13:19 17.06.2020
66-ամյա գյումրեցի կինը, որն, ըստ բժիշկների, երկու անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, երեկ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Իսկ մահից առաջ հանձնած՝ երրորդ թեստի պատասխանը դրական է եղել։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Կարմի խաչ» պոլիկլինիկայի բժշկուհի Անահիտ Սանդրոսյանի խոսքերով՝ պոլիկլինիկայի բժիշկներին 2 անգամ այդպես էլ չի հաջողվել համոզել մահացածի ամուսնուն, որ թույլատրի կնոջը թեստավորել. – «Քրոնիկ հիվանդ է եղել մահացածը, սիրտը ստենտավորած է, դիմել է պոլիկլինիկա ամսի 11-ին, զննվելուց հետո կասկածվել է թոքաբորբ, թոքաբորբը հաստատվելու համար հիվանդին ուղղորդվել է ռենտգենոգրաֆիայի, և իրոք հաստատվել է` հիվանդի մոտ եղել է թոքաբորբ: Բժշկի կողմից առաջարկվել է նմուշառում, նմուշառումից ամուսինը հրաժարվել է` պատճառաբանելով, որ չեն ուզում, ընդհանրապես չեն ուզում, տանը կմնան, բուժում կստանան: Վերցվել է հսկողության տակ, մեկուսացվել է, 3 օրերին ինքը ստացել է համապատասխան բուժում, վիճակի կտրուկ վատացման կապակցությամբ երկուշաբթի օրը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և հիվանդը մահացել է: Ախտանշանները շատ բնորոշ են եղել կորոնավիրուսային ինֆեկցիայի, բայց բժշկի կողմից մի քանի անգամ զգուշացվել է, բայց ամուսինը կտրականապես հրաժարվել է: Ընդհանրապես չեն ուզեցել թեստավորում անցնել: Իրենք մեկնաբանել են, որ եթե նույնիսկ այդ ինֆեկցիան լինի, իրենք կկարողանան բժշկի նշանակում տանը այդ ամեն ինչը կազմակերպել»:
Ամուսինը ևս թոքաբորբ է ունեցել, բուժում է ստացել ու ապաքինվել, սակայն կինը կորոնավիրուսի ռիսկային խմբում է եղել. – «Կինն ունեցել է սրտի խնդիր, սրտի իշեմիկ հիվանդություն է ունեցել, անոթային խնդիրներ է ունեցել, չնայած բժշկի կողմից մի քանի անգամ զգուշացումներին, նույնիսկ ներկայացվել է, որ դիմացը շաբաթ-կիրակի օրեր են, բայց մենք շաբաթ-կիրակի օրերին ունենք և հերթապահություն, և նմուշառման հնարավորություն, բայց ամուսինը հրաժարվել է, չեն ուզեցել ոչ ստացիոնար բուժում ստանալ, ոչ էլ թեստավորվել»:
Անահիտ Սանդրոսյանն ասում է՝ վիրուսի գոյությանը չհավատալու հետևանքով կինը կյանքով հատուցեց:
11:51 05.08.2025
Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալըՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ֆինլանդիայում սառցահատների կառուցումը։ «Նախագահ Թրամփի կողմից հրադադարի վերաբերյալ սահմանված վերջնաժամկետը մոտենում է։ Ֆինլանդիան աջակցում է անհապաղ հրադադարի հասնելու բոլոր ջանքերին», – երկուշաբթի օրը գրել է Ստաբը սոցիալական ցանցերում։ Խոսելով սառցահատների կառուցման մասին՝ նա նշել է, […] ...
11:40 05.08.2025
Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցելԵրեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում, որն արդեն չորրորդն է օգոստոսի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 4168 արևային բծերի խմբում (N04E03) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 30 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Գիտնականները նախկինում կանխատեսել էին խոշոր բռնկումների բարձր ռիսկեր օգոստոսի առաջին շաբաթավերջին: Երեքշաբթի […] ...
11:30 05.08.2025
Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել էԱվազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել են գումար և հեռախոսը։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։ Քրեական […] ...
11:22 05.08.2025
Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճիցՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է, թե որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից․ Օրական միջին՝ 2.98 մլն մ³ Նվազագույնը մարտին՝ 0.89 մլն մ³/օր Առավելագույնը սեպտեմբերին՝ 5.26 մլն մ³/օր։ ...
11:15 05.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասինԶենքի քանակը, որը Ուկրաինան կարող է ստանալ Միացյալ Նահանգներից՝ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների միջոցով գնումների շրջանակներում, սահմանափակ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Այո, իհարկե, այն գոյություն ունի», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում, երբ հարցրել են, թե արդյոք կա սահմանափակում այն զենքի քանակի վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Կիևին։ […] ...