23:05 16.06.2020
Խորհրդարանն այսօր 97 կողմ, ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ հավանություն է տվել շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորության վերջնաժամկետը փոխելու նախագծին: Տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի մինչև մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որը հօգուտ տնտեսվարողի է։
Ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի՝ խոսքը հարկային արձակուրդի մասին չէ, այլ մի քայլի, ու նպատակ ունի բարելավել ԱԱՀ վճարողների հարկային միջավայրը, բարձրացնել մրցունակության աստիճանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
17:20 06.07.2025
Շորն ասել է, որ եվրոպական ինտեգրացիան Մոլդովային տանում է դեպի պատերազմՄոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուի կողմից եվրոպական ինտեգրման ուղին երկիրը տանում է դեպի աղքատություն և պատերազմ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Մոլդովայի «Պոբեդա» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Իլան Շորը՝ Մոսկվայում դաշինքի համագումարում։ «Եվրոպական ինտեգրացիայի ուղին տանում է դեպի պատերազմ, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է լիակատար աղքատության, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է խավարամտությանը, որը հիմա տեղի է […] ...
17:00 06.07.2025
Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալիցՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկխոսության շեշտադրումները տարբեր էին, քանի որ սա աշխատանքային գործընթաց է, բայց զրույցը բովանդակալից էր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակի և հաղորդավարի հետ հարցազրույցում Պեսկովը նշել է, որ այս անգամ դեռևս չի կրկնվել նախորդ զրույցների «տխուր» փորձը, երբ ֆրանսիական […] ...
16:20 06.07.2025
Էստոնիայում ուղղաթիռ է ընկել ծովըՈւղղաթիռը վթարի է ենթարկվել Բալթիկ ծովում՝ էստոնական Վիլսանդի և Սաարեմա կղզիների միջև։ Այս մասին հայտնել է ազգային պետական հեռարձակողի ERR պորտալը։ «Ոստիկանության և սահմանապահ ծառայության տվյալներով՝ ուղղաթիռում բոլոր գտնվողները ողջ են», – ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես ճշտել է գերատեսչությունը, փրկարարական գործողության ընթացքում վթարի ենթարկված ինքնաթիռից դուրս է բերվել յոթ մարդ։ Նրանք տեղափոխվել են Վիկաթի […] ...
16:00 06.07.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերըՀուլիսի 6-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։ Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և մասնակիցներին ողջունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին բանակային […] ...
15:30 06.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ըԵրևանում հուլիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 6-ին ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 8-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսային՝ […] ...
15:00 06.07.2025
Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...