լճի կենսաբազմազանությունը, զերծ պահենք բնության բացառիկ նմուշը ոչնչացումից՝ միասի՛ն»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

Լոս-Անջելեսում զանգվածային անկարգությունները ազդել են հայ համայնքի վրա. Հանրապետական կուսակցության լրատվանիջոցները թիրախավորում են հայերին

21:26 09.06.2025

Լոս-Անջելեսում զանգվածային անկարգությունները ազդել են հայ համայնքի վրա. Հանրապետական կուսակցության լրատվանիջոցները թիրախավորում են հայերին

Լոս Անջելեսում ու հարևան քաղաքներում Դաշնային ազգային գվարդիային հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը: Հիշեցնենք՝ Հարավային Կալիֆորնիայում 2 օր տևած զանգվածային անկարգությունների հետևանքով կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ, հրկիզված բազմաթիվ մեքենաներ: Ինչի՞ հետ էր կապված անկարգությունների այս բռնկումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մի քանի շաբաթ առաջ դաշնային իրավապահ մարմինները սկսել էին ռեյդեր՝ Լոս […] ...

BACK_TO_TOP