20:33 15.06.2020
Անկարայում այսօր՝ հունիսի 15-ին, հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և նրա թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Ruptly լրատվական գործակալությունը։
Նախարարները քննարկել են, թե ինչ միջոցներով կարող են վերականգնել երկու երկրների միջև առևտրի նախկին ծավալները։ Վերջին 4 ամիսների ընթացքում Իրանի և Թուրքիայի միջև առևտուրը բավական տուժել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Երկու կողմերն էլ իրենց աջակցությունն են հայտնել մեկը մյուսին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Իրանական և թուրքական պատվիրակությունները քննարկել են նաև այն հարցը, թե ինչպես երկու երկրները պետք է վերաբացեն իրենց սահմանները զբոսաշրջիկների համար։ Տվյալ պահին նախատեսվում է Թուրքիայի և Իրանի միջև ուղևորատար թռիչքները վերսկսել օգոստոսի 1-ին։
Զարիֆն ու Չավուշօղլուն համաձայնել են այն հարցի շուրջ, որ Աստանայի ձևաչափով հանդիպումը, որին մասնակցելու է նաև Ռուսաստանը, պետք է հնարավորինս շուտ անցկացվի տեսազանգի միջոցով։
Նշենք, որ հունիսի 14-ին Չավուշօղլուն և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պետք է քննարկեին Սիրիայի և Լիբիայի հարցերը, սակայն հանդիպումը հետաձգվել է։
10:12 19.08.2025
Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամությունՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների […] ...
10:05 19.08.2025
Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
10:00 19.08.2025
WSJ. Զելենսկին չի մերժել տարածքային զիջումների գաղափարը Թրամփի հետ հանդիպման ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին անմիջապես չի մերժել տարածքային զիջումների գաղափարը, երկուշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Զելենսկին չի մերժել տարածքների փոխանակման գաղափարը, սակայն մատնանշել է դժվարությունները, հայտնել են աղբյուրները։ Նա նշել է, որ դժվար կլինի բնակչության տեղափոխումը և տարածքներ հանձնելու […] ...
09:50 19.08.2025
Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 19-ին ժամը 10:00- 14:00-ն կդադարեցվի ք.Նոյեմբերյան ,Նոյեմբերի 29-ի ,Նորաշենի, Նորաշենի 2 փ. ,Շիրազի, Շիրազի 1 փակուղու ջրամատակարարումը: ...
09:40 19.08.2025
Ռուբիո. Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը կպահանջի զիջումներԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու կողմերից էլ զիջումներ անել, և նման արդյունքը կարող է «նույնիսկ անարդար» լինել։ «Պատերազմը դադարեցնելու ցանկացած բանակցություն կպահանջի երկու կողմերից էլ տալ, այլ ոչ թե պարզապես ստանալ։ Ըստ էության, այստեղ ոչ մի կողմ 100 տոկոս չի ստանա։ Յուրաքանչյուր կողմ ստիպված կլինի որոշակի […] ...
09:30 19.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...