Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարևորել ու գնահատել են իմ գործը և արժևորել այն. Արսեն Ջուլֆալակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարևորել ու գնահատել են իմ գործը և արժևորել այն. Արսեն Ջուլֆալակյան

13:45 17.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելինե՛ր

ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ (ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում…)։
Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ

 պետությունից-կառավարություն
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեից (ՀԱՕԿ)
Միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ)
Ըմբշամարտի ազգային ֆեդերացիայից

2002-2019թթ. վերոնշյալ ինստիտուտները/կառույցները ղեկավարել են

Նախագահներ – Ռոբերտ Քոչարյան (2002-2008)
Սերժ Սարգսյան (2008-2018)
Վարչապետ – Նիկոլ Փաշինյան

ՀԱՕԿ- Գագիկ Ծառուկյան

ՄՕԿ – Թոմաս Բախ՝ մարզիկների սոլիդարության ծրագրով…(athlete’s solidarity program)

Ըմբշամարտի ազգային ֆեդերացիա – Սամվել Ալեքսանյան (2002-2008թթ), Սամվել Կարապետյան (2008-2016թթ), Ռոբերտ Խաչատրյան

Այդ բոլոր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար, թոշակ, պարգևատրում։
Այդ կարգը գործել է բոլոր, ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, բոլոր տիտղոսակիր մարզիկների համար՝ առանց բացառության❗️
Նրանք, ովքեր հաղթել են, պարգևատրվել են, ովքեր պարտվել են, չեն պարգևատրվել (կներեք շատ պարզ գրելու համար…?

Հարց. արդյո՞ք մարզիկը ՊԱՐՏՔ Է նշված կառույցներին/ինստիտուտներին կամ դրանց ղեկավարներին, թե դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է այդ կառույցների/ինստիտուների կողմից։ Իսկ եթե պարտք է, ապա կոնկրետ ու՞մ։

Մտածենք։

հ.գ. Միշտ նշել եմ ու կնշեմ. շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարևորել ու գնահատել են իմ գործը և արժեքավորել այն։

հ.գ.2 այս թեմային այլևս չեմ անդրադառնա, կարծում եմ՝ ամեն ինչ շատ պարզ է»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

19:18 06.07.2025

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

19:00 06.07.2025

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

Իլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

18:40 06.07.2025

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

Քուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

18:20 06.07.2025

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...

ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին

18:00 06.07.2025

ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին

Միացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին

17:40 06.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին

Իսրայելական ուժերը Գազայի հատվածի հյուսիսում սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարին, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակը։ «Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության ուժերը, հետախուզական տվյալների հիման վրա, հարվածել և սպանել են ահաբեկիչ Ռամզի Ռամդան Աբեդ Ալի Սալեհին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանման հրամանատարն էր Սթրիփի հյուսիսային մասում», – ասվում է հայտարարության մեջ։ Զինվորականների տվյալներով՝ հարվածի […] ...

BACK_TO_TOP