Հոնկոնգում սկսել են ստուգել սաղմոնի նմուշները Պեկինի մեծածախ շուկայում կորոնավիրուսի բռնկումից հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+29.09 oC

Հոնկոնգում սկսել են ստուգել սաղմոնի նմուշները Պեկինի մեծածախ շուկայում կորոնավիրուսի բռնկումից հետո

19:26 15.06.2020

Հոնկոնգի Սննդի անվտանգության կենտրոնը սկսել է նմուշառում կատարել ներկրված և մեծածախ սաղմոնից՝ որպես նախազգուշական միջոցառում այն բանից հետո, երբ Պեկինի մեծածախ շուկայում կորոնավիրուսի նոր բռնկում է գրանցվել։ CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հոնկոնգի կառավարության մամուլի ծառայությունը։

Վիրուսի էպիկենտրոն է դարձել Պեկինի Սինֆադի մեծածախ շուկան, որտեղ, ըստ չինական լրատվամիջոցների, կորոնավիրուս է հաստատվել 79 հոգու մոտ։ Պեկինի վարակաբաններից մեկը Չինաստանի պետական հեռուստատեսությանն ասել է, որ, ըստ նախնական վարկածի, վիրուսը բերվել է Եվրոպայից ներմուծված սառեցված սննդի միջոցով. ցածր ջերմաստիճանի շնորհիվ տեղափոխման ժամանակ վիրուսը պահպանվել է։

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ կորոնավիրուս է հայտնաբերվել ներմուծված սաղմոնի կտրտման տախտակների վրա. Պեկինի բոլոր սուպերմարկետներից ձուկը հետ է կանչվել։

Չինաստանի փոխվարչապետ Սուն Չունլանը հայտարարել է, որ վիրուսի տարածման վտանգը շատ մեծ է՝ հաշվի առնելով շուկայի մեծությունը, խտությունը և այնտեղ մարդկանց ելումուտի ծավալները։

Շուկան զբաղեցնում է 107 հեկտար տարածք և սնունդ է մատակարարում Չինաստանի հյուսիսային շրջաններին։ 3 շրջան արդեն հայտարարել է կորոնավիրուսի հաստատված կամ կասկածվող դեպքերի մասին, որոնք կապված են Պեկինի շուկայի հետ։ Մինչև վարակի նոր բռնկումը Պեկինում արդեն 55 օր կորոնավիրուսի նոր դեպքեր չէին արձանագրվել։

Չինաստանի մայրաքաղաքի 10 վարչական շրջաններում կարանտինային ռեժիմ է հայտարարվել։ Իսկ Ֆենթայ շրջանում, որտեղ գտնվում է շուկան, ռազմական դրություն է հայտարարվել։ Շուկայի մոտ գտնվող դպրոցներն ու մանկապարտեզները փակվել են, իսկ տարրական դպրոցների վերաբացումը, որը նախատեսված էր այսօր, հետաձգվել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրները

10:22 19.08.2025

Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակմանը և ապահովմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպացի դաշնակիցները, այլև Եվրոպայից դուրս գտնվող երկրները։ Այս հայտարարությունն արել է նա օգոստոսի 18-ին Fox News-ին տված հարցազրույցում։ «Մենք կաշխատենք մեր եվրոպացի դաշնակիցների և, ի դեպ, ոչ եվրոպական երկրների հետ՝ այդ անվտանգության երաշխիքները ստեղծելու համար։ Մենք հենց հիմա աշխատում […] ...

Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»

10:15 19.08.2025

Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»

Չինաստանի իշխանությունները դրական են գնահատում Չինաստանի և Հնդկաստանի սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվում են։ «Երկու երկրների սահմանամերձ գոտիներում պահպանվում է խաղաղություն և անդորր, և հնդիկ բնակիչները վերսկսել են ուխտագնացությունները դեպի Տիբեթի սրբազան լեռներն ու լճերը»,-օգոստոսի 18-ին Նյու Դելիում իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի […] ...

Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամություն

10:12 19.08.2025

Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների […] ...

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:05 19.08.2025

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

WSJ. Զելենսկին չի մերժել տարածքային զիջումների գաղափարը Թրամփի հետ հանդիպման ժամանակ

10:00 19.08.2025

WSJ. Զելենսկին չի մերժել տարածքային զիջումների գաղափարը Թրամփի հետ հանդիպման ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին անմիջապես չի մերժել տարածքային զիջումների գաղափարը, երկուշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Զելենսկին չի մերժել տարածքների փոխանակման գաղափարը, սակայն մատնանշել է դժվարությունները, հայտնել են աղբյուրները։ Նա նշել է, որ դժվար կլինի բնակչության տեղափոխումը և տարածքներ հանձնելու […] ...

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

09:50 19.08.2025

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 19-ին ժամը 10:00- 14:00-ն կդադարեցվի ք.Նոյեմբերյան ,Նոյեմբերի 29-ի ,Նորաշենի, Նորաշենի 2 փ. ,Շիրազի, Շիրազի 1 փակուղու ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP