20:32 16.06.2020
Տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանի ու Աուրելիուս Վերիգայի առցանց տեսազրույցը, որին մասնակցել են երկու երկրների առողջապահության նախարարությունների պատասխանատուներ, փորձագետներ: Գործընկերները քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես նաև՝ այս շաբաթ Լիտվայից Հայաստան ժամանող բժշկական թիմի այցի հետ կապված աշխատանքային հարցեր։
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի առողջապահության ոլորտի պատասխանատուին՝ Լիտվայի կողմից Հայաստանին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև մասնագիտական փոխգործակցության համար:
Նախարարը նշել է, որ երկրում ձեռնարկված մեծածավալ միջոցառումների պայմաններում անգամ գրանցվում է կորոնավիրուսային հիվանդացության աճ։ Այդ իսկ պատճառով դիմում ենք մեր գործընկերների օգնությանը: Նա վստահություն է հայտնել, որ Լիտվայից ժամանող բժշկական թիմի փորձն իր մեծ նպաստը կբերի կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում հաղթահարելու հարցում:
«Այս առաքելությունը մեր երկրների միջև բարեկամության կարևոր արտահայտություն է»,- ասել է Արսեն Թորոսյանը, հավելելով, որ կողմերի միջև նախապես պլանավորված ծրագրերն ու հանդիպումները հետաձգվել են այս իրավիճակով պայմանավորված, սակայն համավարակի ավարտից հետո դրանք կարող են վերսկսվել:
Լիտվայի առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան վերահաստատել է այս իրավիճակում հանդիպումները հետաձգելու անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ ապագայում փոխայցելություն կկատարվի:
Աուրելիուս Վերիգան ներկայացրել է Հայաստան ժամանող բուժաշխատողների կազմը, նրանց փորձառությունը և այն սպասելիքները, որ կարող է ունենալ Հայաստանը: Նախարարը շեշտել է, որ կամավորների թիմն ի սկզբանե զբաղվել է COVID-19-ի բուժմամբ և կարող է նաև կազմակերպչական հարցերով օգտակար լինել:
Ինֆեկցիոն հիվանդությունների գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Նարինա Սարգսյանցը ներկայացրել է մեր երկրում կորոնավիրուսով պայմանավորված վերջին օրերի ցուցանիշները, բուժման մոտեցումները, հոսպիտալացման պայմանները, դեղերի նշանակման գործընթացը, տնային պայմաններում բուժման ընթացակարգը և այլ մանրամասներ: Մասնագետը նշել է, որ այս պահին երկրում գործում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող շուրջ 17 հիվանդանոց` Երևանում և մարզերում:
Աուրելիուս Վերիգան շնորհակալություն է հայտնել տեղեկատվության փոխանակման և փոխադարձ ջանքերի առնչությամբ:
Նշենք, որ Լիտվայից ժամանող մասնագետների թիմը` 8 բուժաշխատող, 3 փորձագետ, Հայաստան կժամանի հունիսի 19-ին: Միաժամանակ, բժշկական սարքեր և ախտորոշիչ թեստեր կնվիրաբերվեն մեր երկրին:
17:00 06.07.2025
Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալիցՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկխոսության շեշտադրումները տարբեր էին, քանի որ սա աշխատանքային գործընթաց է, բայց զրույցը բովանդակալից էր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակի և հաղորդավարի հետ հարցազրույցում Պեսկովը նշել է, որ այս անգամ դեռևս չի կրկնվել նախորդ զրույցների «տխուր» փորձը, երբ ֆրանսիական […] ...
16:41 06.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
16:20 06.07.2025
Էստոնիայում ուղղաթիռ է ընկել ծովըՈւղղաթիռը վթարի է ենթարկվել Բալթիկ ծովում՝ էստոնական Վիլսանդի և Սաարեմա կղզիների միջև։ Այս մասին հայտնել է ազգային պետական հեռարձակողի ERR պորտալը։ «Ոստիկանության և սահմանապահ ծառայության տվյալներով՝ ուղղաթիռում բոլոր գտնվողները ողջ են», – ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես ճշտել է գերատեսչությունը, փրկարարական գործողության ընթացքում վթարի ենթարկված ինքնաթիռից դուրս է բերվել յոթ մարդ։ Նրանք տեղափոխվել են Վիկաթի […] ...
16:00 06.07.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերըՀուլիսի 6-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։ Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և մասնակիցներին ողջունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին բանակային […] ...
15:30 06.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ըԵրևանում հուլիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 6-ին ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 8-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսային՝ […] ...
15:00 06.07.2025
Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...